RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԽՈՀԱՆՈՑ

Տորթ «Կապուչինո»  1700

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԽՈՀԱՆՈՑ,   


Տորթ «Կապուչինո»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 
Տորթ «Կապուչինո»
 
Չափաբաժին` 10
Պատրաստման ժամանակը` 45 րոպե + 2 ժամ
 
Ի՞նչ է անհրաժեշտ 
 
  • 2 ձու
  • 1 պտղունց աղ
  • 80 գ շաքարավազ
  • 50 գ ալյուր
  • 20 գ օսլա
  • 1 պտղանց փխրեցուցիչ
  • 2 ճաշի գդալ կակաո
  • 50 գ աղացած նուշ
  • Կրեմի համար
  • 100 գ դառը շոկոլադ
  • 8 գ դոնդող
  • 80 մլ եփած սուրճ 
  • 80 մլ սուրճի լիկյոր
  • 400 մլ յուղալի սերուցք
  • 2 թեյի գդալ վանիլային շաքարավազ
  • 1 ճաշի գդալ կակաո
 
Ինչպե՞ս պատրաստել
 
1. Սկզբում պատրաստել խմորը։  Սպիտակուցներն առանձնացնել դեղնուցներից։ Սպիտակուցին մեկ պտղունց աղ ցանել և շաքարավազի կեսի հետ հարել։ Դեղնուցը հարել մնացած շաքարավազի և 2 ճաշի գդալ գոլ ջրի հետ։ Թասի մեջ խառնել ալյուրը, օսլան, փխրեցուցիչը, 1 ճաշի գդալ կակաոն և նուշը։ Ավելացնել հարած դեղնուցը և խառնել։ Խմորին ավելացնել հարած սպիտակուցը, հարել։
 
2. Ջեռոցը տաքացնել մինչև 180°С։ Երկու կլոր տապակարանները մի թեթև թրջել, յուղաթղթով պատել և հավասար չափերով դրանց մեջ լցնել խմորը։ Թխել 20 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո թողնել, որ խմորի երկու շերտերը սառչեն։
 
3. Պատրաստել կրեմ։  Շոկոլադը քերիչով անցկացնել։ Դոնդողը թրջել տաք սուրճի մեջ, տաքացնել, բայց եռման աստիճանի չհասցնել։ Ավելացնել լիկյորի կեսը, թողնել, որ սառչի։ Սերուցքը հարել։ Հարելը չդադարեցնելով՝ ավելացնել սուրճի և լիկյորի խառնուրդը։ Ստացված կրեմը երկու մասի բաժանել։ Մեկին ավելացնել վանիլային շաքարավազը, մյուսին՝շոկոլադի և կակաոյի  3/4 մասը։ 
 
4. Յուղաթղթից տապակարանի չափով շրջան կտրել և փռել տապակի հատակին։ Տապակի կողերը պատել թղթի լայն ժապավենով։ Հատակին դնել խմորի առաջին շերտը, վրան ցանել մնացած լիկյորը։ Մուգ և բաց կրեմները լցնել հրուշակի երկու տոպրակների մեջ։ Հերթականությամբ խմորի շերտի վրա երկու գույներով կրեմներով շրջանակներ գծել։ Մի քիչ կրեմ թողնել զարդարելու համար։
 
5. Երկրորդ շերտը դնել կրեմի մակերեսին և մի թեթև սեղմել։ Տորթը 2 ժամ թողնել սառնարանում։
 
6. Տորթը հանել կաղապարից։ Կողքերն ու երեսը պատել մնացած կրեմով, վրան կակաո ցանել։
Տորթը զարդարել շոկոլադի մնացած փշրանքով։ Մատուցել սառը վիճակում։
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Տորթ «Կապուչինո»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԽՈՀԱՆՈՑ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: ԽՈՀԱՆՈՑ | Ավելացրեց: Admin (23.09.13) Դիտումներ: 1700 | Տեգեր: խոհանոց | - Վարկանիշ -: 0.0/0