RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Բուժում առանց տառապանքի  2449

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Բուժում առանց տառապանքի

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Երիտասարդ և անփորձ մայրիկները հաճախ են հայտնվում գլխապտույտ իրարանցման մեջ հատկապես այս եղանակներին. երեխան հիվանդացել է: Ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել փոքրիկին, մանավանդ, երբ նա իր ցավի մասին խոսել և  հայտնել չի կարող: Սակայն խուճապի մատնվել պետք չէ, դուք կարող եք փոքրիկին անհրաժեշտ օգնությունը ցույց տալ նաև տնային պայմաններում: 
 
 
Ցավում է երեխայի կոկո՞րդը  
 
Խոնավ կոմպրես դրեք կոկորդին. 1 թեյի գդալ սննդի սոդան լուծեք քառորդ բաժակ տաք ջրում, վզնոցը փռեք սեղանին, վրան` բամբակի շերտ, ապա` սոդայի լուծույթով նախապես թրջված ու թեթևակի քամված 4-6 շերտանոց թանզիֆը: Կոմպրեսը կոկորդին պահեք 2 ժամ, որից հետո երեխայի վիզը չորացրեք սրբիչով ու պատեք մանկական քսուքով, ապա կապեք բրդյա շալ:
 
Ողողենք կոկորդը
 
Մանչուկը, իհարկե, դա անել չի կարող: Ինչպես ասում են` օրինակ ծառայեք. հետ գցեք գլուխը, բարձր կլկլացրեք: Փոքրիկի համար դա զվարճալի կլինի, և շուտով ինքն էլ կփորձի` կարողանալով նմանակել մայրիկին: Սկզբում բաժակի մեջ լցրեք սովորական եռացրած ջուր, ապա` երիցուկի կամ եղեսպակի ոչ թանձր թուրմ: Կարևոր է, որ հեղուկը լինի հաճելի համով ու սրտխառնոց չառաջացնի, ինչի ռեֆլեքսը վաղ տարիքում սրված է: Եթե, այնուամենայնիվ, դա պատահի, մի հարկադրեք շարունակել արարողությունը:
 
Երեխայի ակա՞նջն է ցավում
 
Կամ նա հազո՞ւմ է: Կօգնի խոնավ տաքացումը` մանանեխով, սպիրտով, ձեթերով, մեղրով կոմպրեսները: Այստեղ գլխավոր բաղկացուցիչը ջուրն է կամ այլ հեղուկ, որը որոշ ժամանակ անց սառչում է: Այդ իսկ պատճառով խոնավ ջերմությունը բավականացնում է առավելագույնը երկու ժամ, այն չի կարելի թողնել ողջ գիշեր` օգուտի փոխարեն վնաս կբերի:
Խոնավ կոմպրեսները հակացուցված են լիֆարիկ գեղձերի բորբոքման, հայմորիտի դեպքում: Դրանք կարող եք փոխարինել բնական բրդի (վզնոց, հատուկ ծածկոց, շալ) չոր ջերմությամբ: Ամենից լավ տաքացնում են այծի, աղվեսի, շան, արջի և ոչխարի բրդերը: Վերջինս հիանալի կլանում է խոնավությունը (մինչև 33%) և ներծծում: Լանոլինի մեծաքանակ պարունակության շնորհիվ ոչխարենին վերացնում է այտուցավածությունը և տեղային ալերգիկ բորբոքումները:
 
Լվանում ենք խոռոչները
 
Դպրոցական հասակում հարբուխը հաճախ է բարդանում քթի ելուստային խոռոչների` սինուսիդի բորբոքմամբ: Այս դեպքում օգնում է քնելուց առաջ քիթը սննդային սոդայի թույլ լուծույթով լվանալը (թեյի գդալի ծայրի չափով` մեկ բաժակ տաք ջրին) կամ` գազահանված հանքային ջրով, ապա` կատվալեզվիկի, երիցուկի ու եղեսպակի տերևների գոլ լուծույթով: Այն պարունակում է սազվին բուսական հակաբորբոքային, որը հակամանրէային մեծ ազդեցություն ունի հատկապես ըմպանային միկրոմիջավայրի վրա:  Այս միջոցը բավական է 4-5 անգամ:
1 ճաշի գդալ եղեսպակի տերևները, 0,5 թեյի գդալ դեղատնային երիցուկը, 1 թեյի գդալ անանուխը եփեք 1 բաժակ եռման ջրով` ավելացնելով մի պտղունց ծովի աղ: Թրմեք 30-40 րոպե: Երեխան պետք է քթով ներքաշի քամված գոլ թուրմը:
 
Ամրացնում ենք բրոնխները
 
Մանկական օրգանիզմն արագ կհաղթահարի մրսածությունը կրծքավանդակի մերսումով, ինչը բարենպաստ է անդրադառնում բրոնխների և թոքերի վրա: Ամեն առավոտ արեք այն` յուրաքանչյուր տարրի հատկացնելով մոտ մեկ րոպե: Խնդրեք երեխային կանգնել, ձեռքերի ափերով կամ նախաբազուկներով հենվել սեղանին կամ աթոռի նստատեղին:
 
 
1. Ձեռքերի ափերով շոյեք երեխայի վիզը, ուսերը, փորի վերնամասը, մեջքն ու գոտկատեղը: Չմոռանաք հերթագայել շարժումները (երկայնակի` ներքևից վերև, լայնակի` ողնաշարից կողքերը) և փոխել ճնշման ուժը: Այն պետք է լինի մերթ շատ թեթև, մերթ քիչ ավելի ուժգին, որպեսզի շոյանքից հետո փոքրիկի մաշկը վարդագույն լինի:
 
2. Կողքից արագ շրջանաձև շարժումներով տրորեք թիակն ու գոտկատեղը: Ապա փոխեք դիրքը և նույնը արեք հակառակ կողմից:
 
3. «Նավակաձև» միացված ափերով երեխայի կրծքավանդակի հակառակ հատվածում թփթփացրեք վերևից, կողքից, ներքևից: 
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Բուժում առանց տառապանքի  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: Admin (25.09.13) Դիտումներ: 2449 | Տեգեր: Քո փոքրիկը, ապագա մայրիկ, երեխաներ | - Վարկանիշ -: 0.0/0