RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

8 պատճառ, թե ինչու հավանածդ տղան քայլեր չի անում ավելի մտերմանալու համար  458

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


8 պատճառ, թե ինչու հավանածդ տղան քայլեր չի անում ավելի մտերմանալու համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Լինա» ամսագիրը գրում  է՝
Մեր մշտական ընթերցողներից մի 23-ամյա աղջիկ նամակ էր ուղարկել՝ խնդրելով օգնել իրեն: Հասկանալի պատճառներով նա չցանկացավ, որպեսզի բացահայտվի իր ինքնությունը: Իսկ նրա խնդրանքը հետևյալն Էր.


«Ես պարզ տեսնում եմ, որ նա ինձ սիրում է կամ սիրահարված է, բայց նրա կողմից իմ նկատմամբ որևէ ֆիզիկական հակում չեմ նկատում, նա երբեք չի փորձում ինձ գրկել, համբուրել... Միայն, երբեմն, ձեռքս է բռնում: Ի՞նչ է այս ամենը նշանակում»:

 
Երբ տղամարդը չի ձգտում մարմնապես. պլատոնական սեր
 

Եվ այսպես, կարդա՛ ու տես, թե քո սիրելին, թվարկյալ այս տղամարդկանցից որ դասին է պատկանում: Եթե արդյունքները քեզ համար բացահայտեն տխուր փաստեր, շատ մի՛ տխրիր, դու ընդամենը 23 տարեկան ես ու կյանքդ դեռ առջևում է: Քո մտավախության հիմնական պատճառը կանանց մեծամասնության մոտ տարածված այն թյուր կարծիքն է, թե, եթե տղամարդը սիրահարված է, նրա մտքին միայն մի բան կա՝ սեքս: իրականում, գոյություն ունեն 8 տիպի տղամարդիկ, ովքեր պատրաստ են սիրել ձեզ հոգու և սրտի ողջ ուժգնությամբ՝ առանց որևէ ֆիզիկական մերձեցման:

Փաստորեն, սերն առանց սեքսի էլ կարող է գոյատևել և պլատոնական սերն այսօր էլ առկա է: Պլատոնական սեր ասելով հասկանում ենք հոգևոր սիրահարվածությունը առանց մարմնական ցանկությունների կամ, ինչպես այսօր են ասում՝ առանց սեքսի:

Ըստ վերջերս անցկացված վիճակագրական տվյալների՝ այսօր աշխարհում ամեն 6-րդ կինը և 10-րդ տղամարղը, կյանքում գոնե մեկ անգամ սիրել են պլատոնական սիրով: Փաստորեն, եթե ձեզ սիրահարված մարդը չի շտապում իր մարմնական գրգիռներին, հաճույքներին հագուրդ տալ և նույն երանությամբ էլ պարուրել ձեզ, ապա պետք չէ փնտրել մեղավորներ կամ մեղադրել ինքներդ ձեզ:
Ձեզ ենք ներկայացնում առավել հաճախ հանդիպող իրադրություններ:

Վախ

Հնարավոր է, որ քո սիրելին քեզ գրկելու ու համբուրելու ոչ մի փորձ չի անում, որովհետև նա ունի վատ հիշողություններ արթնացնող փորձ, և նա վախենում է, որ կրկին ինչ-որ բան այն չի լինի և դրա պատճառով կարող է կորցնել քեզ:
Դժվար, թե նա ինքը քեզ ասի, թե ինչ վախեր ունի, այնպես որ, պետք է գործես ինքդ:
Բայց, հիշիր՝ ամեն ինչ պետք է անես այնպես, որ նա իրեն ճնշված չզգա, եղի՛ր հոգատար և քնքուշ ու ոչ մի դեպքում մի՛ շտապեցրու նրան: Կարելի է ձևացնել, թե պահի տակ վախեցար ինչ որ բանից և, կարծես թե միամտորեն, ամուր բռնեցիր նրա ձեռքը: Կարելի է ի նշան շնորհակալության նրա արած որևէ լավ քայլի համբուրել նրա այտը, սակայն այդ համբույրը պիտի լինի քնքուշ, մեղմ... Մի պահ հապաղիր, մինչ շուրթերդ նրա այտին են հպված, այնուհետև նազանքով, կրծքավանդակդ թեթև հպելով նրան, հեռացիր՝ թեթև օրորելով իրանդ ու կոնքերդ: Հավատա՛, նա դեռ երկար կնայի քո հետևից կամ էլ, միգուցե, գա քո հետևից և ամեն ինչ փոխվի...

Մնանք ընկերներ

Այս դեպքում նա քեզ ընդունում է այնպես, կարծես թե դու նրա ընկերն ես, որը ուղղակի ոչ թե արական, այլ իգական սեռի ներկայացուցիչ է:
Եթե նա քեզ պատմում է իր դժվարությունների, այլ կանանց հետ իր խնդիրների մասին, ուրեմն վիճակդ այնքան էլ հուսալի չէ, որովհետև երբ տղամարդը չի փորձում իրեն ամենակարող ներկայացնել կնոջ մոտ, նշանակում է, որ նա նրան որպես կին չի հետաքրքրում:

Ի՞նչ անել

Եթե նման ընկերական հարաբերությունները քեզ չեն գոհացնում, ապա ջախջախիր նրա՝ քո մեջ ընկեր տեսնելու գաղափարները:
Ամեն հարմար առիթով սիրախաղ սկսիր նրա հետ: Բայց մինչև վճռական քայլերին անցնելը լավ մտածիր՝ արդյո՞ք դա պետք է քեզ: Հնարավոր է, որ նրա մեջ այդպես էլ սեր չարթնանա և քո պահվածքով նրա մեջ կոտրես քեզ որպես ընկեր տեսնելու գաղափարը: Արդյունքում՝ չես ունենա ո'չ ընկեր, ո'չ էլ սիրելի:

Սրբեր և անառակներ

Իսկ միգուցե նա ցանկանում է, որ ձեր հարաբերությունները լինեն կատարելապես անաղարտ, մաքուր ու անբի՞ծ: Կողքից նա ունի տասնյակ սիրուհիներ, բայց դե դու այդպիսին չես, դու ուրիշ ես...

Ի՞նչ անել

Քո սիրելին, հավանաբար, չի հաղթահարել իր դեռահաս տարիքի բարդույթները, երբ իգական սեռի ներկայացուցիչները բաժանվում էին «լավ ու վատ աղջիկների»: Եվ եթե «լավ» աղջիկների հետ զբոսնում էին, հրավիրում կինո և թատրոն, ապա «վատ» աղջիկներին՝ շոյում ու համբուրում շենքերի շքամուտքերում: Այս դեպքում դու պետք է փորձես օգնել սիրելիիդ մեծանալ, և պետք է հասկացնես նրան, որ չափահաս մարդկանց միջև հարաբերությունները սքանչելի են և ոչ անբարոյական:

Գուցե նա այն չէ՞, ինչ կարծում ես դու...

Երբ տղամարդը չի ձգտում մարմնապես. պլատոնական սերՆա հրաշալի տղամարդ է՝ ըստ ընդունված բոլոր չափանիշների, բայց կա մի խնդիր՝ դու նրան սեքսուալ հարցերում անհամապատասխան ես, ինչպես, ասենք, ողջ աշխարհի կանայք՝ սկսած Պամելա Անդերսոնից, վերջացրած Ջուլիա Ռոբերթսով: Նա պատկանում է այն տղամարդկանց դասին, ովքեր, հասունանալով, չհամաձայնելով բնության օրենքների հետ, իրենք են որոշում կի՞ն լինել, թե՝ տղամարդ:
Նման տղամարդու հետ դու ոչինչ էլ չես կարող անել, նրանք սակավադեպ են փոխում իրենց սեռական կողմնորոշումը:
Եթե նրա մեջ շատ ես սիրում ու գնահատում մարդուն, այլ ոչ թե սիրեկանին, հաշտվիր նրա սեռական կողմնորոշման հետ և մնա նրա ընկերը:

Ամեն ինչ հաշվի առնել

Հնարավոր է, որ նա արդեն ընտանիք ունի և չի կարող անմիջապես հրաժարվել իր ընտանիքից կամ ապրում է մեկ այլ քաղաքում՝ քեզանից շատ հեռու: Գուցե, նա չի անցնում սահմանը, քանի որ դեռևս պատրաստ չէ լինելու քո կողքին և նրան կաշկանդում է իր մերձավորներին ցավ պատճառելու փաստը...
Եթե այդպես է, ապա դու պարտավոր ես մտնել նրա դրության մեջ: Իսկ լուծումները երկուսն են՝ կա՛մ սպասել, կա՛մ հեռանալ նրանից... Դա կախված է նրանից, թե որքանով է հնարավոր այդ իրավիճակի հետ հաշտվելը:

Տարիներ, տարիներ

Կարող է պատահել, որ նա տարիքով շատ փոքր է քեզանից կամ, ընդհակառակը՝ քեզանից շատ ու շատ մեծ է, և հենց այդ է կաշկանդում նրան...
Այս դեպքը բավականին յուրահատուկ է: Եթե նա անչափահաս է, մի՛ շտապեցրու նրան, թույլ տուր հասունանալ: Եթե քեզանից շատ ու շատ տարիքով է, հիշիր ֆրանսիական առածը. «Տարեց առյուծն ավելի զորեղ է և փորձված»... ու այդ մասին ասա նրան: Ինչ խոսք, նրանից բաժանվելը միշտ էլ զինանոցում ունես:

Թագուհի և ծառա

Հնարավոր է, որ դու բարձրաստիճան, հարուստ կին ես, իսկ նա՝ ցածր դիրք ունեցող համեստ մի անձնավորություն: Եվ իր դիրքից ելնելով՝ մի կողմից ձգտում է դեպի քեզ, իսկ մյուս կողմից՝ իրեն անարժան համարում, որ ավելի մեծ հակումներ դրսևորի քո նկատմամբ...
Հարգում է, գնահատում... թող այդպես լինի. չէ՞ որ դա հաճելի է քեզ: Սակայն, եթե այդքանը քեզ չի բավարարում, հասկացրու՛ նրան, որ ինքն էլ կարող է շատ բանի հասնել և պարզապես պայմաններն են խանգարել նրան: Ապա հուշիր, որ քեզ համար մարդն է կարևոր, այլ ո'չ նրա գրաված պաշտոնը կամ հարստությունը:

Ես վերևն եմ, դու՝ ներքևը

Գուցե, նա քո պետն է, հոգեբույժը կամ հոգևորական, որը ամաչում է իր դիրքից...
Եթե պետն է, ազատվիր նրա, այսպես կոչված, «հայրական» վերաբերմունքից: Եթե բժիշկ է, սպասիր բուժման ավարտին: Խորհուրդ ենք տալիս հոգևորականի հետ որևէ հույս չկապել՝ արգելքները նրա կյանքում շատ և շատ են:

Վերջին խոսք

Այս հանգամանքներից ո՛րն էլ որ լինի ձեր միջև, միևնույն է, մի՛ շտապեք կտրուկ փոխել հարաբերությունները: Պլատոնական սերը այսօր այնքա՜ն հազվագյուտ է... Այն հարստացնում, ջերմացնում է մարդու հոգին, ստիպում հասկանալ ու գնահատել վեհը, գեղեցիկը... Եվ վերջապես, մեր օրերում սեքսուալ զուգընկեր գտնելը շատ ավելի դյուրին է, քան կողքին այնպիսի մեկին ունենալը, որը գնահատում ու սիրում է քո հոգին և, իր ամեն քայլով, մեծարում ու գնահատում է քեզ:
 

 

HD որակով կարդալ այստեղ:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 8 պատճառ, թե ինչու հավանածդ տղան քայլեր չի անում ավելի մտերմանալու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 458 | - Վարկանիշ -: 0.0/0