Գլխավոր էջ » ԸՆՏԱՆԵԿԱՆ
Ֆրանսիական ընտանիք  3145

Գլխավոր էջ » ԸՆՏԱՆԵԿԱՆ 

Խորագիրը՝  ԸՆՏԱՆԵԿԱՆ,   Lինա ամսագիր

 

ֆրանսիական ընտանիք



Փարիզն ընդունված է անվանել սիրո քաղաք: Հնարավոր չէ բառերով նկարագրել այն յուրատեսակ մթնոլորտը, որով Ֆրանսիայի մայրաքաղաքը հմայում է աշխարհի բոլոր սիրահարներին: Իհարկե այդ գրավչությունը պայմանավորված է ոչ միայն բազմապիսի տեսարժան վայրերով, առանց որոնց Փարիզը Փարիզ չէր լինի, այլև նրանով,  որ այն համարվում է աշխարհի ամենառոմանտիկ քաղաքը: Պատկերացնու՞մ եք,  Էյֆելյան աշտարակում ձեր սիրելիի հետ նստած սուրճ եք ըմպում, հետո զբոսնում Սենայի ափով, Լյուքսեմբուրգյան պուրակով, ուր դարեր շարունակ անցուդարձ են արել սիրահար զույգերը…

Հիմա  անցում կատարենք իրականություն և ավելի մոտիկից ծանոթանանք  ֆրանսիացիներին.  ի՞նչ կենցաղով են ապրում, ավելի շատ ամուսնանու՞մ են, թե՞ բաժանվում…      

Մի բարձի չեն ծերանում

Ֆրանսիայում ամեն տարի 10000 քաղաքացու հաշվով գրանցվում է մոտավորապես 50 ամուսնություն, որը Եվրոպայում ամենացածր ցուցանիշն է: Ինչպես արևմտյան շատ երկրներում, այստեղ ևս ամուսնացողների միջին տարիքը մեծանում է և այժմ հասել է տղամարդկանց համար` 30, իսկ կանանց համար 28 տարեկանի: Առաջին երեխան կանայք հիմնականում ունենում են 30 տարեկանում: Ֆրանսիայի քաղաքացիներից  գրեթե 7,5 միլիոնը ապրում է միայնակ, որից 1 միլիոնը ամուսնալուծվածներն են, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է:
Վերջին երկու տասնամյակներին քաղաքացիական ամուսնությամբ ապրող զույգերի թիվը չորս անգամ ավելացել է: Ամուսնություն գրանցող զույգերի 40-50%-ն արդեն երկու տարի համատեղ կյանքով ապրածներն են:
Վերջին տվյալների համաձայն ֆրանսիացի երեխաների ավելի քան 40%-ը ծնվում է արտաամուսնական կապից, 20%-ը դաստիարակվում է միայնակ մոր մոտ: Անօրինական ծնունդներն արդեն վաղուց պարսավելի չեն: Բոլոր երեխաներն էլ հավասար իրավունքներ ունեն, միայնակ մայրերն էլ պետության կողմից բավականին մեծ նպաստ են ստանում:  


«Ջիպամոլներ» չկան

Ֆրանսիացիներն ապրում են ամենատարբեր բնակարաններում՝ հին ու նորաձև, դաշտում ծվարած ժամանակակից քոթեջներում և քարե տներում: Ընդհանրապես ֆրանսիացին, եթե հնարավորությունները թույլ են տալիս, ամենևին դեմ չէ բնության գրկում ապրելուն և քաղաքում աշխատելուն: Թեկուզ երկար ճանապարհ կտրելը նրան չի անհանգստացնում, քանի որ ֆրանսիական ճանապարհները
«սարսափելի» չեն, իսկ ավտոմեքենան էլ ամենևին ճոխություն չէ, այլ տեղաշարժման միջոց: Ամուսիններից յուրաքանչյուրն իր ավտոմեքենան պետք է ունենա: Կանանց մեքենաները հիմնականում փոքր են: Հնարավոր է նաև, որ կինը մեքենա ունենա, իսկ ամուսինը՝ մոտոցիկլետ: Եվ միանգամայն նորմալ է, եթե հանդիպեք  «պրոֆեսորի» դասական արտաքինով՝ ճաղատ, կլոր ակնոցով և մորուքավոր  տղամարդու, ով ամեն առավոտ գլխին հագցնում է մետաղյա սաղավարտն ու սլանում իր «հրե նժույգով»:

Ա~յ քեզ բան

Տանը ֆրանսիացիները տնային հագուստ չեն կրում: Նրանց երեխաներն առավոտյան անկողնուց ելնում են գիշերային հագուստով, հետո լվացվում են և հագնում դրսի շորերը: Դպրոցից վերադառնալով` հանում են կոշիկները, բաճկոնը և մնում այդպես: Քնելուց նորից հագնում են գիշերազգեստը: Թերևս դրա պատճառն այն է, որ տներում ցուրտ է, քանի որ խնայում են էլեկտրական հոսանքը:

 



«Ռոմանտիկ ընթրիք»

Ֆրանսիացիները նախաճաշին գրեթե ոչինչ չեն ուտում, ամենաշատը՝ ջեմ կամ կրուասան, իսկ ճաշին և, հատկապես, ընթրիքին շատակերության ռեկորդներ են գրանցում: Ընդհանրապես հազվադեպ կհանդիպեք այնպիսի տանտիրուհու, ով ներկաներին կհյուրասիրի: «Վերցրու ինքդ, որքան ուզում ես»: Ամեն ինչի վրայից ջուր են խմում, իսկ գինու շիշը միայն ընտանիքի հոր առջև են դնում, և նա կարող է դա առաջարկել, կարող է նաև մենակ վայելել: Ընթրիքը երկու ժամից պակաս չի տևում: Պանիրների տեսականին միայն բավական է կշտանալու համար: Տեղը տեղին սնվելուց հետո անցնում են երկար-բարակ զրույցի:

 Ոտքի վրա, ձեռքի հետ

Կենցաղը փորձում են հնարավորինս թեթևացնել` լվացքի մեքենա, սպասք լվացող մեքենա, պատրաստի ուտելիքներ, աղցաններ, կիսաֆաբրիկատներ և սառեցված ճաշեր, մեկանգամյա ափսեներ…

Ընտանիքը՝ բարձրագույն արժեք

Ֆրանսիացիները բարձր են գնահատում ընտանիքի դերը և կարծում են, որ միայն  ընտանիքում է հնարավոր լիարժեք մարդ դաստիարակել:
Ֆրանսիայում գործում են ծնողների և երեխաների իրավունքների պաշտպանության բազմաթիվ ընկերություններ, որոնք նաև ֆինանսական օգնություն են տրամադրում անապահովներին, բազմազավակ ընտանիքներին:
Ֆրանսիական ընտանիքը կարող է հույսը դնել պետական աջակցության վրա:
 

1111

Խորագիրը՝  ԸՆՏԱՆԵԿԱՆ,   Lինա ամսագիր


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

ԸՆՏԱՆԵԿԱՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017