RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » «Բարի կեսգիշեր»

«Գիշերային կյանք» ռադիոծրագիրը ԱՐՁԱԳԱՆՔ-ի եթերում (AUDIO)  6134

Загрузка...
 
 

Խորագիրը՝  «Բարի կեսգիշեր»,   


«Գիշերային կյանք» ռադիոծրագիրը ԱՐՁԱԳԱՆՔ-ի եթերում (AUDIO)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

 

www.erkusov.com Մեր մասին

   

«Երկուսով» կայքը նախատեսված է նախևառաջ երիտասարդ զույգերի համար, նրանց համար, ում հետաքրքիր են կին-տղամարդ «մոլորակները», սեռերի հոգեբանական-ֆիզիոլոգիական առանձնահատկությունները, ովքեր բազմաթիվ հարցեր ունեն՝ կապված սիրո, զգացմունքների հստակ ընկալման, ներդաշնակ շփման, ընտանեկան երջանկության, առողջ սեռական հարաբերությունների, բազմաբնույթ այլ հարցերի հետ կապված:
 Սեր, սիրահարություն, կիրք, ճգնաժամային փուլերի հաղթահարում, բարդույթների ճնշում, դժվար իրավիճակներում ելքերի փնտրում... Այս ամենի շրջանակներում Ձեզ փորձում ենք ներկայացնել օգտակար տեղեկատվություն:

Մեծ տեղ է հատկացվում համաշխարհային մեծությունների սիրո պատմություններին, նամականուն, նաև մեր կողքին ապրող երիտասարդների գրական ստեղծագործություններին:

«Գիշերային կյանք» ռադիոծրագրի շրջանակներում համագործակցում ենք հոգեբանների հետ:

Մշտապես տեղադրվում են հատուկ ընտրված երգեր ու ալբոմներ սիրահարների համար, ֆիլմեր, որոնք երբեք չեն հոգնեցնում և ամեն անգամ դիտելիս բացահայտում են կին-տղամարդ «մոլորակների» նոր հոգեբանական կողմեր: 

 
 
 

ԱՅՑԵՔԱՐՏ     

Լւսաբացին եթերից հետո 21.04.2010





  Ծննդյան թիվ, ամսաթիվ`   26.12.1978 

  Աստղակերպս ` Այծեղջյուր

Սիրածս երաժիշտները`

  Brian McKnight,
  Luis Miguel,
  Josh Groban,
  Stivie Wonder,
  Boyz-2-men,
  Enigma,
  Armin Van Buuren,
  Mylene Farmer

Եթե Ձեզ հետաքրքրում է հոգեբանությունը, պոեզիան, փափուկ գիշերային երաժշտությունը, հրավիրում եմ www.erkusov.com լսելու «Գիշերային կյանք»

Շարքի նպատակն է բացահայտել մարդկային հոգու ամենանրբին դրսևորումները, հարստացնել մեր գիտելիքները մարդկային հարաբերությունների, կին-տղամարդ շփումների մասին և, իհարկե, վայելել ասմունք ու երաժշտություն:

 


«Գիշերային պոեզիա»

Դասական և ժամանակակից հեղինակների գործեր: Ժամանակ առ ժամանակ կլսեք նաև ձայնագրություններ այլ ասմունքողների կատարմամբ /թե  վարպետների, թե երիտասարդ ասմունքողների/: Սիրով կընթերցեմ նաև ունկնդիրների բանաստեղծությունները, եթե դրանք համապատասխանեն եթերի ձևաչափին:

Ստեղծագործությունները կարող եք ուղարկել erkusov@yandex.com էլեկտրոնային հասցեով: 

 

 


«Ներաշխարհ» - Փիլիսոփայական, հոգեբանական ուղղվածություն ունեցող խոհական ծրագիր: Ներկայացվում են հին ու նոր ժամանակների մտածողների մտքերը, էսսեները, աֆորիզմները, նրանց հայտնի աշխատանքները հատվածաբար:     Շարքը նախատեսված է ինտելեկտուալ լսարանի  համար, բոլոր այն մարդկանց համար, ովքեր ձգտում են ինքնաճանաչման ու ինքնակատարելագործման, պատրաստ են սովորել յուրաքանչյուր տարիքում և «տեսնում են» ավելին, քան «տեսանելի է» ամբոխի համար:


«Երկուսով» - էջը բացահայտում է կին-տղամարդ հարաբերությունների ամենգողտրիկ կողմերը, իրավիճակներ, որոնց մասին հաճախ բարձրաձայն չեն խոսում:


«Սիրո պատմություն» Ընթերցվում են ունկնդիրների ուղարկած սիրո պատմությունները.  թանկ պահեր, որոնք դաջվում են յուրաքանչյուրի հոգում   մինչև      

 


 

«Սերը և մեծերը» - Ուշագրավ փաստեր մեծերի կյանքից, փակ էջեր, ինտիմ մանրամասներ նամակներ, հուշեր նրանց մասին:  Պատմության վրա ազդած կանայք և ոչ միայն:

 


«Հարցեր հոգեբանին և սեքսոլոգին» 

  

Մեր հասարակությանը` թե երիտասարդներին,  թե համեմատաբար ավագներին հուզող բազմաթիվ անձնական  խնդիրներ կան, որոնց մասին շատ քիչ է բարձրաձայնվում:

Մարդիկ երբեմն ներփակվում են իրենց մեջ և թաքցնում մտահոգությունները, երբեմն ընկնում դեպրեսիայի մեջ, երբեմն ընկեր-մտերիմների օգնությամբ ճիշտ ելքի հանգում ու հաղթահարում դրանք: Այս ռադիոշարքի ընթացքում իրենց համեստ ուժերով ձեզ փորձում են կողմնորոշել հոգեբաններն ու սեքսոլոգները: Միայն` կողմնորոշում, որպեսզի ինքներդ ակամա գտնեք ճիշտ ելքը Ձեզ համար, քանի որ մասնագետը երբեք իրավունք չունի և չի էլ կարող մեկ-միակ ճշմարիտ ուղի ցույց տալ:

Նա պարզապես օգնում է Ձեզ` Ձեր խնդիրը «տեսնել» ու հասկանալ կարծես կողքից, անգամ այն մանրամասներով ու փակ էջերով, որոնք ցանկանում ք կոծկել Ձեր մեջ: Ունկնդիրները հարցեր կարող են ուղղել նաև  օնլայն ռեժիմով. գործում է 1035 կարճ համարը:

 


«Հոգեբանական թեստ» - Թեստեր, որոնք կօգնեն ավելի բացահայտել ինքներդ Ձեզ:


«Գիշերային խճանկար. ԵՐԿՈՒՍՈՎ»

  2 ժամ տևող այս հաղորդման մեջ խոսվում  է կին-տղամարդ «մոլորակների» մասին տարբեր տեսանկյուններից. Ներկայացվում են և հոգեբանական դիտարկումներ, և ինտիմ հարցերի պարզաբանումներ, ընտանեկան կյանքն ու սեռական հարաբերությունները բարելավելուն նպաստող կողմնորոշումներ: Ծրագրին «աշխույժ» ընթացք են տալիս նաև ուշագրավ վիճակագրական հարցումները, աշխարհում և Հայաստանում տեղի ունեցած անսովոր իրադարձությունները` կին-տղամարդ շփման համատեքստում, աստղային անցուդարձ, պատմության մեջ մնացած յուրահատուկ սիրավեպեր, կանայք ու տղամարդիկ:

Հաղորդման ընթացքում ընդունվում են զանգեր նաև ունկնդիրների կողմից, ովքեր ևս ներկայացնում են հետաքրքիր փաստեր, պատմություններ, տեղի են ունենում քննարկումներ ներկայացված այս կամ նյութի, թեմայի շուրջ: Ընտրված երաժշտությունը գիշերային է, թավշյա, ազդեցիկ ու խորաթափանց: Մեղեդիները յուրահատուկ մերսում են իրագործում մեր հոգու և մարմնի վրա: Ռելաքսը համատեղվում է օգտակար տեղեկատվության յուրացման, կյանքի լիարժեքությունը վայելելու հաճելի զգացողության հետ:


«Գիշերային խճանկար. ԻՆՏԻՄ» - «Բաց» ֆորմատով զրույցներ սեքսի, կին-տղամարդ    հարաբերությունների սեռական կողմի մասին: Կտրվեն տարբեր վիճակագրություններ, սեքսոլոգների, հոգեբանների աշխատանքներ, զրույցներ  նրանց հետ:

 


«Գիշերային խճանկար. ՌՈՄԱՆՏԻԿ» - Սիրո խոստովանություններ, երաժշտական ողջույններ, ունկնդիրների ասմունքը ուղիղ եթերում: Պատվերների և ասմունքի նախնական պատվերների ընդունում: Հաշտեցման փորձեր /եթե զույգը վիճել է/: Մրցանակների խաղարկում /վիկտորինաներ/

  


 


 

ԼՍԵՔ «ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿՅԱՆՔ» ԾՐԱԳՐԻ ԹՈՂԱՐԿՈՒՄՆԵՐԸ՝ ՍԵՂՄԵԼՈՎ  ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԿԱՐԻ ՎՐԱ

 


 

Մի քիչ իմ մասին

Սկսել եմ Հանրային ռադիոյից 1997-ին: Ապա իր երիտասարդական շնչով ինձ ավելի գրավեց ՖՄ ռադիոկայանը, և հայտնվեցի «Արձագանք»-ում: 1998թ-ի հունվարից, երբ սկսեցինք աշխատել շուրջօրյա, բացեցի "Post Scriptum” հեղինակային ծրագիրը: Թող անհամեստ չհնչի` ունկնդիրն ինձ անմիջապես ընդունեց ու սիրեց, քանի որ խուսափում էի ծեծված լուծումներից, բնական էի:

     2013-ին տարի լրացավ 15 տարին, ինչ «Արձագանքի» եթերում եմ: Չնայած ժամանակների ու կյանքի ռիթմի  փոփոխությանը` ուրախ եմ, որ ինձ կարծես թե  հաջողվում է հետաքրքրել ամենատարբեր տարիքի ունկնդիրների:


  Գիշերային կյանք» ծրագրի ընթացքում դու կարող ես և ասմունք լսել, և հարստացնել քո ինտելեկտուալ պաշարը տարբեր հոգեբանական դիտարկումներով:  


  Ռադիոեթերի մասին


Երբեք չեմ փորձել ինձնից հատուկ կերպար ստեղծել, անել այն, ինչ իմը չէ և ասել այն, ինչի չեմ հավատում:  Ունկնդիրն իմ զրուցակիցն է, և բավարարված կլինեմ եթե կարողանամ ծրագրիս օգնությամբ թեկուզ մի քանի ակնթարթ նրան հաղորդակից դարձնել արվեստի, գեղեցիկի հետ, օգնել կողմնորոշվել դժվար իրավիճակում:

Իմ հեղինակային հաղորդումներում ընդհանուր ոճավորումը գիշերայինն է, ռելաքսացիոնը:  հոգեբանական դիտարկումներով:  Ես ստեղծագործող մարդ եմ, մի քիչ խենթ, մի քիչ խելառ: Լավատես եմ, խոհուն, դիտող, նրբանկատ: Սիրում եմ վայելել կյանքի ամեն ակնթարթ, նորություն սիրում եմ ամեն ինչում, բայց նաև նվիրվող եմ: Ունեմ քիչ, բայց փորձված ու հավատարիմ ընկերներ:

 

Կարդալ հարցազրույցներ և տարբեր հրապարակումներ>>>

 



 

         
 

 

Hayk Blbulyan
RadioDJ, journalist, scriptwriter

  gisherayinkyanq@gmail.com Hayk Blbulyan's Official website:


 

 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ «Գիշերային կյանք» ռադիոծրագիրը ԱՐՁԱԳԱՆՔ-ի եթերում (AUDIO)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


«Բարի կեսգիշեր» բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: «Բարի կեսգիշեր» | Ավելացրեց: Admin (15.03.11) Դիտումներ: 6134 | Տեգեր: Գիշերային կյանք, ռադիոծրագիր, Արժե լսել | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ