RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներին  1197

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Մեզանից յուրաքանչյուրը, եթե  մի քիչ ավելի ուշադիր լինի, ապա անպայման կնկատի, որ 1,5 տարեկանից սկսած, երեխան կրկնում է այն ամենն, ինչ անում են իր ծնողները։ Աղջիկները հաճույքով կրկնօրինակում են  մայրիկի շարժուձևը` ուտելիք պարտաստելը, երեխային խնամելու առանձնահատկությունները, տղաները  նմանակում են հայրիկին, թե ինչպես է նա թերթ կարդում, ծխում, խոսում  և այլն։ 
 
Մեծահասակներին կարող է  այս ամենը խաղ թվալ, իսկ ծայրահեղ դեպքում էլ` դուր չգալ, սակայն իրականում այդ ամենը շատ կարևոր և օգտակար է երեխայի զարգացման համար։
 
 Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներին
 
Ծնված օրվանից փոքրիկը փորձում է ամեն կերպ հաղորդակցվել ծնողի հետ։ Սկզբնական շրջանում երեխայի և ծնողի միջև շփումն իրականանում է զուտ միմիկայի միջոցով։ Այնուհետև երեխան, աստիճանաբար լսելով  ծնողի ձայնը, հիշելով նրա  ձայնի ինտոնացիան, դեմքի արտահայտությանը` ձեռք է բերում մարդկանց հույզերը և զգացմունքները ճանաչելու մեծ փորձ, սովորում է հասկանալ նրանց խոսքը և արձագանքում է դրանց։ Տարիքի հետ երեխայի հնարավորություններն ավելի են մեծանում, և նա սկսում է նմանակել ծնողների ավելի բարդ գործողություններ։ 
 
2-3  տարեկանում երեխան արդեն նկատելի կերպով կրկնօրինակում է շատերի ժեստերը, վարքի ձևերը, հույզերը։ Ծնողի հետ անմիջական շփման և նրան նմանակելու հետևանքով երեխան ձեռք է բերում հաղորդակցման հմտություններ, որոնց հիման վրա էլ մշակում է շփման իր ձևը` համապատասխան իր խառնվածքին և անհատականությանը։
 
Ուրիշներին նմանակելը  երեխային բնորոշ հատկություններից մեկն է։ Այստեղ շատ կարևոր է, թե երեխան ում է նմանակում և ինչպես, ում է նա ընտրում որպես նմանակման օբյեկտ, այն դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն ունի երեխայի վրա։ Նմանակումը  որևէ կերպարի հետ նույնականանալու գործընթաց է։ Այդ կերպարը կարող է լինել մայրիկը, հայրիկը կամ այլ անձ, ով չափազանց կարևոր է երեխայի համար։ Նա իր ընտրած կերպարին սկսում է նմանակել` դերային խաղեր խաղալու միջոցով։ Սկզբնական շրջանում դերային խաղերի թեման պտտվում է զուտ ընտանիքի շուրջը, հետո այն աստիճանաբար ավելի ընդարձակ բնույթ է կրում։ Օր.` մայրիկն ինչ-որ բան է պատրաստում խոհանոցում, տունն է հավաքում, մազերն է հարդարում, այս ամենը շատ է հետաքրքրում երեխային, ինչը նա ընկալում է որպես շատ զվարճալի և առեղծվածային մի խաղ։ Երեխան կրկնում է մեծերի կողմից իրականացվող գործունեությունը, որպեսզի  հասկանա այդ երեւույթների նշանակությունը և իմաստը։ Այս միջոցով երեխան միջավայրը դարձնում է իր համար հասկանալի։ Սա երեխայի զարգացման կարևոր և անհրաժեշտ փուլ է, որը պահանջում է ուշադրության կենտրոնացում, որպեսզի կարողանա ֆիքսել բոլոր մանրամասնությունները։ Երեխային սկսում են ավելի հետաքրքրել մայրիկի և հայրիկի «  խաղալիքները», քան նրանք, որ իրեն են պատկանում։
 
 Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներինՓորձե՛ք առավելագույնս արդյունավետ օգտագործել այդ ժամանակը։ Իրական  իրերի խաղալիք տարբերակները` հեռախոս, խոհանոցային սպասք, պլաստմասե գործիքներ և շատ այլ խաղալիքներ օգնում են երեխային նախապատրաստվել մեծերի կյանքին։ Փորձե՛ք հնարավորինս ամեն ինչ երեխայի հետ միասին անել։ Միասին հաց կերեք, լվացվեք, հագնվեք, խաղեր խաղացեք։ Մանրամասն մեկնաբանեք  ձեր գործողությունները երեխային հասկանալի ձևով.  դուք նրան օգնում եք սովորել ինքնասպասարկման հմտություններ։
 
Աղջիկների ամենաառաջին դերային խաղը «մայր  ու աղջիկ»  խաղն է։ Հետո խաղերն ավելի են բարդանում, ավելանում են նոր սյուժեներ, դերեր` բժիշկ, զինվոր, արքայադուստր և այլն։ Այսպես երեխան սովորում է մեծահասակ լինել։ Մի դերից մյուսին անցնելով` երեխան սովորում է կողմնորոշվել մարդկային տարբեր մասնագիտությունների և առարկաների միջև։ Այսինքն, երեխան սկսում է հասկանալ, թե ինչի համար են օր.` ջերմաչափը, դեղերը։ Բացատրե՛ք երեխային, թե ինչի համար են այս կամ այն գործիքներն, իրերը։ Խաղի ժամանակ փոխե՛ք ձեր դերերը,  որպեսզի պարզեք, թե երեխան որքանով է ճիշտ հասկացել այս կամ այն գործիքի դերը և նշանակությունը։ Մի՛ կարծեք, թե ժամանակն անիմաստ եք վատնում` այդ շփումը շատ կարևոր է երեխայի համար, քանի որ  նա ձեռք է բերում արդյունավետ ինքնուրույն փորձ, դուք ոչ միայն խաղում եք երեխայի հետ, այլ ծանոթացնում եք նրան անծանոթ իրերի հետ։
 
Երեխաները շատ բաներ սովորում են ուրիշներից, սակայն, ցավոք, միշտ չէ, որ սովորում են լավ բաներ։ Երեխան սպունգի նման կլանում է նաև վատը։ Նա ծեծում է տիկնիկին, հարվածում է դռանը,  բղավում է արջուկի վրա և այլն։ Այս ամենի միջոցով երեխան դուրս է բերում իր բացասական հույզերը, լարվածությունը։ 
 
Մեր երեխաները վերցնում են ծնողի սովորույթներն անկախ նրանից` դրանք դրական են, թե բացասական։  Երեխան հակված է նաև  նմանակել իր մեծ քույրիկին կամ եղբորը։  Երբ երեխան սկսում է նմանակել ֆիլմի կամ մուլտֆիլմի հերոսին, ծնողներն առաջին հերթին պետք  է մտածեն` արդյո՞ք այդ նմանակումը դրականորեն կանդրադառնա երեխայի վրա։ Ուշադի՛ր եղեք, թե նա ինչ հերոսներ է ընտրում նմանակելու համար։ Երեխային դեռևս դժվար է  տարանջատել լավը վատից, իսկ դուք պետք է օգնեք նրան, բացատրեք, թե ինչու է այս հերոսը դրական, իսկ մյուսը` բացասական։ Դուք պետք է ուշադիր լինեք, թե երեխան ինչ ֆիլմեր և մուլտֆիլներ է նայում, ինչ հեքիաթներ եք կարդում նրա համար։ Դուք կարող եք  ուղղորդել ձեր երեխայի վարքն` օրինակներ բերելով իր սիրելի հերոսներից։ 
 
Օր.`  «Թեդի արջուկն իրեն այդպես չի պահում, ես կարծում եմ նա իրեն այսպես կպահեր»։  Այս ամենը բավական է, որ երեխան շարժվի արջուկի օրինակով։ 
 
Լինում են դեպքեր, երբ երեխան վատ վարվելաձև է յուրացնում մանկապարտեզում կամ մանկական խաղահրապարակում։ Երբեմն ծնողները բարկանում են երեխայի վրա ու պատժում, սակայն ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ մոտեցումն ավելի շատ ամրապնդում է երեխայի վատ վարքը, քան նպաստում  դրա չկրկնվելուն։ Թե ո՞ր միջոցն առավել արդյունավետ կլինի, որ երեխան չկրկնի վատ արարքը` վիճելի հարց է։ Առավել արդյունավետ  կլինի, երբ դուք երեխայի ուշադրությունը սևեռեք իր դրական պահվածքի վրա, խրախուսեք նրա լավ արարքները, որն էլ կնպաստի դրանց հաճախակի կրկնվելուն։
 
հոգեբան-խորհրդատու

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչու՞ են երեխաները նմանակում ծնողներին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: Admin (10.10.13) Դիտումներ: 1197 | Տեգեր: Քո փոքրիկը, երեխաներ | - Վարկանիշ -: 0.0/0