Գլխավոր էջ » Երկուսով
10 կանացի տեսակ, որոնց տղամարդիկ չեն սիրում  372

Գլխավոր էջ » Երկուսով 

Խորագիրը՝  Երկուսով,   

Հոգեբանները մի շարք հետազոտություններ են արել և պարզել են, թե ինչպիսի կանանց չեն սիրում տղամարդիկ:

Ստորև առաջարկում ենք ծանոթանալ այդ տեսակներին:

 

Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց

 

 «Լկտի» 

Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանցԱմենաիսկական լկտին նա է, ով  մեկի անկողնուց  «թռչում»  է  մյուսինը: Նրա համար մեկ է` տղամարդը ամուսնացած է, թե ոչ: Նրա համար միևնույն է՝ ինչ կմտածեն իր մասին մյուսները: Հարաբերություններ հաստատելիս նա երկար չի մտածում` հատկապես հետևանքների մասին: Նա ստանում է իր չափաբաժին «սերն» ու հեռանում է:

Տղամարդը նրա համար ժամանակ միշտ է գտնում, նվիրում է թանկարժեք նվերներ, սակայն այդ հարաբերությունները երբեք ամուսնությամբ չեն ավարտվում: Այս տեսակի կանանց տղամարդիկ լուրջ չեն վերաբերվում: Նրանց հետաքրքրում են միայն սեռական հարաբերությունները:


«Միմոզա» 

 
Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց

Այս տեսակի կինը նախընտրում է լավ, քնքուշ, հոգատար «այգեպանի», որի դրամապանակը միշտ լիքն է: Նա սիրում է, երբ տղամարդն իր ոտքերի առաջ է, անխոս «տանում» է նրա կամակորությունները, բայց հետո, հենց այդ տղամարդն էլ հեշտությամբ կարող է անհետանալ:

«Միմոզա»  տեսակի կինը սիրում է մոմերով ընթրիք, սիրո խոստովանություններ (անգամ եթե անգիր արած լինեն), անակնկալներ և այլն: Նա սիրում է անդադար ուշադրության կենտրոնում լինել, ռոմանտիկ է, երազկոտ… Սակայն որոշ ժամանակ անց ձանձրացնում է ցանկացած տղամարդու:

Այս  կինը  «կարող է» սիրել միայն այն տղամարդուն, ով ՊԱՏՐԱՍՏ է  իր հանդեպ հոգատար լինել, տանել նրա «նազուտուզը» և կարևորը՝ ի վիճակի լինել նրան ապահովել կյանքի լավ պայմաններով:

Իսկ, երբ նրա ակնկալիքները չեն իրականանում, նա վերածվում է չար, մշտապես վիրավորված, անօգնական կնոջ:


«Տիեզերքի կենտրոն»  

Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանցԷգոիստ կերպար է` միայն իրեն, միայն իր համար:

Այս տեսակի կինը չի ընդունում ոչ մի տեսակի պատճառաբանություն: Նա ընդունակ է քայլելու դիակների վրայով միայն թե հասնի իր նպատակին:

Այն տղամարդիկ, ովքեր այսպիսի կանանց հետ են ապրում, ի վերջո ատում են թե նրանց, թե իրենց` թուլակամ լինելու համար: Նա անտանելի է, կարծում է, որ երկիրը պտտվում է իր շուրջ: Այսպիսի պահվածքով ստիպում է տղամարդուն, որ նա զղջա իր ընտրության հարցում:


«Մուկիկ» 

 
Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց

Լուռ, չերևացող կերպար է, ով պատրաստ է ամեն ինչ անել  կողակցի բոլոր պահանջները բավարարելու համար:

Նա բոլոր հարցերում համաձայն է, անգամ կարիք չկա նրա կարծիքը լսելու: Նա միշտ հավատարիմ կլինի իր  «տիրոջը»:

Ամբողջ կյանքում երջանիկ է, որ ընտրություն անելիս նրան են ընտրել որպես կին: «Մուկիկն»   իր ամուսնուն կորցնելու վախից համաձայն է ցանկացած կարգավիճակում լինել և սիրով է ընդունում իր կողմը նետած ուշադրության  «փշրանքները»:

Որպես կանոն, այդ աստիճան նվիրվածությունը գնահատված չէ տղամարդկանց կողմից և նրա հետ կարող են մնալ միայն խղճահարությունից դրդված:


«Կարիերիստ» 

Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանցՆա պատերազմում է բոլորի հետ, որպեսզի հասնի իր դիրքերին: Ընտանիքը նրա համար երկրորդ տեղում է:  Օրվա ցանկացած ժամի կարող են զանգ տալ և խորհուրդներ հարցնել այս կնոջից:

«Կարիերիստ»  կինը միշտ ինքնավստահ է և գործնական: Նա ամեն ինչից ամենաշատն է ուզում:  Աշխատում շատ, բայց ոչ թե փողի համար, այլ, որովհետև ձեռնտու է, հեռանկարային է: Նա, անգամ անկողնում է գործերից խոսում, որը ոչ մի տղամարդ չի հանդուրժի:  Բացի այդ, տղամարդը սիրում է լինել առաջնորդի դերում:

Այսպիսի կանանց ամուսինները  «նստում» են տանը և հետևում երեխաների դաստիարակությանը՝ երազելով  հասարակ և համեստ կնոջ մասին:


«Որսորդուհի» 

 
Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց

Նա հմայիչ է և գեղեցիկ է հագնվում: Նա սիրում է սեթևեթել և սիրախաղ անել:

Այս տեսակի կնոջ համար առաջնային նպատակն ամուսնանալն է: Եվ երբ  հասնում է դրան, կտրականապես փոխվում է՝ վերածվելով տնային տնտեսուհու, որը կապում է մի ճաշոտ գոգնոց ու այլևս չի հետևում իրեն: «Որսորդուհին»  կարծում է, որ լուծել է իր խնդիրը` ամուսնանացել է և կարճ ժամանակ անց նրա տղամարդը դադարում է հետաքրքրվել իրենով ու սկսում է փնտրել իսկական «որսորդուհու»:


«Ձյունե թագուհի» 

Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանցՆա գեղեցկուհի է, ով կարող է ցանկացածին «իրենով անել»: Շատ հանգիստ օգտագործում է սեքսն այլ նպատակների հասնելու համար: Տղամարդուն դիտարկում է որպես իր շահերին հասնելու «միջոց»:

«Ձյունե թագուհին»  անկողնում  թաքցնում է սառնությունը և խաղում բավարարված կնոջ դեր: Նա չի կարող և ի վիճակի էլ չէ իսկապես սիրել, հաճույք ստանալ սիրուց: Այս կնոջ մոտ չոր հաշվարկ է, ես քեզ, դու` ինձ: Սովորաբար այս տեսակի կանայք ավելի շատ սիրուհու դերում են լինում, բայց այդ դերն էլ է ժամանակավոր:


«Մամուլյա» 

 
Տղամարդիկ ատում են այս տեսակի կանանց

Լավ տնային տնտեսուհի է, հրաշալի մայր, օրինակելի կին: Նրա տանը ամեն ինչ իր տեղում է ու կարգին: Նա հասցնում է և արդուկ անել, ճաշ եփել, երեխայի դասերին հետևել և ամուսնական պարտականությունները ճիշտ ժամանակին անել: Սակայն այս տեսակի կինն անտեսում է տղամարդուն և սիրային կյանքում պասիվ է: Նա  կարևորում է երեխաների առողջությունը և ընդհանուր ընտանիքի գաղափարը:

Որպես կանոն, այս կանանց չեն լքում, որովհետև տունը մաքուր է, ճաշը պատրաստ. մտահոգվելու առիթ շատ չի լինում: Բայց չի բացառվում, որ ժամանակի ընթացքում, այս տեսակի կնոջ տղամարդու կողքին հայտնվի սիրուհի, ով ավելի ուշադիր ու ջերմ կլինի նրա նկատմամբ:

 

Խորագիրը՝  Երկուսով,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017