RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

10 ամենավանող հատկանիշները տղամարդկանց մեջ  373

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   


10 ամենավանող հատկանիշները տղամարդկանց մեջ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Տղամարդիկ հրեշտակներ չեն, բայց հրեշներ էլ չեն, իհարկե: Համենայն դեպս, որոշ հատկանիշներ նրանց երբեմն դարձնում են անտանելի արարածներ: Մասնագետներն ուսումնասիրել են, թե որ հատկանիշներն են հատկապես տհաճ գեղեցիկ սեռի համար: Կարծում ենք` մեր ընթերցող տղամարդիկ, կարդալով այս կետերը, ևս մեկ անգամ «կդիտեն իրենց կողքից» և կխուսափեն հնարավոր թերացումներից: Եվ այսպես.
 
10 ամենավանող հատկանիշները տղամարդկանց մեջ
 
1.    Փնթիություն, անխնամ տեսք, անմաքրասիրություն 
Տղամարդու անտարբեր վերաբերմունքը սեփական արտաքինի վերաբերյալ դուր չի գալիս ոչ մի կնոջ: Կեղտոտ գուլպաներ, «բուրող» թևատակեր, մշտական չսափրված վիճակ, տաբատներ` լայնացած ծնկամասերով… այս թերությունն ունեցող տղամարդկանց բնորոշ դրսևորումները կարելի է շարունակել երկար:
 
2.    Անկազմակերպվածություն 
Եթե կնոջ կողքին ծույլ ու անկազմակերպ մեկն է, նա մշտապես կուշանա հրավերքներից ու միջոցառումներից: Ամենապատասխանատու պահին չի լինի պահանջված տեղում ինչ-որ հիմար պատճառաբանությամբ: Մի խոսքով` նմաններն անհուսալի են ամեն ինչում:
 
3.    Տղամարդկային եսասիրություն
Եթե երիտասարդը հյուր գնացած ժամանակ ուշադրություն չի դարձնում իր զուգընկերուհուն, այլ առանձնանալով արական մասի հետ քննարկում է նախորդ օրվա ֆուտբոլային խաղը, ակնհայտ է, որ նա իսկական եսասեր է:
 
4.    Ալկոհոլի չարաշահում
Այս կործանարար կախվածությունը արժանանում է լիովին արդարացի մեղադրանքների կանանց կողմից: Այս դեպքում ցանկալի է, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչը մինչև լուրջ հարաբերություններ սկսելը ստուգի հնարավոր զուգընկերոջը ալկոհոլի հանդեպ հակվածության հարցում:
 
5.    Ժլատություն 
Նման տեսակի տղամարդը միայն հարաբերությունների նախնական «շոկոլադային» ժամանակաշրջանում  է ջանքեր թափում շռայլ երևալ, ցույց տալ, որ ոչինչ չի խնայում ընկերուհու համար: Իսկ երբ հարաբերությունները կայուն բնույթ են ստանում, ավելորդ կոպեկ «կորզելը» սեփական կարիքների համար բազմաթիվ կանանց համար դառնում է սխրանքի պես մի բան:
 
6.    Խանդոտություն 
Այս հատկանիշը բնորոշ է շատերին, եթե ոչ` բոլոր տղամարդկանց: Բայց երբեմն հանդիպում են «եզակի նմուշներ»: Նմանները սիրելիին տեռորի են ենթարկում յուրաքանչյուր անսպասելի զանգի, աշխատանքից փոքր-ինչ ուշանալու, որևէ երեկոյի ժամանակ  որևէ տղամարդու  հետ  փոքր-ինչ երկար շփվելու համար: Ապրելը մշտական կասկածի տակ ամենևին հեշտ զբաղմունքներից չէ:
 
7.    Խոստումների  դրժում 
Ինչպես ցույց է տալիս կյանքը, հանրահայտ «Տղամարդն ասաց, տղամարդն արեց» արտահայտությունը առօրյայում այդքան էլ չի գործում: Ասում են, չեն իրականացնում, ավելի ուշ նույնիսկ փորձում են հրաժարվել տված խոստումից: Սեփական խոսքերից հրաժավելը, խոստումները չպահպանելը, ըստ էության, պատիվ չի բերում ոչ մի մարդու, առավել ևս` տղամարդու:
 
 
8.    Իշխելու ձգտում
Բավականին երկար ժամանակ մարդկային քաղաքակրթությունը կառուցված է եղել այնպես, որ գլխավոր դերը միշտ և ամեն ինչում պատկանել է տղամարդկանց: Նրանք որսացել են, պատերազմել, ապրուստ վաստակել և ինչ-որ պահի չեն գիտակցել այն միտքը, որ իրենց գործառույթներից շատերը ոչ պակաս հաջողությամբ կարող են իրականացնել նաև կանայք: Հենց դրանով է պայմանավորված փաստը, որ տղամարդիկ բուռն դժգոհությամբ են ընդունում կանանց` որոշում կայացնելու իավունքը: 
 
9.    Գռեհկություն 
Նման մարդիկ աչքի են ընկնում լկտի ու հոռի պահվածքով. մշտական հայհոյանքներ, այլանդակ արտահայտություններ, ցինիկ հումոր և գետնին անընդմեջ թքելու սովորություն… Պատկերը զզվելի է, բայց բնավ ոչ եզակի:
 
10.    «Արական արժանապատվությունը» քորելու սովորություն 
Որոշ տղամարդիկ սովորություն ունեն տեղից ելնելով ավանդական դարձած շարժումով քորել համապատասխան օրգանը:  Առաջին հայացքից սա անմեղ թերություն է թվում, բայց այն վանում է և կարող է հիասթափեցնել իրեն հարգող յուրաքանչյուր կնոջ:
 
 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 10 ամենավանող հատկանիշները տղամարդկանց մեջ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (14.03.16) Դիտումներ: 373 | Տեգեր: երկուսով | - Վարկանիշ -: 0.0/0