Ինտերիեր - ՀԱՃԵԼԻ ԶԲԱՂՄՈՒՆՔ - erkusov.com





Երկուսով ԱՈՒԴԻՈ



ՈՐՈՆՈՒՄ ԿԱՅՔՈՒՄ


ՆՈՐ ՆՅՈՒԹԵՐ

Ավելին >>>



Մուտքագրեք Ձեր e-mail-ը


Ա
րժե՛ կարդալ...



Մուտքի ձև



 


Հրապարակվել է 12.09.14 ժ. 18:21   Դիտումներ՝ 69      
Շատերը գիտեն, որ ֆեն-շույն օգնում Է օգտագործել իր տան բարենպաստ էներգիաները հարստության, սիրո ու առողջության հասնելու համար: Բայց ոչ բոլորին Է հայտնի, որ այդ մեթոդիկայի օգնությամբ կարելի է ճանաչել նաև նեգատիվները, կործանարար Էներգիաները, որոնք, ի դեպ, նույնպես գոյություն ունեն ցանկացած բնակարանում:
 
Հարմարավետ բնակարանը կապահովի դրական էներգետիկա

Ահա մի քանի գործոն, որոնց առկայությունը բնակարանի կողքին, ըստ ֆեն-շույի, չի կարելի թույլ տալ:

Բնակարանի կողքը գտնվող աղբատարը նրա բնակիչերին բերում Է շատ ուժեղ բացասական Էներգիա, ինչի հետևանքով ընտանիքին կարող են բառացիորեն հետապնդել անախորժություններ: Ի՞նչ անել: Աղբատարը կլոր հայելիներով պատեք և ինչ-որ տեղ, ոչ մոտակայքում «քամու երաժշտություն» կախեք հինգ սնամեջ խողավակներով: Այն կցրի նեգատիվը, իսկ հայելիները կանդրադարձեն այն ձեր տնից:

 

Հրապարակվել է 12.11.13 ժ. 21:20   Դիտումներ՝ 321      

Ճապոնական տան մթնոլորտը մղում է մեդիտացիայի, ընդարմացման, հանգստի, օգնում է կտրվել արտաքին աշխարհի տհաճություններից:

 Ճապոնական ինտերիեր

Ժամանակակից Եվրոպայում մտշապես աճում է հետաքրքրությունը արևելյան մշակույթի նկատմամբ: Արևմուտքում հիմա նորաձև է այն, ինչը կապված է արևելքի հետ: Հատկապես մեծ քաղաքների բնակիչներին հրապուրում է Ճապոնիան՝ յուրօրինակ կենցաղով, հազարամյա ավանդույթներով այդ առեղծվածային երկիրը, որտեղ զուգահեռաբար առաջընթաց է ապրում նաև ժամանակակից կյանքը:

Հրապարակվել է 30.10.13 ժ. 02:09   Դիտումներ՝ 476      
 
Բնակարանի գեղագիտական ձևավորման համար որպես դեկորատիվ զարդարանք կարևոր նշանակություն ունեն նկարները: Որպեսզի դրանք գեղեցիկ դիտվեն, պետք է թեման, տրամադրությունը և տեսքը համահունչ լինեն սենյակի ընհանուր ոճին և մթնոլորտին:
 
Նկարներ բնակարանում
 
Պետք է ճշգրիտ գնահատել սենյակի բնույթը, որպեսզի նկարը դրան համապատասխան ընտրվի՝ յուղաներկ կամ ջրաներկ, կոլլաժ կամ գծանկար: Հնարավոր է, որ յուրատեսակ, որակյալ մի քանի լուսանկարների շարքը շատ ավելի գեղեցիկ դիտվի տվյալ սենյակում, քան, ասենք, որևէ թանկարժեք նկարի բնօրինակ: Այս պարագայում հաշվի է առնվում ոչ թե նկարի արժեքավոր լինելը, այլ այն ամբողջական տպավորությունը, որը պայմանավորված  է ընդհանուր պատկերով և տիրող մթնոլորտով:

Հրապարակվել է 24.05.13 ժ. 00:05   Դիտումներ՝ 986      

Կանանց մեծամասնությունը սիրում է ծաղիկներ և դրանցով զարդարում բնակավայրը: Շատ հաճախ հարց է առաջանում. ի՞նչ բույսեր աճեցնել և ի՞նչ քանակությամբ:

Իհարկե, չարժե բնակարանը վերածել այգու: Եթե բնակարանը մեծ է, ապա այնտեղ կարելի է շատ բույսեր դնել՝ ծածկելով դատարկ անկյունները, իսկ փոքր բնակարանի դեպքում կամ ընդհանրապես չպետք է բույսեր աճեցնել կամ աճեցնել 1-2-ը: Չարժե տունը ծանրաբեռնել ծաղիկները դնելու համար նախատեսված տարբեր փայտե կամ մետաղե պատվանդաններով: Ավելի հետաքրքիր կլինի, եթե բոլոր ծաղիկները դասավորվեն ցածր սեղանի վրա: Իսկ եթե բնակարանն ունի լայն պատուհաններ խորը պատուհանագոգերով, կարելի է իսկական փոքրիկ այգի «կառուցել»:


Հրապարակվել է 17.05.13 ժ. 01:00   Դիտումներ՝ 1384      
 

Հյուրասենյակի կահույքն առաջին հերթին պետք է հարմարավետ լինի, քանի որ հենց այստեղ են տանտերերն ու հյուրերը շփվում, զվարճանում ու հանգստանում: Դասական հյուրասենյակում պետք է բազմոց լինի, բազկաթոռներ, սեղան, դարակներ, աուդիո/վիդեո տեխնիկա: Հաճախ հյուրասենյակի կենտրոնում մեծ հեռուստացույց է դրվում, իսկ եթե տանտերերը հեռուստացույց դիտելու սիրահար չեն, ապա հյուրասենյակը կարելի է դասավորել որպես հանգստի ու միմյանց հետ շփվելու սենյակ: Այս դեպքում սենյակի կենտրոնում կարելի է մեծ սեղան դնել:


Հրապարակվել է 12.05.13 ժ. 01:07   Դիտումներ՝ 676      

 

Փոքր բնակարան կահավորելու առաջին խորհուրդը շատ պարզ է ու մատչելի գրեթե բոլորի համար, սակայն կարող է հակասել նախկին ԽՍՀՄ քաղաքացիների մտածելակերպին: Յուրաքանչյուր մարդ, հավանաբար, լավ է պատկերացնում, թե ինչով է տարբերվում արևմտյան ֆուրշետը կամ բիզնես-կոկտեյլը մեր սովորական ճաշասեղանից: Ֆուրշետի ժամանակ քիչ մթերքներ և խմիչքներ են օգտագործում: Կարևրը՝ ամեն ինչ գեղեցիկ դասավորված լինի: Իսկ մեր ճաշասեղաններն այնքան լիքն են ուտելիքով, որ նույնիսկ ֆինանսական ճգնաժամը չի կարող ազդել:

Արևմուտքում արդեն երկար ժամանակ է նորաձևությունից դուրս չի գալիս «մինիմալիզմ» ոճը: Բնակարանում որքան հնարավոր է մեծ ու ազատ տարածություն են ապահովում, կահույքից օգտագործում են միայն ամենաանհրաժեշտը: Դա ամբողջովին հասկանալի է. լույսը և պարզությունը նրանց կողմից ավելի շատ է գնահատվում, քան մնացածը:

Բացի դրանից, կահույքի նորաձևությունը փոխվում է 3-4 տարին մեկ, և նրանք ամբողջությամբ թարմացնում են բնակարանը: Իսկ մեզ մոտ բնակարանի կահույքն ու տեխնիկան երբեմն փոխանցվում են սերնդե սերունդ: Սովետական շրջանում ապրած մարդը սովոր է կահույքը գնել ամբողջ կյանքի համար, հին իրերից հրաժարվելը շատ դժվար է նրա համար: Ուղղակի պետք է հրաժարվել հին սովորություններից, դեն նետել բոլոր հին և չօգտագործվող իրերը և վայելել բնակարանում առաջացած ազատ տարածությունը: 

 

1-6 7-7

Կայքի հրապարակումները համարվում են erkusov.com-ի մտավոր սեփականությունը կամ վերցված են ազատ օգտագործում թույլ տվող ինտերնետ ռեսուրսներից: Նյութերի մասնակի կամ ամբողջական օգտագործման դեպքում հիպեր հղումը կայքին պարտադիր է: Տեսա/ձայնային նյութերը տեղադրված են միայն անհատական դիտման / ունկդրման համար. կոմերցիոն օգտագործումն արգելվում է:

Կայքի քարտեզ l Թղթակցեք մեզ l Գովազդ l ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ

erkusov.com-ը Ֆեյսբուքում Երկուսով-ը Թվիթերում Երկուսով-ը Գուգլ+-ում Երկուսով-ը Վկոնտակտե-ում Երկուսովը OK-ում Երկուսով-ը YouTube-ում Երկուսով-ը MySpace-ում Երկուսով-ը Skype-ումNightlife RSS news
Яндекс.Метрика

 

 
Check Google Page Rank
 

Անվճար ստեղծել կայք