RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

10 «չի կարելիներ» տղամարդու հետ ժամադրության ժամանակ  552

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


10 «չի կարելիներ» տղամարդու հետ ժամադրության ժամանակ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Վերջապես ձեր երազանքի տղամարդն առաջին քայլն է արել և ձեզ ժամադրության է հրավիրել: Հաջող կերպով առաջին ժամադրություն անցկացնելը հեշտ չէ, քանի որ յուրաքանչյուր մանրուք կարևոր է և նույնիսկ ամենաննշան սխալը կարող է ամեն ինչ փչացնել: Ինչպես ասում էր Կոկո Շանելը, երկորդ անգամ տպավորություն գործելն անհնար է:

 

10 «չի կարելիներ» տղմարդու հետ ժամադրության ժամանակ

 

Մի՛ ստիպեք ձեր սիրելիին երկար սպասել

Էթիկայի կանոնները թույլ են տալիս կնոջը 15 րոպե ուշանալ: Կես ժամ կամ ավելի երկար ուշացումն անկրթության և ուրիշի անձնական ժամանակի հանդեպ անփույթ վերաբերմունքի արտահայտում է: Այսպիսով, ժամեր շարունակ հագուստի հետ համապատասխան կոշիկներ ընտրելուց մի մոռացեք, որ ժամերով սպասումի մեջ եղած տղամարդը կարող է ընդհանրապես չնկատել այդ դետալները:

 

Մի՛ հետաձգեք հանդիպումը վերջին պահին

Միայն շատ լուրջ պատճառը կարող է տղամարդուն համոզել, որ առաջին ժամադրության հետաձգումը չի նշանակում մերժում և արհամարհանք:

 

Անդադար ձեր մասին մի՛ խոսեք

Կարիք չկա առաջին ժամադրության ժամանակ անդադար պատմել ձեր մասին, այդպես դուք կնվազեցնեք տղամարդու հետաքրքրությունը ձեր հանդեպ: Երևակայության համար տեղ թողեք: Ձեզ ավելի լավ ճանաչելու համար տղամարդը մեծ հաճույքով երկրորդ, երրորդ և չորորդ ժամադրությունները կկազմակերպի:

 

Մի՛ ընդհատեք տղամարդուն

Հարգանք և հետաքրքրություն ցուցաբերեք ձեր սիրելիի հանդեպ: Այդ կերպ դուք հնարավորություն կունենաք նրան ճանաչելու, ցույց տալու, որ հետաքրքրված եք նրանով և սեփական հուզմունքը թաքցնելու:

 

Ժամադրության ժամանակ կծու ուտեստներ մի՛ փորձեք

Առավել ևս եթե նախատեսում եք ժամադրությունը վերջացնել համբույրով: Առաջին համբույրը տղամարդու մոտ շատ վառ տպավորություն կթողնի:

 

Մի՛ փորփրեք անցյալը

Մի՛ քննարկեք և հիշեք անցյալը, մինչև որ ձեր սիրելին ինքն այդ թեմաներն առաջադրի: Նախկին սիրեցյալների մասին խոսելը կատարյալ ձախողում է:

 

Մի՛ ծանրաբեռնեք տղամարդուն սեփական խնդիրներով

Դուք պետք է տղամարդու մոտ տպավորվեք որպես դրական և ուրախ անձնավորություն: Դուք կարող եք կիսվել ձեզ հուզող խնդիրներով միայն այն դեպքում, երբ տղամարդը դառնա ձեր կյանքի մի մասը:

 

Մի՛ վիրավորեք նրան կատակներով

Առավել ևս, եթե դուք վատ հումորի զգացում ունեք: Առաջին ժամադրության համար կարող եք մի քանի հետաքրքիր և զվարճալի պատմություն հիշել, և փորձեք սուր կատակներ չանել: Սխալ տպավորություն կստեղծեք: 


 
Ուրիշ տղամարդկանց հետ սիրախաղ մի՛ արեք

Եթե դուք փորձում եք հարաբերությունների այս փուլում խանդ առաջացնել, ապա կարող եք կորցնել տղամարդուն: Դուք դեռևս այդքան մտերիմ չեք:

 

Մի՛ եղեք մեկ գիշերվա համար աղջիկ

Թույլ տվեք, որ տղամարդը գրավի ձեզ: Ինչ դյուրին կերպով ձեռք է բերվում, չի գնահատվում: 

Չափազանց մեծ ուշադրություն մի ցուցաբերեք, բայց և անտարբեր մի՛ եղեք: 

Տղամարդիկ շատ են սիրում իրենց հասցեին գովասանք լսել: Ձեզ այնպես պահեք, որ հաջորդ օրը նա արթնանա՝ ձեզ կրկին տեսնելու ցանկությամբ:


Հավանաբար կհետաքրքրի նաև...

Ինչպես գրավել տղամարդու սիրտը առաջին ժամադրության ժամանակ


Առաջին ժամադրության խորհուրդներ աղջիկներին


Կատարյալ համբույրի 6 գաղտնիք


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 «չի կարելիներ» տղամարդու հետ ժամադրության ժամանակ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 552 | - Վարկանիշ -: 0.0/0