Գլխավոր էջ » Երկուսով
10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համար  3138

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Ցանկացած կին վաղ թե ուշ բախվում է իրավիճակի, երբ ամուսնու զգացմունքներն այնքան բուռն չեն, ինչպիսին էին նախկինում: Որքան էլ ամուսնական կյանքը երջանիկ թվա, ժամանակի հետ կիրքը թուլանում է, դուք ավելի ուշ-ուշ եք իրար վայելում անկողնում, երբեմն ջղագրգիռ եք միմյանց հանդեպ: Եվ հենց այդ ժամանակաշրջանում դուք պետք է կարողանաք պահպանել ձեր ընտանիքը, թարմացնել զգացմունքները, որպեսզի ձեր հարաբերությունները լիակատար ճգնաժամի մեջ չմտնեն:
 
 
Ահա 10 խորհուրդ զգացմունքներն ավելի ջերմ դարձնելու համար, որոնք հիմնված են հոգեբանների, սեքսոլոգների և պարզապես փորձառու կանանց խորհուրդների վրա:
 
Սեքս
 
Համատեղ կյանքի առաջին տարիներին ամուսինների սեքսն ավելի հախուռն ու անկրկնելի է լինում, իսկ տարիքի հետ կանայք սկսում են «գլուխ պահել»:  Արդեն ավելի դժվար է լինում, ինչպես երիտասարդ ժամանակ էր, չքնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան վարդից էլ թարմ տեսք ունենալ: Դուք ավելի ու ավելի հաճախ եք ամուսնուց ակնարկներ կամ ուղղակի դիտողություններ լսում ավելորդ կիլոգրամների մասին, ինչի արդյունքում որոշակի բարդույթներ են ի հայտ գալիս: Ընտանեկան հոգսերը ձեզ այնպես են հոգնեցնում, որ այդ պահին ձեր աչքին ոչ թե սեքսն է գալիս, այլ գոնե մի քանի ժամվա հանգստացնող քունը:
 
Հիշեք, որ սեռական բավարարվածությունից է կախված ձեր բավարարվածությունը ամուսնական կյանքից:  Եթե դուք  գոհ եք ձեր ինտիմ հարաբերություններից, ապա ձեզ մոտ ամեն ինչ լավ կլինի նաև մյուս ոլորտներում: Իսկ եթե առօրյայում կարողանում եք ներդաշնակ շփվել, ապա սեքսի հարցում էլ ոչ մի խնդիր չի լինի:
 
«Երես տվեք» իրար
 
 

Բազմաթիվ կանայք թույլ են տալիս միևնույն սխալը: Նրանք չեն կարողանում զերծ մնալ փնթփնթանությունից, անընդհատ արտահայտում են դժգոհություն, հաճախ հանդիմանում այս կամ այն հարցի շուրջ` բացարձակ մոռանալով քնքշանքի մասին:
 
Հիշեք, թե ինչպես էիք ժամերով զբոսնում այգիներում ու համբուրվում լուսնի տակ, ինչ սիրով էիք սուրճ մատուցում անկողնում… Այն կանայք, ովքեր չեն զլանում քնքշություն և ուշադրություն ցուցաբերել սիրելիի հանդեպ, անկողնում կրքի թուլացման խնդիր չեն ունենում:  Ինչքան շատ նրբություն և քնքշանք նվիրեք միմյանց, այնքան սիրառատ  կլինեն ձեր հարաբերությունները:
 
Սիրով մի' զբաղվեք, երբ հոգնած եք
 
Շատ հաճախ է ստացվում այնպես, որ ամուսիններից մեկը հոգնած է լինում և չի ցանկանում սիրով զբաղվել: Նման դեպքերում պետք չէ բռնանալ ինքներդ ձեզ և սիրով զբաղվել միայն սիրելիին չնեղացնելու համար: Փորձեք սիրաշահել նրան և ընդհանուր հայտարարի գալ, խոստացեք, որ հենց գալիք հանգստյան օրերին կկազմակերպեք այնպես, որ բոլորովին մենակ կլինեք և կվայելեք իրար մինչև վերջ: Հիշեք, որ կարևորը ոչ թե սեքսի քանակն է, այլ որակը:
 
Աշխատանքային խնդիրները տուն մի' բերեք
 
Ոչ մի դեպքում աշխատանքի հետ կապված խնդիրները մի10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համար տարածեք տան մթնոլորտի վրա: Խուսափեք գործերը տանը շարունակելու սովորությունից: Հետաձգեք ընկերուհու հետ հեռախոսազրույցները, որոնք ժամից ավելի են տևում: Իսկ եթե շտապ գործեր կան, և այլ ելք չունեք, քան դրանք տանն ավարտելը, ապա այդ օրը ինտիմ ոչինչ մի պլանավորեք, քանի որ կիսատ թողած անելիքները թույլ չեն տա ձեզ լիարժեք լիցքաթափվել:
 
Ակնարկեք սիրելիին ձեր ցանկության մասին
 
10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համարՉարժե ուղղակիորեն ասել ամուսնուն, որ պատրաստվում եք այսօր սիրով զբաղվել նրա հետ: Աշխատեք հաճելիորեն տրամադրել նրան և ակնարկեք, որ իրեն գիշերը անակնկալ է սպասվում: Այդ կերպ դուք ձեր լավ տրամադրությունը կփոխանցեք ամուսնուն, ինչը նա, անկասկած, անմիջապես կզգա:
 
Փորձե'ք միշտ տարբեր լինել
 
Հաճախ, սեքսով զբաղվելիս, կանայք կիառում են փաղաքշանքի, հպումների միևնույն ձևերը, որոնք ըստ նրանց, հարյուր տոկոսանոց արդյունք են տալիս: Պետք է մտածել, որ հնարավոր է` եթե մարդուն ամեն օր կերակրեն միևնույն կերակուրով, այն հոգնեցնի: Այդպես և սեքսի մեջ է… Փորձեք միշտ տարբեր լինել, բազմազանություն մտցրեք ձեր սեռական կյանքի մեջ: Ձեր «մենյուն» թող միշտ նորացված լինի:
 
Ամուսնուն ընկերուհու մի' վերածեք
 
Հիշեք, որ ամուսինը չպետք է լինի ձեր ընկերուհին, քանի որ նա առաջին հերթին տղամարդ է, ում անհրաժեշտ է գայթակղել և անվերջ հմայել: Չարժե պատմել նրան, օրինակ, թե ինչ կրեմ եք գնել կամ քանի ավելորդ կիլոգրամ եք հավաքել: Մի սպասեք, թե նա կսկսի պնդել, թե հիանալի տեսք ունեք. սովորաբար նման դեպքերում տղամարդիկ լռում են:  Նրանք հավատում են ձեր խոսքերին և արդյունքում միգուցե ավելի մարած  ձգտումով պառկեն ձեր կողքին: Հիշեք, չէ՞ որ երբ նոր էիք ծանոթացել, դուք նրան ամեն ինչ չէիք պատմում: Ուրեմն` նույնը արեք և հիմա:
 
Հումոր մտցրեք հարաբերություններում
 
Նախկին կիրքը վերադարձնելու համար դուք պետք է ծիծաղեք: Օրինակ` տանը աշխատելու կամ թերթ կարդալու նրա խորացած պահին անսպասելի հայտնվեք  մերկ կամ կիսամերկ: Պատկերացրեք` ինչպես նա կզարմանա ու կսկսի ծիծաղել, քանի որ նման բան ընդհանրապես չէր սպասում: Եթե ձեր ամուսինն ունի հումորի զգացում, մի վախեցեք նմանատիպ  ինչ որ «խաղեր տալ»:
 
Ընդհանուր հիշողություններ
 
10 խորհուրդ ամուսնական կյանքն ավելի ջերմ դարձնելու համարԵթե զգում եք, որ որոշակի սառնություն է մտել ձեր միջև, պարզապես հանեք համատեղ հին լուսանկարները: Սկսեք հիշել այն ամենալավը, որ ապրել եք միասին: Դրանք նայելիս` դուք անպայման կժպտաք և կծիծաղեք: Եվ հենց այդ պահերին կկարողանաք զգալ միմյանց սերը նախնական ջերմությամբ: Ակամա կհիշեք ձեր առաջին անմոռանալի գիշերներն ու անհագ կիրքը: Եվ հենց այդ հիշողությունների շնորհիվ դուք կսկսեք նորովի սիրել ձեր ամուսնուն:
 
Ֆլիրտ (սիրախաղ)
 
Բոլոր կանայք կարողանում են ֆլիրտի մեջ մտնել անծանոթ տղամարդկանց հետ: Բայց շատ ավելի դժվար է անել դա սեփական տղամարդու հետ: Առօրեական հոգսերի  արդյունքում դուք հաճախ մոռանում եք, որ ԿԻՆ եք: Աշխատեք սեքսուալ լինել, չէ որ դուք կարողանում եք դա… Ինչ-որ տեղ հյուր գնալուց առաջ նրա ականջին կրքոտ շշնջացեք, թե ինչպիսի գիշեր է սպասում նրան ավելի ուշ: Սեղանի շուրջ նստած ժամանակ երբեմն-երբեմն անտես հպվեք նրա ոտքերին: Ծիծաղեք նրա կատակների վրա, բոլորից աննկատ «չարաճճի» համբուրեք նրա ականջի բլթակը, հաճելի խոսքեր ասեք… Դուք կգիտակցեք, որ ձեր կիրքն ու զգացմունքները ոչ մի տեղ էլ չեն կորել: Պարզապես մոռացել էիք, որ նա այն նույն տղամարդն է, իսկ դուք կին եք:
Հուսով ենք` այս 10 խորհուրդների շնորհիվ դուք ավելի  կթարմացնեք ձեր հարաբերությունները և բազմազան կդարձնեք սեռական կյանքը:
 
Հաջողություններ ձեզ: Եվ մի խուսափեք  «փորձարկումներից»:
 

ՀՈԼՈՎԱԿՆԵՐ 

 
 
 

 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017