RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար  479

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար (AUDIO) Դու արժանի ես լինել այնպիսի մեկի հետ, ով քեզ կստիպի ժտալ, մեկի, ով քեզ չի թերագնահատի ու ցավ չի պատճառի։ 

 I  Մենք կհիշենք, որ յուրաքանչյուր մարդ ու յուրաքանչյուր փոխհարաբերություն տարբեր է: Մարդիկ չեն սիրահարվում նմանություններին, այլ տարբերություններին։ Եղիր քո կատարյալ եսը։ Մենք  կատարյալ չենք բոլորի համար, մենք կատարյալ ենք միայն մի քանի հոգու համար, ովքեր ժամանակ են ծախսում մեզ իմանալու ու սիրելու համար այնպիսին, ինչպիսին կանք։ Եվ հենց այս մի քանի հոգու համար մեր անկատարություններով կատարյալ անհատականությունը հենց այն է, ինչ նրանք սիրում են մեր մեջ։ Մի համեմատիր քո հարաբերությունները մեկ ուրիշի հարաբերությունների հետ՝ ոչ ծնողներիդ, ոչ ընկերներիդ, ոչ գործընկերներիդ կամ էլ պատահական այլ մարդկանց հայրաբերություների հետ, ում մոտ ամեն ինչ կատարյալ է թվում։ Յուրաքանչյուր զույգ իր սիրո կանոններն ունի, սիրո մեջ իր համաձայնություններն ու սովորությունները։ Կենտրոնացիր միայն ձեր երկուսի վրա ու աշխատիր ձեր փոխհարաբերությունները հնարավորինս լավացնելու վրա։

 II  Մենք կլսենք միմյանց ուշադիր՝ առանց միմյանց քննադատելու։ Չափազանց հեշտ է նայել ինչ-որ մեկին ու նրա մասին որոշակի կարծիք կազմել։ Այն, ինչ տվյալ մարդը ցույց է տալիս հասարակությանը, ներսում թաքնված այսբերգի միայն մի փոքրիկ մասնիկն է, որը դու տեսնում ես։ Ու շատ հաճախ այն ծածկված է ամեն տեսակ ճաքերով ու սպիերով, որոնք ձգվում են մինչև հոգու խորքը։
Երբեք մի՛ դատիր։ Սովորիր հարգել ու ճանաչել նրա զգացմունքները։ Ուշադրություն դարձրու նրան։ Ներկա եղիր։ Միշտ չէ, որ մենք խորհրդի կարիք ունենք, երբեմն մենք պարզապես կարիք ունենք, որ մեր ձեռքը բռնեն, լսեն մեզ ու սրտանց հասկանան։ Երբեմն պետք է խոսել, երբեմն էլ լռել։ Իրական իմաստությունն այն է, երբ գիտես դրանց տարբերությունը։ Եվ այս տարբերությունը կարող է կամ կառուցել, կամ էլ քանդել մեր հարաբերությունները։

 III  Մենք կասենք այն, ինչ նկատի ունենք ու նկատի կունենանք այն, ինչ կասենք։ Կիսվիր այն ամենով, ինչ տեղի է ունենում քո մտքում ու սրտում։ Կիսվիր քո ամենախորը մտքերով, կարիքներով, ցանկություններով, հույսերով ու երազանքներով։ Բաց հաղորդակցությունն ու ազնվությունը չափազանց կարևոր է առողջ հաարբերությունների համար։ Քո կյանքում կարևոր տեղ զբաղեցնող մարդկանց տուր այն ինֆորմացիան, որի կարիքը նրանք ունեն, և ոչ թե սպասիր նրանցից, որ իմանան այն, ինչ նրանք չեն կարող իմանալ, մինչև որ նրանց հետ չխոսես։ Մի փորձիր կարդալ մյուսի մտքերը ու մի ստիպիր մյուսներին՝ հատկապես քո երկրորդ կեսին, կարդալ մտքերդ, այլ հաղորդակցվիր ու կիսվիր այն ամենով, ինչ կա մտքիդ ու սրտիդ մեջ։

 IV  Մենք կաջակցենք միմյանց լավ ու վատ պահերին։ Միմյանց կողքին եղեք լավ ու վատ պահերին։ Պատրաստակամ եղեք լսել, գրկել ու էմոցիոնալ առումով սատարել յուրաքանչյուր իրավիճակում։ Վստահեք, որ կարողանաք միմյանց վրա հույս դնել յուրաքանչյուր իրավիճակում, ոչ միայն երբ հարմար է, այլև այն ժամանակ, երբ միմյանց կարիքն առավել շատ կունենաք։

 V  Մենք հավատարիմ կլինենք։ Իրական սերն ու իրական ընկերությունն անբաժան լինելու մեջ չէ։ Այս հարաբերությունները երկու մարդկանց՝ միմյանց հավատարիմ լինելն է նույնիսկ երբ նրանք միմյանցից հեռու են գտնվում։ Երբ խոսքը վերաբերում է փոխհարաբերություներին, միմյանց հավատարիմ լինելը ընտրություն չէ, այլ առաջնահերթություն։ Հավատարմությունն ամեն ինչ է։

Շարունակությունը կարդա՛ այստեղ կամ լսի՛ր հոլովակում:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 պատվիրաններ երջանիկ հարաբերությունների համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 479 | - Վարկանիշ -: 0.0/0