RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

9 նշան, որ վերջապես գտել ես նրան, ով լրացնում է քեզ  644

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


9 նշան, որ վերջապես գտել ես նրան, ով լրացնում է քեզ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բոլոր մարդիկ էլ ցանկանում են սիրել ու սիրված լինել։ Սերը հարմարավետության զգացում է առաջացնում, որի պատճառով ամեն ինչ մղվում է երկրորդ պլան։ Դու ամբողջովին տրվում ու նվիրվում ես զուգընկերոջդ ու նույնն էլ ակնկալում ես նրանից։ Իսկ ինչպես հասկանալ, թե արդյոք հենց նա է քո կյանքի ուղեկիցը, թե ոչ։

 

9 նշան, որ վերջապես գտել ես նրան, ով լրացնում է քեզ

 

1. Դու չես ձևացնում, երբ նրա կողքին ես։ Դու այնպիսին ես, ինչպիսին կաս և չես փորձում լավ տպավորություն թողնել նրա վրա։ Նրա համար դու միշտ միակն ես, և նա ընդունում ու հասկանում է քեզ։ Նա ընտրել է քեզ ու հենց դու ես նրա ուշադրության կենտրոնում։ Դու նրա աստղն են։

 

2.  Քո երջանկությունը նրա երջանկությունն է և հակառակը։ Նա քեզ համար փորձում է անել լավագույնը։ Նա հանուն քո երջանկության պատրաստ է ամեն ինչի։ Քո հետաքրքրությունները արդեն նրանն են դարձել և հակառակը։ Այն ինչ ուրախություն է պատճառում քեզ, երջանկացնում է նաև նրան։ Սովորաբար տղամարդիկ շատ ժամանակ են տրամադրում աշխատանքին, բայց նա իր ծանրաբեռնված գրաֆիկում ժամանակ է հատկացնում նաև ձեզ համար։

 

3. Ծանր աշխատանքային օրվանից հետո, միակ բանը, որ ցանկանում ես, նրա կողքին լինելն է։ Նշանակություն չունի, թե ինչ տրամադրություն ունես, օրվա ավարտը ցանկանում ես հենց նրա կողքին անցկացնել։ Ցանկանում ես կիսվել նրա հետ, պատմել օրվա խնդիրների մասին, խորհուրդներ լսել։ Սա ավելի ամրապնդում է հարաբերությունները, և դու հասկանում ես, որ հենց նրա կողքին ես ուզում լինել։

 

4. Ձեր համակրանքն ու ջերմությունը անհնար է չնկատել։ Դուք իրար համապատասխան եք և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես, և՛ զգացմունքային առումով։ Նույնիսկ եթե դուք միասին ինչ-որ ոչ այնքան մեծ ու էական նշանակություն ունեցող գործողություն եք կատարում (օրինակ, առավոտյան միասին վազում եք) դուք երկուսդ մեծ հաճույք եք ստանում դրանից, քանի որ միմյանց կողքին եք և ոչնչից չեք ամաչում։

 

 5. Դու ցանկանում ես նրա հետ կիսել այն ամենն ինչ ունես. երբ դու նկարում ես, քո մտքում միայն նա է։  Նա քո կյանքի իմաստն է, նրա գրկում դու քեզ ամենաերջանիկն ես համարում։ Երբ դու մի լավ նորություն կամ դրական լուր ես լսում, միանգամից ցանկանում ես պատմել ու կիսվել նրա հետ։ Քո հեռախոսի ռինգթոնը ձեր սիրելի երաժշտությունն է։ Նրա կատարած ամեն քայլը հետաքրքրում է քեզ։ Ճիշտ է, երբեմն նա քեզ բարկացնում է, բայց առանց նրա դու քո կյանքը չես պատկերացնում։ Դուք արդեն անցել եք սիրահարվածության շրջանը և կայուն հարաբերություններ հաստատել իրար հետ։

 

6. Ռոմանտիկան բնորոշ է ձեզ։ Երբեմն դուք կարծում եք, որ ֆիլմի հերոսուհիներ եք, ովքեր դժվարությունները հաղթահարելով՝ առաջ են շարժվում ու հասնում հաջողությունների։ Դուք փոխադարձաբար վստահում եք միմյանց, ընդունում դիմացինի թերությունները, առավելությունները, մտածելակերպը և այլն։

 

7. Քո սերն անսահման է և անգամ վիճելու կարիք չկա, քանի որ եթե սիրում ես, ուրեմն չես ցանկանում ցավ պատճառել նրան։ Ձեզ հաջողվում է ընդհանուր հայտարարի գալ, փոխզիջման գնալ։ Ձեր սերը ամեն հիմարությունից առավել է։

 

8. Նա ոչ թե պարզապես լսում է ձեզ, այլև իսկապես մեծ ուշադրությամբ հետևում է քո բոլոր խոսքերին։ Քո ընտրյալը գիտի հասկանալ խոսքերիդ տողատակը։ Նա մտածում է այն ամենի մասին, ինչի կարիքը դու ունես, և դուք օգնում եք միմյանց ցանկացած պարագայում։

 

9. Նա ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին որ դու կաս։ Երբեմն դու բարկանում ես, բարձր ձայնով խոսում նրա  հետ, երբեմն չես հասկանում նրա կատակները, սակայն միևնույնն է, նա ընդունում է քեզ և նշում, որ քո թերությունները իր համար առավելություն են։ Նա հպարտանում է քեզանով և գովաբանում իր ընկերների շրջանում։ Դու ամբողջությամբ նրան ես պատկանում ու նրա կյանքում կարևոր տեղ ես զբաղեցնում։ Եվ դու երջանիկ ես, որ վերջապես գտել ես նրան։ 

 


Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին... 

 

Ինչպե՞ս հասկանալ, որ հենց ՆԱ է քո ապագա կինը


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 9 նշան, որ վերջապես գտել ես նրան, ով լրացնում է քեզ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 644 | - Վարկանիշ -: 0.0/0