RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Երեխաների հարցում նույնիսկ հարևաններին չի կարելի վստահել  548

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Երեխաների հարցում նույնիսկ հարևաններին չի կարելի վստահել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
 
Երկար ժամանակ ապրելով միևնույն շենքում մարդիկ հասցնում են ընտելանալ և մտերմանալ հարևանների հետ, հաճախ դիմել նրանց օգնությանը, ժամանակ հիմնական մասը միասին անցկացնել, դիմել միմյանց զանազան խնդրանքներով։ Երբեմն հավատը նրանց նկատմամբ այնքան է մեծանում, որ մարդիկ մոռանում են իրենց և իրենց երեխաների անվտանգության մասին, որոնք հաճախ հարևաններին ընկալում են որպես հարազատների։ 
 
Թվում է, թե ինչ վտանգ կարող է իրենից ներկայացնել այն մարդը, որին ճանաչում եք երկար տարիներ, և որի աչքի առաջ է մեծացել ձեր երեխան։ Հենց այդ պատճառով էլ փոքրիկները հաճախ հանգիստ համաձայնում են նրա հետ որևէ տեղ գնալ, իսկ երբ անհանգստացած ծնողները սկսում են երեխային նախատել, նա ասում է, որ հարևանը կողմնակի մարդ չէ։ 
 
Այստեղ մեծ է նաեւ ծնողների մեղքը, քանի որ նրանք հաճախ հարևաններին չափազանց շատ են ներգրավում իրենց ընտանեկան խնդիրներում և, ընդհանրապես, կյանքում։ Օրինակ՝ հարևանները կարող են ներկա լինել ընտանեկան վեճերի։ Երբեմն նման վեճերից հետո շատերն իրենք են գնում հարևանի տուն և ամեն ինչ մանրամասնորեն պատմում կողմնակի մարդկանց։ Ծնողները հաճախ երեխային երկար ժամանակով թողնում են հարեւանուհու խնամակալության տակ կամ նրան միայնակ ուղարկում այնտեղ, որ հարևանները փոքրիկի հետ խաղան կամ նրան "սիրեն"։ Սակայն որքանով նրանք կարող են վստահ լինել, որ իրենց սիրասուն ժառանգի հետ վարվում են այնպես, ինչպես հարկն է։ Նրա վրա չեն բղավում, չեն ծեծում, կերակրում են նորմալ սնունդով և չեն շահագործում։ Մի մոռացեք նաև, որ երեխաների միջոցով նրանք կարող են տեղեկանալ ձեր ընտանեկան հարաբերությունների, անցուդարձի մանրամասներին` ով երբ է գնում, երբ է գալիս, ով որտեղ է աշխատում, որքան գումար է վաստակում և որտեղ է այն սովորաբար պահում։ 
 
Եթե հարևաններից որևէ մեկը սկսում է ընդգծված ուշադրություն ցուցաբերել երեխայի նկատմամբ, մեծ ու փոքր նվերներ անել, հաճախ հրավիրել իրենց տուն կամ տանել զբոսանքների, ապա հարկ է, որ ծնողներն անհանգստանան, որովհետև շատ հնարավոր է, որ տվյալ անձն այնքան էլ լավ մտադրություններ չունի, և դա միայն փոքրիկի նկատմամբ սովորական համակրանք չլինի։ Ուշադիր եղեք արդո՞ք նրա մոտ չեն հայտնվում նոր, անծանոթ խաղալիքներ, հագուստ, զարդեր, այլ իրեր կամ ավելորդ գումար, որոնք նույնպես կարող են կաշառել երեխային։ Բացատրե՛ք երեխային, որ ոչինչ հենց այնպես չի լինում, և նա վաղ, թե ուշ ստիպված է լինելու վճարել դրա համար, խոսքը հատկապես դեռահաս աղջիկների մասին է։ 
 
Երեխան միշտ պետք է հիշի, որ հարևանը նույնպես կողմնակի մարդ է։ Նա չպետք է հարևանների նվերներն ու հրավերներն ընդունի առանց ծնողներին այդ մասին տեղյակ պահելու։ Ծնողները նույնպես չպետք է փոքրիկին վստահեն հարևաններին, եթե լիովին համոզված չեն, որ նա տվյալ անձի հետ ապահով կլինի։ Անվտանգության չափանիշը պետք է լինի ոչ թե հարևանի տարիքը, այլ ծնողական բնազդը, կանխազգացումն ու այլ մարդկանց կարծիքը, երաշխավորությունն այդ այդ անձի մասին։ Եթե նա սկսում է երեխային զանազան նվերներ մատուցել, ապա մտածեք, թե ինչով կարող է դա պայմանավորված լինել։ 
 
 
Եթե խնդրում եք հարևաններից մեկին, որ նա երեխային մանկապարտեզից կամ դպրոցից տուն բերի, ապա հետո անպայման զրուցեք փոքրիկի հետ և իմացեք, թե ինչի՞ մասին են նրանք խոսել ճանապարհին, ի՞նչ են արել, անմիջապես տուն են եկե՞լ, թե՞ այլ տեղեր են գնացել։ Կարելի է նույնիսկ երեխային առաջարկել մի խաղ, որտեղ նա պետք է մարմնավորի տվյալ հարևանին և ցույց տա, թե իրենք ինչ են արել։ 
 
Եթե երեխան ասում է, որ հարևաններից որևէ մեկն իրեն դուր է գալիս, ապա աշխատեք պարզել, թե ինչու։ Իսկ եթե փոքրիկն ասում է, որ նա չափազանց մեծ հետաքրքրություն է ցուցաբերում իր նկատմամբ, ապա փորձեք տեղեկություններ հավաքել այդ մարդու մասին։ 
 
Եթե երեխան հրաժարվում է շփվել հարևանի հետ, խուսափում է նրանից, չի ցանկանում գնալ նրանց տուն, ապա աշխատեք պարզել պատճառը։ Հնարավոր է, որ դա զուտ մանկական քմահաճույք չէ։ Պետք չէ մոռանալ, որ ելնելով տարիքից, գիտելիքների ու կենսափորձի բացակայությունից, երեխան միշտ չէ, որ կարող է հստակ գիտակցել և բացատրել, թե ինչ է իր հետ կատարվում։
 
Եղեք ուշադիր ձեր երեխայի կարծիքների, զգացմունքների ու ցանկությունների նկատմամբ և մի մոռացեք, որ յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր և իր երեխայի անվտանգության համար։

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երեխաների հարցում նույնիսկ հարևաններին չի կարելի վստահել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: Admin (26.08.13) Դիտումներ: 548 | Տեգեր: ապագա մայրիկ, Քո փոքրիկը, Իմ երեխան, երեխաներ | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ