RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

10 սեքս-կանոն, որոնք դուր կգան տղամարդկանց  669

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   Bravo.am


10 սեքս-կանոն, որոնք դուր կգան տղամարդկանց

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Bravo.am-ը գրում է՝
 

Վերջերս աչքովս ընկան լեգենդար «Սեքսը մեծ քաղաքում» (Sex & the City) սերիալի ամենահանդուգն կերպարի՝ Սամանտայի կանոնները սեքսի մասին: Թերեւս, նրա դեպքում ավելի ճիշտ է ասել՝ «անկանոնները» սեքսի մասին: Սամանտայի լավագույն, ամենասեքսուալ գծերն էին նախանձելի հումորը, վեհապանծ սիրուն չհավատալն ու տղամարդկանց նկատմամբ դրական թեթեւությունը, որով նա փայլատակում էր յուրաքանչյուր դրվագում: Անկանոն կանոններից որոշներն իմ դուրն էլ եկան ու որոշեցի համաձայնել, չհամաձայնել, վերլուծել ու սեքս-կաննոներ առաջարկել նաեւ իմ կողմից:

Նախ լսենք մեծն Սամանտա Ջոնսին:

1. Տղամարդը միեւնույն թեթեւությամբ լքում է թե՛ այն կնոջն, ում հետ առաջին ժամադրությանն է սեքսով զբաղվել, թե՛ նրան, ով տասներորդ ժամադրությանն է հանձնվել:

Միանգամայն համաձայն եմ: Ու ասեմ ավելին.

* Տղամարդը, որպես կանոն, իրոք թեթեւությամբ է լքում, քանզի հետաքրքրությունը կորցնելուց հետո մնալու ոչ մի շարժառիթ չունի՝ ոչ էմոցիոնալ, ոչ փիլիսոփայական, ոչ տրամաբանական:

* Եթե տղամարդը որոշի լքել, նրան չեն կանգնեցնի նույնիսկ երեխան ու զագսի վկայականը, ուր մնաց թե առաջին կամ վեցերորդ հանդիպմանն արված սեքսը:

* Այնպես որ սեքսի փաստի վրա գերկենտրոնացման փոխարեն կենտրոնացեք անբռնազբոս շփման ու սեքսի վիրտուոզ կատարման վրա:


2. Սեքսուալությունն այն գործիքն է, որի միջոցով ես տղամարդու ուշադրությունն ինձ վրա եմ բեւեռում, իսկ հետո արդեն գրավում եմ անհատականությամբ:

Մասամբ համաձայն եմ, բայց հուշեմ ավելին.

* Տղամարդկանց մեծագույն մասին հնարավոր ու նույնիսկ պետք է գրավել սկզբում աչք չծակող, բնական սեքսուալությամբ, հետո նոր ցուցաբերել ինտելեկտ, նրա վրա պարբերական կենտրոնացում ու նրա էգոյի շոյում:

* …Եվ, իհարկե, հումոր: Ամեն րոպե՝ հումոր: Ոչ մի քայլ առանց հումորի:


3. «Սեքսով չզբաղվել առաջին հանդիպմանը» կանոնը հորինել են այն կանայք, որոնց ոչ ոք չի ցանկանում միայն նրա համար, որ փչացնեն այն կանանց տրամադրությունն, ում ցանկանում են բոլորը:

* Համաձայն չեմ: «Սեքսով չզբաղվել առաջին հանդիպմանը» կանոնը հորինել են կույս կանանց միավորման անդամները՝ բարեփոխելու համար «սեքսով չզբաղվել եւ ոչ մի հանդիպմանը» կանոնը:

* Համաձայն եմ: Սեքսով զբաղվելու վրա սահմանափակումներ դնում են այն կանայք, ովքեր չեն դիմանում սահմանափակումներ չդնողների մրցակցությանը:


4. Սեքսն այն է, ինչ տեղի է ունենում երկու իրար սիրող մարդկանց կամ երկու՝ սեքսը սիրող մարդկանց միջեւ:

Լիովին համաձայն եմ: Պնդեմ ավելին.

* Պետք չէ փորձել հասկանալ սեքս սիրողների սեքսը ու պետք չէ ծաղրել սեր սիրողների սեքսը: Եվ հակառակը: Հանգի՛ստ թողեք սիրով զբաղվողներին ու է՛լ ավելի հանգիստ թողեք սեքսով զբաղվողներին: Զբաղվե՛ք ձեր սեփական սիրով ու սեքսով:

* Առանց սիրո սեքսն ավելի հնարավոր է, քան առանց սեքսի սերը: Կամայական առանց սեքսի սիրո մեջ ծուղակներ փնտրեք:


5. Վաղ, թե ուշ բոլոր ամուսնացած մարդիկ դադարում են սեքսով զբաղվել:

Միանշանակ համաձայն եմ. 

* Վաղ, թե ուշ դադարում են սեքսով զբաղվել բոլորը՝ ամուսինները, սիրեկանները, սիրահարներն ու ընկերները:

* Բայց դա չի նշանակում, որ պետք է չամուսնանալ, չսիրահարվել, հրաժարվել սիրեկաններից կամ լավագույն ընկերներից: 

Խոստացված 5 լրացուցիչ կանոններն՝ անձամբ իմ կողմից.

Շարունակությունը՝ այստեղ.


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 սեքս-կանոն, որոնք դուր կգան տղամարդկանց  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (27.10.16) | Հեղինակ: Bravo.am W Դիտումներ: 669 | Տեգեր: որոնք, կգան, դուր, 10, տղամարդկանց, սեքս-կանոն | - Վարկանիշ -: 0.0/0