RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո հարսանիքը

Ընտրում ենք հարսանեկան զգեստ...  1239

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո հարսանիքը,   erkusov.com


Ընտրում ենք հարսանեկան զգեստ...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ներկայացնում է «Լինա»ամսագիրը



Մոտենում է կյանքիդ ամենասպասված և երջանիկ օրը` հարսանիքը:  Կարծես ամբողջ աշխարհը քո շուրջ է պտտվում: Սակայն, մյուս կողմից էլ ամեն ինչ իրար է խառնված, ամեն բան հարկավոր է կարգավորել. հրավիրատոմսեր պատվիրել, ընտրել հարսանյաց սրահ,  մի լավ լուսանկարիչ գտնել, և որ ամենակարևորն է յուրաքանչյուր հարսանցուի համար` գտնել ամենագեղեցիկ հարսանյաց զգեստը… Հարսանյաց զգեստների այսօրյա բազմազանության մեջ չ՞ես կարողանում կողմնորոշվել: Առաջարկված բոլոր զգեստները, թվում է, արդեն տեսել ես ծանոթ հարսնացուների հագին, իսկ քեզ մի յուրահատուկ զգեստ է պետք, այնպիսին, որ բոլորը հմայվեն: Սակայն անվերջանալի թվացող այս փնտրտուքները արդյունք չե՞ն տալիս…




Մի՛ հուսահատվիր, Այս հրապարակումը  կարող է օգնել քեզ այդ հարցում. պահպանի՛ր բարձր տրամադրությունը այդքան սպասված և բացառիկ օրվա համար: Միասին փնտրենք քո զգեստը, և համոզված եղիր, որ դու անկրկնելի կլինես դրանով…
Ստորև կներկայացնեք հարսանյաց զգեստների մի քանի տարբերակներ: Ուշադիր եղիր, քեզ հարմար հարսանյաց զգեստը դրանցից մեկն է:

1. Կորսետով զգեստ- Այս զգեստը բաղկացած է երկու մասից` վերևամասը առանձին կորսետ է, որը իրանը դարձնում է առավել նրբագեղ` ընդգծելով կուրծքը, իսկ ներքևը առանձին կիսաշրջազգեստ է:

2. Նեղ զգեստ -Երկար կիպ և մարմինն ընդգծող զգեստ է` խորը դեկոլտեով և երկար փեշով:

3. Պարահանդեսի թագուհի - Զգեստի այս տեսակը շատ տարածված է`

վերևի մասը կորսետ է հիշեցնում, իսկ ներքևինը ուռած կիսաշրջազգեստ է: Սրանով հարսնացուն նման է հեքիաթի հերոսուհու: 


4. Արքայադուստր - Պատկերը ստեղծվում է վերևից ներքև ուղղահայաց իջնող կարերի շնորհիվ: Զգեստն ամբողջական է` առանց կտրվածքի: Վերին մասում այն նեղ է և համաչափորեն լայնանում է դեպի ներքև: Ուղղահայաց կարերը ընդգծում են իրանը և կուրծքը` մարմինը դարձնելով առավել վայելչակազմ:

5. Ջրահարս - Այս զգեստը ոճաբանների երևակայության վերջին շնորհներից է: Շատ նման է «արքայադուստր»տեսակին, սակայն տարբերվում է նրանով, որ ընդգծում է կազմվածքը. այն ծնկի մասից լայնանում է` ընդգծելով կոնքը:
 
6. Ամպիր - Այս զգեստի առանձնահատկությունը բարձրացված իրանը և կտրված վերևամասն է: Կիսաշրջազգեստը թեթև է և եթերային:

 «Ամպիր» ոճի զգեստը կսազի այն աղջիկներին, ովքեր ունեն ոչ փարթամ կուրծք: Այս զգեստի վերևամասը պետք է լինի ծանր և ամուր կտորից, իսկ կիսաշրջազգեստը` թեթև և բարակ կտորից: Վերը նշված կառուցվածքի աղջիկների համար իդեալական տարբերակ է նաև դեկոլտեն (ամբողջովին բաց, առանց կապերի ուսեր): Շատ գեղեցիկ է նաև սրտաձև կտրվածքը:

Փարթամ կառուցվածքով բարձրահասակ աղջիկներին կսազի կորսետով զգեստը և դասական ճերմակ հանդերձը` ուռած կիսաշրջազգեստով:

Միջին հասակի հարսնացուներին խորհուրդ է տրվում «Ամպիր» տեսակի զգեստը: Այն նկատելիորեն բարձրացնում է հասակը` շեղելով ուշադրությունը իրանից և  թաքցնելով գիրությունը:

«Արքայադուստր» մոդելը գեղեցիկ կլինի փոքր-ինչ թմբլիկ աղջիկներին: Այն կազմվածքին հաղորդում է վայելչություն`թաքցնելով ավելորդ կլորությունները:

Ոչ բարձրահասակ, բայց վայելչակազմ աղջիկներին հարմար է նեղ երկար զգեստը, որը կընդգծի նրանց կազմվածքի նրբագեղությունը:

Ցածրահասակ աղջիկներին խորհուրդ է տրվում հրաժարվել «Ջրահարս»մոդելից, քանի որ այս զգեստով նրանք ավելի ցածրահասակ կերևան: Իսկ բարձրահասակ և նիհար աղջիկներին, ընդհակառակը, այս տեսակը շատ հարմար և գեղեցիկ կլինի: Նեղ երկար զգեստը այս կազմվածքով աղջիկների  նիհարությունը և հասակը ավելի կընդգծի, այնպես որ, հրաժարվեք այս տեսակից:

Մոդելային կազմվածքով աղջիկներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել «արքայադուստր»տեսակին, ավելին` այս մոդելը շատ պրակտիկ է և գեղեցիկ կլինի ցանկացած կազմվածքով աղջկա համար:

Կարճ վիզը նկատելիորեն երկարեցնում է V-ձև կտրվածքը, իսկ ավելորդ երկարությունը թաքցնում է Մարի Ստյուարտի ոճով բարձ օձիքը:

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև ձեռքերին. եթե դրանք այնքան էլ գեղեցիկ չեն, պետք է հրաժարվել առանց ձեռնոցների զգեստներից: Թափանցիկ թևքերը կամ երկար ձեռնոցները հիանալի կլուծեն այդ խնդիրը:
Չափազանց նեղ ուսերը կարելի է մեծացնել կախված թևերի օգնությամբ, իսկ լայնի դեպքում կօգնի V-ձև բացվածքը` փակ մեջքով:

Սիրելի՛ հարսնացուներ, ամենակարևորը` մի՛ ծուլացեք, մի՛ խնայեք ժամանակը բազմազան զգեստներ փորձելիս, քանի որ զգեստի ճիշտ ընտրությունից է կախված ձեր տրամադրությունը:

1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընտրում ենք հարսանեկան զգեստ...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո հարսանիքը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://s017.radikal.ru/i425/1307/c7/9590a73f57bc.jpg
Կատեգորիա: Քո հարսանիքը | Ավելացրեց: Admin (09.07.13) | Հեղինակ: erkusov.com W Դիտումներ: 1239 | Տեգեր: Քո հարսանիքը, հարսանեկան | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ