RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Երկուսով

10 ամենատարածված սխալները, որ թույլ են տալիս աղջիկները  824

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Երկուսով,   Blog.liberal.am


10 ամենատարածված սխալները, որ թույլ են տալիս աղջիկները

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Զգուշացեք աղջիկներ... Հիանալի հարաբերությունները կարող են ավարտվել` այդպես էլ չսկսած այնպիսի մանրուքների պատճառով, որոնք մենք համարում ենք սիրո ու հոգատարության դրսևորում, այնինչ տղաները խուսափում են դրանցից: Երբեմն տղաներն անհետանում են մեր կյանքից, ասես դեռ երեկ նրանք չէին, որ երազում էին հավետ մեր կողքին լինել: Իսկ մենք սկսում ենք գուշակություններ անել, թե այդ ինչու այդպես եղավ… Շատ հավանական է, որ թույլ են տրվել աղջիկներին բնորոշ մեկ կամ մի քանի սխալ, որոնք էլ կործանարար են սիրային հարաբերությունների դեպքում:
 

Սխալ N1: Մրցել տղամարդու հետ

Ցանկացած տղամարդ վստահ է, որ արժանի է հանդիպել լավագույն աղջկա հետ: Ամենախելացի, ամենագեղեցիկ, նորաձև, տնարար, սեքսուալ... Այս ցուցակը կարելի է անվերջ շարունակել: Իհարկե իրականում հենց այդպես է, որ կա, սակայն մի փոքրիկ «բայց»-ով: Աղջիկը պետք է լավագույնը լինի աղջիկների մեջ, այլ ոչ թե մրցի ու առավելություն ունենա հենց տղամարդու հետ համեմատության մեջ: Ուստի պետք չէ գլուխ գովալ մասնագիտական հաջողություններով, հինգ անգամ շարունակ հաղթել նրան շախմատում, հաշվել ավելի արագ, ավելի լավ հումոր անել և այլն: Նա դա չի գնահատի: Դրա փոխարեն ասա նրան, թե որքան ես հպարտանում նրա հաջողություններով ու հաղթանակներով: Հակառակ դեպքում տղամարդը կմտածի, թե չի համապատասխանում քեզ, և քո կողքին մթագնում է նրա փառքը:


Սխալ N2: Համարել, որ ամեն ինչ որոշված է

Կարող ես որքան ուզում ես երկար որոշել, թե որտեղ ես անցկացնելու մեղրամիսը, ինչպիսին են լինելու ամուսնական մատանիները, քանի հարյուր հյուր ես հրավիրելու հարսանիքիդ: Միակ պայմանը` երազիր մտքում և ոչ բարձրաձայն: Այդ դու ես վստահ, որ ամեն ինչ որոշված է, իսկ տղամարդուն մտածելու ժամանակ է հարկավոր: Խուսափիր «Իսկ այդտեղ մանկական մահճակալը կլինի» կամ «Ծնողներիդ հետ չենք ապրի» նախադասություններից: Տղամարդը պատրաստ չէ նման շուտափույթ փոփոխությունների: Նրանք ատում են, երբ ինչ-որ մեկն իրենց փոխարեն որոշումներ է կայացնում կամ ստիպում է համաձայնել իրենց կարծիքի հետ: Մի թող ծնողներիդ սիրեցյալիդ հետ այնպես վարվել, ասես նա նրանց ապագա փեսան է:


Սխալ N3: Հիշել անցյալը

Տղամարդուն տհաճ է, երբ նրան ինչ-որ մեկի հետ համեմատում են: Հատկապես ցավոտ է, երբ հասկացնումես, որ նախկիններդ ինչ-որ բանով նրանից լավն էին: Երբ սիրելիդ հարցնում է, թե նախկին ընկերներիցդ ով էր ամենալավը, մտածիր, նախքան պատասխանելը, որովհետև նա անկեղծ պատասխան չէ, որ ակնկալում է: Նա պարզապես գովասանքի կարիք ունի: Նաև մի փորձիր ներշնչել նրան, որ իր նախկին ընկերուհիները քեզնից վատն էին: Դժվար թե ուրիշի հաշվին բարձրանալը աշխատող տարբերակ է: Ավելի շուտ սիրելիդ կկարծի, որ նրան անհաջողակ ես համարում, որովհետև երբեք ճիշտ ընտրություն չէր կարողացել անել:

Սխալ N4: Անընդհատ հարցնել. «Սիրո՞ւմ ես ինձ»

Պարզ է, որ մեզ հաճելի է լսել նման արտահայտություններ: Տղամարդը, ընդհակառակը, կարող է որոշել, որ ա) հիշողության հետ խնդիրներ ունես, բ) չես վստահում նրա զգացմունքներին, գ) խոսելու ուրիշ թեմա չունես: Նման հարցով նրա հոգին կասկածով կլցնես: Մի օր նա կմտածի. «Եվ իրոք... Սիրում ե՞մ արդյոք ես նրան»: Նրա մտորումների արդյունքը կարող է սրտովդ չլինել...


Սխալ N5: Խաղալ հասարակության համար

Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց «ցուցադրում են» շրջապատին, որպեսզի գլուխ գովան: Ու՞մ է հաճելի իրեն թանգարանային նմուշ զգալ, որի վրա գրված է «Ձեռք չտալ»: Իրենց էությամբ տղամարդիկ որսորդներ են, ոչ թե մրցանակ:


Սխալ N6: Ամեն ինչ նախապես պլանավորել

«Այսօր կգնանք այստեղ, վաղը կգնանք այնտեղ»... Ոչ մի տղամարդու դուր չի գալիս, երբ ղեկավարում են իր կյանքը և անսպասելիության ոչ մի հնարավորություն չեն թողնում: Նրանք չեն սիրում ամեն քայլ պլանավորել ու շարժվել պլանավորված գրաֆիկով, եթե խոսքը վերաբերում է հարաբերություններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում.


 



 


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ 10 ամենատարածված սխալները, որ թույլ են տալիս աղջիկները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Երկուսով բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Երկուսով | Ավելացրեց: haykblbulyan (05.12.16) | Հեղինակ: Blog.liberal.am W Դիտումներ: 824 | Տեգեր: ամենատարածված, Են, աղջիկները, տալիս, 10, թույլ, որ, սխալները | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ