RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Իրավական հարցեր

ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ. Ընտանեկան նպաստի մասին  1299

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Իրավական հարցեր,   ԱՇԽ. և ՍՈՑ.ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ. Ընտանեկան նպաստի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ընտանեկան նպաստ

Հարց 1.Ո՞վ կարող է ստանալ ընտանեկան նպաստ:
2012 թվականին ընտանեկան նպաստ ստանալու իրավունք կարող են ձեռք բերել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքները:

Ընտանեկան նպաստի բազային մասը 16000 դրամ է: 18 տարին չլրացած անդամ չունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը` 16000 դրամ է:

 

Հարց 2. Ինչպե՞ս է հաշվարկվում ընտանեկան նպաստի չափը:
18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքում ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է.
30.01-35.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
           16000 + 5500 X N,
կամ   16000 + 6500 X N,
կամ   16000 + 6000 X N,             
կամ   16000 + 7000 X N
որտեղ`
      16000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է,
       5500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
       6500 դրամը` չորս և ավելի 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այսուհետ` բազմազավակ ընտանիք) 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
       6000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
       7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
       N-ը` ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թիվը:
Օրինակ` եթե 32.35 անապահովության միավոր  ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի`
      16000+6500 x 4=42000 դրամ
իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի նպաստի չափը կկազմի`
      16000+7000 x 4=4400 դրամ

 1. 35.01-39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.
       16000 + 6000 X N,
   կամ   16000 + 7000 X N,
   կամ   16000 + 6500 X N,
   կամ   16000 + 7500 X N,

որտեղ`
16000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է,
6000 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7000 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
6500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7500 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
Օրինակ`  եթե 39.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի`
      16000+7000 x 4=44000 դրամ
իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի`
      16000+7500 x 4=46000 դրամ
2. 39.01 եւ ավելի անապահովության միավոր ունեցող ընտանիքների ընտանեկան նպաստի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.


            16000 + 6500 X N
կամ    16000 + 7500 X N
կամ    16000 + 7000 X N
կամ    16000 + 8000 X N      

որտեղ`
16000 դրամը` ընտանեկան նպաստի բազային մասն է,
6500 դրամը` յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7500 դրամը` բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
7000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
8000 դրամը` բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումն է,
N-ը` ընտանիքի մինչև 18 տարեկան երեխաների թիվը:
Օրինակ`  եթե 40.00 անապահովության միավոր ունեցող ընտանիքում կան երկու չափահաս և չորս անչափահաս անդամներ, ապա ընտանեկան նպաստի չափը կկազմի`
    16000+7500 x 4=46000 դրամ
իսկ բարձր լեռնային կամ սահմանամերձ բնակավայրերում բնակվող նույն կազմով ընտանիքի ընտանեկան նպաստի չափը կկազմի`
    16000+8000 x 4=48000 դրամ

 

Հարց 3. Ո՞վ կարող է դիմել հրատապ օգնություն ստանալու համար:
Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքները կարող են դիմել հրատապ օգնություն ստանալու համար:

 

Հարց 4. Ո՞վ է նշանակում հրատապ օգնությունը:
Հրատապ օգնությունը նշանակում է սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինը սոցիալական աջակցության խորհրդի առաջարկության հիման վրա: Հրատապ օգնության չափը 16000 դրամ է: Այն նշանակվում է 3 ամիս ժամկետով և վերանայվում է յուրաքանչյուր եռամսյակ:

 

Հարց 5. Միանվագ դրամական օգնության ի՞նչ ձևեր կան և որքա՞ն է դրանց չափը:
Միանվագ դրամական օգնության չափերն ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքում սահմանվել են.
ա) երեխայի ծննդյան դեպքում` 50 հազար դրամ,
բ) երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում` 25 հազար դրամ.
գ)  ընտանիքի անդամի մահվան դեպքում` 50 հազար դրամ:

 

Հարց 6. Ե՞րբ և ինչպե՞ս  դիմել միանվագ դրամական օգնության համար:

    Երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ դրամական օգնության տրամադրման համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո վեց ամսվա ընթացքում:
    Երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում ընտանիքի չափահաս անդամներից մեկը տարվա օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների  ընթացքում պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին ներկայացնելով տեղեկանք տվյալ երեխայի հանրակրթական դպրոցի կամ վարժարանի տվյալ ուսումնական տարում առաջին դասարան ընդունվելու մասին:
    Հուղարկավորության միանվագ  դրամական օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է, ունի ընտանեկան նպաստի իրավունք և դիմումը ներկայացվել է ընտանիքի անդամի մահվան օրվանից հետո վեց ամսվա ընթացքում:

 

Հարց 7. Տարբերակվու՞մ է արդյոք  երեխայի ծննդյան միանվագ նպաստը:


Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը տարբերակվում է ելնելով ընտանիքում ծնված երեխայի թվից:
Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է 50 հազար դրամ, իսկ ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի համար` 430 հազար դրամ:
Ընտանիքում ծնված երրորդ, ինչպես նաև հաջորդ յուրաքանչյուր երեխայի ծննդյան նպաստը նշանակվում է տվյալ ամուսնական զույգի (միայնակ կնոջ) խնամքին գտնվող (միևնույն բնակության վայրում փաստացի բնակվող, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայողների և ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների) չամուսնացած զավակների, ինչպես նաև երեխաների, այդ թվում որդեգրած և/կամ խորթ առկայության դեպքում:

Հարց 8. Որտե՞ղ և ե՞րբ դիմել երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստի տրամադրման համար:
Երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին երեխայի ծնվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

Հարց 9.Ինչպե՞ս դիմել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալու համար:

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը` 18000 դրամ է:
Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի տրամադրման համար երեխայի ծնողներից մեկը պետք է դիմի սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմին: Նպաստի վճարումը սկսվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու մասին` գործատուի հրամանն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսից, եթե նա դիմել է դրանից հետո 12 ամսվա ընթացքում:
Այս ժամկետից հետո դիմելու դեպքում նպաստը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսից: Նպաստը վճարվում է ծնողի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում, բայց ոչ ավելի քան մինչև երեխայի 2 տարին լրանալը:
Եթե ծնողը խնամքի տակ ունի մեկից ավելի մինչև 2 տարեկան երեխա, ապա խնամքի նպաստը նշանակվում է յուրաքանչյուր երեխայի համար` անկախ գործատուի հրամանում այդ մասին նշված լինելու հանգամանքից:


Թարմացվել է` 12-09-2012
   

ABBYY PDF Transformer 3.0 (скачать бесплатно)


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ԵՂԵ՛Ք ՏԵՂԵԿԱՑՎԱԾ. Ընտանեկան նպաստի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Իրավական հարցեր բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://i36.tinypic.com/2n6ue1e.jpg
Կատեգորիա: Իրավական հարցեր | Ավելացրեց: Admin (26.04.13) | Հեղինակ: ԱՇԽ. և ՍՈՑ.ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ W Դիտումներ: 1299 | Տեգեր: ընտանեկան նպաստ, Իրավական անկյուն | - Վարկանիշ -: 0.0/0