RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

15 նախանշան, որոնք հուշում են, որ տղամարդը ձեզանից միայն սեքս է ուզում (18+)  706

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


15 նախանշան, որոնք հուշում են, որ տղամարդը ձեզանից միայն սեքս է ուզում (18+)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


15 նախանշան որոնք հուշում են որ տղամարդը ձեզանից միայն սեքս է ուզում (18+) Կամ սովորեք հաճույք ստանալ նման հարաբերություններից, ինչպես դա անում են տղամարդիկ, կամ էլ գտեք այնպիսի տղամարդու, ով իրոք անտարբեր չէ Ձեր խնդիրների հանդեպ։ Ներկայացնում ենք Ձեզ 15 նախանշան, որոնք կհուշեն Ձեզ, որ Ձեր կողքի տղամարդը միայն սեքս է ուզում Ձեզանից։

Նա գրում կամ էլ զանգում է Ձեզ միայն աշխատանքային օրերին, այն էլ՝ 21։00-ից հետո։ Տղամարդիկ, ում հետաքրքրում են բացառապես ինտիմ հարաբերությունները և զվարճանքը, որպես կանոն գործում են օրակարգի համաձայն. իրենց մասին իմաց են տալիս երկուշաբթիից հինգշաբթի, և դա անում են միայն աշխատանքային օրվա ավարտից հետո։ Դուք նրանից ոչ մի լուր չեք ստանում ուիքենդի ընթացքում, քանի որ այդ ժամանակը նա ծախսում է իր համար ավելի կարևոր նշանակություն ունեցող կնոջ հետ, կամ էլ այլ՝ ժամանցի համար նախատեսված իգական սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե նրա օրակարգում Ձեր համար հատկացվելիք ժամանակը երկուշաբթիից շուտ չի կարող լինել, ապա դա պարզապես նշանակում է, որ նա ուզում է Ձեր հետ ունենալ ոչնչի չպարտավորեցնող հարաբերություններ։

Ցանկացած խոսակցություն նրա հետ եզրահանգվում է բացահայտ ֆլիրտով։ Նրա բոլոր կատակներն ու ակնթարթային ակնարկները անկասելիորեն հանգում են անկողնուն։

Դուք իսկական ժամադրությունների չեք գնում նրա հետ։ Ընթրիքը ռեստորանում կամ էլ այցելությունը կինոթատրոն երբեք չի մտնում նրա պլանների մեջ, և ամեն անգամ Դուք հայտնվում եք կամ տանը, մեքենայում կամ էլ հյուրանոցում։ Եթե ռոմանտիկ հանդիպման նախաձեռնությունը պատկանում է Ձեզ, ապա ամենայն հավանականությամբ, նա խիստ զբաղված է լինում։

Դուք միասին չեք նախաճաշում։ Սեռական ակտից հետո նա գերեթե միշտ վերադառնում է իր տուն, կամ էլ եթե իրադարձությունները հենց նրա տանն են ծավալվել, ապա փորձում է հնարավորինս դելիկատորեն Ձեզ տուն ճամփել։

Նա չի ավելացնում Ձեզ իր ընկերների ցուցակ՝ սոցցանցերում։ Նա երբեք լայք չի դրել Ձեր նկարների տակ, չի մեկնաբանել Ձեր գրառումները ու follow չի արել թվիթերում։ Ձեր ողջ շփումը կամ ռեալ կյանքում է, կամ էլ հեռախոսով։

Նա չի ծանոթացնում Ձեզ իր ընկերների հետ։ Եթե Դուք հանկարծակի հանդիպում եք նրան և իր ընկերներին փողոցում, ապա նա լավագույն դեպքում կներկայացնի Ձեզ որպես իր ծանոթ կամ մտերիմ, կամ էլ պարզապես կսահմանափակվի Ձեր անունն ասելով։ Որքան ավելի քիչ Դուք գիտեք նրա մասին, այնքան ավելի հեշտ կլինի նրա համար ցանկացած պահի բաժանվել ու անհետանալ Ձեր կյանքից։

Նա հետևում է համատեղ անցկացրած ժամանակին։ Նրա կողքին ժամերն արագ են թռչում ու աննկատ, բայց, չգիտես ինչու, Ձեզ չի լքում զգացողությունը, որ ինչ-որ տեղ քրոնոմետր է աշխատում, որը հիշեցնում է տղամարդուն, որ ժամանակը լրացել է, ու այսօրվա համար բավական է։

Նա չի պատասխանում հեռախոսազանգերին՝ Ձեր ներկայությամբ։ Անգամ եթե հեռախոսը պայթելու վրա է։ Մի փորձեք արդարացումներ փնտրել, ոչ էլ հույս տվեք Ձեզ, որ այդ կերպ նա ուզում է մոռանալ ամեն ինչի մասին, երբ Ձեր կողքն է։

Նա ոչ մի նշանակություն չի տալիս Ձեր անձնական պատմություններին։ Ոչ-ոչ, սա ամենևին չի նշանակում, որ նա Ձեզ վատ է վերաբերվում։ Միևնույն ժամանակ, Դուք ակնհայտորեն զգում եք, որ նրան մի գրամ չի հետաքրքրում Ձեր կյանքը։ Ավելին, անգամ ամենազգացմունքային անկեղծացումը Ձեր կողմից նա անպայմանորեն կօգտագործի Ձեր դեմ։ Օրինակ՝ կառաջարկի մխիթարող սեքս։

Դուք երբեք ոչինչ չեք մոռացել նրա տանը։ Մինչ Դուք կգնաք, նա՝ ասես հոգատար մայրիկ, անպայմանորեն կստուգի ու կհիշեցնի. «բանալիներդ, հեռախոսդ, լիցքավորող սարքդ չե՞ս մոռացել»։ Եթե Դուք ոչինչ չեք թողել, ապա Դուք չեք ունենա «ակամա» կտրուկ պատրվակ վերադառնալու նրա տուն, երբ նա դրան պատրաստ չէ։

Նա միայն Ձեր արտաքին տեսքին վերաբերող կոմպլիմենտներ է անում։ Նա միշտ գնահատում է Ձեր հիանալի հետույքը, բայց երբեք ոչ Ձեր հումորի հիանալի զգացումը։ Դուք միշտ շատ «բոմբ տեսք ունեք», բայց երբեք «հիանալի» չեք։

Հեշտանքից հետո նա հեռվանում է։ Դուք հենց նոր եք հասել հաճույքի գագաթնակետին, իսկ նա անմիջապես պոկվում է տեղից ու, օրինակ, գնում է լոգանք ընդունելու, ծխելու է դուրս գալիս կամ էլ համակարգչի առջև է նստում։

Նա խուսափում է ռոմանտիկայից։ Ամենաանձնական ու զգացմունքային բանը, որը նա երբևիցէ նվիրել է Ձեզ՝ «զգացմունքային պոռթկման պահին», ինչ-որ խաղալիք է՝ սեքս շոփից։

Շեմից՝ անկողին։ Սա է նրա ստանդարտ երթուղին, երբ Ձեզ հետ է։ Տղամարդիկ, որոնք կնոջից միայն սեքս են ուզում՝ այսպես կոչված «անհատական մինիմալիստները», ժամանակ չեն կորցնում զավզակելու վրա ու մաքսիմալ կանոնակարգում և պարզեցնում են կնոջ հետ հարաբերությունները։

Նա միշտ փորձում է սեքս նախաձեռնել շփման ժամանակ։ Ամենահեշտ ձևը, որպեսզի տարբերես տղամարդուն, որը սիրում է Ձեզ հետ սեքսով զբաղվել՝ տղամարդուց, որը Ձեզ հետ ՄԻԱՅՆ սեքսով զբաղվել է սիրում, պարզապես մտաբերեք, թե արդյո՞ք Դուք ունեցեք եք գոնե մեկ ժամ Ձեր շփման ընթացքում, երբ նա չի փորձել ինտիմ մտերմության ակնարկ անել կամ քայլեր՝ այդ ուղղությամբ։ Եթե ոչ մի նման դրվագ չեք կարողանում մտաբերել, ապա, ըստ երևույթին, գործ ունեք երկրորդ տարբերակի հետ։
 


 


 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 15 նախանշան, որոնք հուշում են, որ տղամարդը ձեզանից միայն սեքս է ուզում (18+)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 706 | - Վարկանիշ -: 0.0/0