RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ԸՆՏԱՆԵԿԱՆ

Ինչպե՞ս խուսափել ընտանեկան վեճերից  3731

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ԸՆՏԱՆԵԿԱՆ,   Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր


Ինչպե՞ս խուսափել ընտանեկան վեճերից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեր օրերում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների թվի տարբերությունն աստիճանաբար ցավալիորեն  կրճատվում է: Փաստ է այն, որ մեծ մասամբ ամուսնական կապի խզումը տեղի չի ունենում հենց այնպես, առանց ծանրակշիռ պատճառների: Ճեղքերն հարաբերություններում ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում, ընտանեկան վեճերի արդյունքում, որոնք որևէ ընտանեկան խնդրի և՛ ախտանիշներ, և՛ պատճառներ կարող են հանդիսանալ:  
Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե որն է այդ չարաբաստիկ վեճերի էությունը և ինչպես կարելի է չեզոքացնել դրանց կործանարար ազդեցությունը: Ինչ է անհրաժեշտ ընտանեկան վեճերից խուսափելու և ընտանիքն ամուր պահելու համար:
 
Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը
 
Բոլորն իրենց փորձից գիտեն, որ ընտանեկան վեճի առիթ կարող է դառնալ ցանկացած մանրուք. ժամանակին չթափված աղբը, բաղնիքի չանջատված լույսը, չափազանց երկար հեռախոսազրույցը, հեռուստացույցի բարձր ձայնը, երբ ֆուտբոլ է հեռարձակվում, տարակուսանքը` ինչ կոշիկ հագնել, երբ առանց այդ էլ ուշանում եք… ցանկը, թերևս անվերջանալի է: Սակայն, չպետք է իրար խառնել առիթներն ու պատճառները. առիթներն անթիվ են, իսկ պատճառները կարելի է ենթարկել բավականաչափ հստակ մի քանի դասակարգման: 
 
Ընտանեկան վեճերի «ամենաթեժ» պատճառը ամուսիններից մեկի խանդն է: Իրավիճակը բարդանում է նրանով, որ եթե անգամ «մեղավոր կողմը» ոչ մի առիթ չի տվել, դա ոչ մի բան չի փոխում: Բոլոր փաստարկներն անտեսվում են, քանի որ խանդը զգացմունքի հիվանդագին արտահայտում է «անխառն» վիճակում, երբ բանականության փաստարկները չեն աշխատում:
 
Մյուս  ակնհայտ  պատճառը, այսպես կոչված, «ուղեղի լուսավորումն» է, որը գործում է հատկապես երիտասարդ ընտանիքներում: Երբ համատեղ կյանքի ռոմանտիկ շրջանն  ավարտվում է,  (միջինը 1-ից  3 տարի հետո) կողակցի թերություններին համակերպվել բոլորը չեն կարողանում: Հաճախ բացահայտում են, որ կիրքը` կիրք, բայց ստացած դաստիարակության, կրթության տարբերությունը, չհամընկնող կենսական արժեքները, մասնագիտական կայացածության հարցը  և  այլ խնդիրներ պարարտ հող են դառնում ներքին չարացածություն համար, ինչը հանգեցնում է բացահայտ կոնֆլիկտների: Ուստի երբ ներքին լարվածությունը գերհասունանում է այն մտքից, որ կողակիցը համատեղ կյանքում ամենևին էլ այնպիսին չէ, ինչպիսին պատկերացնում էիք, սկսկվում են մանր խայթոցները, որոնք սովորաբար արագ վերաճում են լուրջ վիճաբանությունների: 
 
Բացի այդ` կյանքի կենցաղային կողմից չես փախչի, իսկ նյութական ապահովությունը, տան պայմաններն ու հարմարավետությունը իսկապես կարևորագույն դեր են խաղում:  Դժբախտաբար, ժամանակակից ընտանիքների մեծ մասը չի կարող պնդել, թե գոհ է նյութական վիճակից: Իսկ երբ ստիպված եք լինում վարձած մի տնից մյուսը տեղափոխվել, վճարել ապառիկ ապրանքների, կարծես, չսպառվող տոկոսները, երբ բնակարանում 20 տարի շարունակ վերանորոգում չի իրականացվել, իսկ խորհրդային տարիներին գնված կահույքն  սկսել է քանդվել, վեճ ու կռիվներն անխուսափելի են: 
 
Իհարկե, նման դեպքերում  մեղադրանքների  «ծանր հրետանին» ուղղված է լինում տղամարդկանց. սկսվում են դասական դարձած արտահայտությունները` «Մայրս ասում էր, է ՜, ասում, չէի՜  լսում», «Ես քեզ վրա ծախսեցի կյանքիս լավագույն տարիները» և այլն: Չնայած` տղամարդիկ էլ ետ չեն մնում և սկսում են բողոքել, թե տանը միշտ թափթփված է, պահարանի փոշին երրորդ շաբաթն է` չի մաքրվել, պատրաստած ճաշերը բանի պետք չեն և այսպես շարունակ...
 
 

Կարևոր արգելքներ. երբեք մի՛ վիճեք հետևյալ թեմաներով
 
Կողակցի ֆիզիկական թերությունները. «Դու և՛ քսված ես ահավոր, և՛ չքսված»:
 
Ազգություն:
 
Կրոն:
 
Ֆինանսական վիճակ. «Դու անբաշար ես: Ես քեզնից երկու անգամ ավելի եմ վաստակում»:
 
Համեմատություն հարևանի հետ. «Հարևան Հարութը նոր Պրադո է գնել, իսկ մենք լվացքի մեքենայի փող էլ չունենք»:
 
Ծագում և սոցիալական կարգավիճակ. «Ես քեզ կեղտի միջից բարձրացրի, հագցրի-մարդ դարձրի…»:
 
Բարեկամներ: Չի կարելի հիշատակել այլ մարդկանց, ովքեր ձեր վեճի հետ կապ չունեն. «Դու հոգեկան հիվանդ ես` ոնց որ մայրդ»:

 
Ընտանեկան վեճերից  չտուժելու կանոնները
 
Ընտանեկան վեճերում հաղթող և պարտվող կողմեր չեն լինում. կա՛մ երկուսն էլ հաղթում են, կա՛մ պարտվում:  Ընտանիքում համերաշխ մթնոլորտ պահպանելու համար անհրաժեշտ է խոհեմություն, սթափ գիտակցություն, զրուցակցին լսելու ունակություն, փոխադարձ հարգանք և, իհարկե, սեր: Չէ որ ցանկացած վեճ որոշակի ժամանակահատվածում կուտակված դժգոհության պոռթկում է: Իսկ եթե դժգոհություն առաջացնող խնդիրը ժամանակին բացահայտվի, ապա հնարավոր է համատեղ ուժերով լուծում գտնել: Ցավոք, ոչ բոլոր ընտանիքներում  է դա հնարավոր: 
 
 
Այնուամենայնիվ  կան  վեճերի  բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու կամ դրանցից հնարավորինս խուսափելու մի քանի մեթոդներ. 
 
 
1. Առաջին հերթին պետք է մոռանալ այն ասացվածքի մասին, թե «Վատ խաղաղությունը լավ կռվից նախընտրելի է», քանի որ տվյալ դեպքում գուցե հենց հակառակն է պետք: Խնդիրների մասին լռելը չի հանգեցնում դրանց լուծմանը, այլ ավելի ու ավելի է մեծացնում ամուսինների փոխադարձ դժգոհությունը, որը մի օր կարող է հասնել այն աստիճանի, որ կկործանի ցանկացած դրական շփում, և ոչ մի կապվածություն էլ չի փրկի: Ուստի եթե կա դժգոհության իրական պատճառ, խորհուրդ է տրվում արտահայտվել, «ներս չգցել»:
 
2. Արտահայտվելը` արտահայտվել, բայց անել դա անպայման պետք է հանգիստ, առանց բարձր տոնի անցնելու ու ձեռքերի ագրեսիվ շարժումների: Մեծ մասամբ հենց շփման զայրագին, նյարդային կերպն է վեճը լուրջ դարձնում, և ոչ բուն պատճառը: 
 
3. Բնականաբար, պետք է խուսափել փոխադարձ վիրավորանքներից, տհաճ համեմատություններից ու «ընդհանրացված» մեղադրանքներից, ինչպես` «Դու հարամեցիր իմ ամբողջ կյանքը»… Վեճը պետք է կոնկրետ առարկա ունենա, որը և պետք է քննարկել: Իսկ մեր ընտանիքներում այն սկսվում է մի թեմայով, ապա անցնում երկրորդին և ավարտվում քառասունվեցերորդով:
 
4. Եթե ընտանիքում, երեխաներ կան, ապա ծնողների միջև ցանկացած բախում պետք է բացառի նրանց ներկայությունը: Նախևառաջ դա արվում է մանկական նուրբ ու  խոցելի հոգեբանությունը չխաթարելու համար: Բացի այդ` երեխայի բացակայությունը վեճի ժամանակ ցանկալի է այն առումով, որ կողմերից մեկը չի փորձի օգտագործել նրան որպես զենք, ինչը ոչ մի լավ բանի չի հանգեցնում: 
  
5. Վերջապես, շատ կարևոր է, թե ինչպես են ամուսինները վերականգնում բնականոն շփումը վեճից հետո: Սովորաբար խոսակցության արդյունքից դժգոհ է մնում կողմերից առնվազն մեկը, հաճախ`  երկուսն էլ: Եվ կախված նրանից, թե որքանով ամուսինները ընդունակ կլինեն խոստովանել սեփական որոշակի սխալներն ու ընդունել դիմացինի որոշակի  իրավացիությունը` տվյալ խոսակցությունը կա՛մ հենման կետ կդառնա խնդիրը լուծելու համար, կա՛մ կնմանվի գործարկված ռումբի ձեր ընտանիքի հիմքի տակ, որի սլաքները մոտեցնում են անխուսափելի պայթյունի:

 

         


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս խուսափել ընտանեկան վեճերից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ԸՆՏԱՆԵԿԱՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://haykblbulyan.ucoz.com/avatar/yxan_srbichov.jpg
Կատեգորիա: ԸՆՏԱՆԵԿԱՆ | Ավելացրեց: Admin (13.11.11) | Հեղինակ: Հայկ Բլբուլյան, Լինա ամսագիր W Դիտումներ: 3731 | Տեգեր: ինչպես խուսափել ընտանեկան վեճերից, ներդաշբակ ամուսնական կյանք, ընտանեկան հոգեբանություն, հոգեբանների խորհուրդներ, Ընտաբեկան կյանք | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ