RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ

ՀԱՐՑ ՀՈԳԵԲԱՆԻՆ. «Ինչպես համատեղել մոր և սիրուհու դերերը: Բանն այն է, որ ես հղի եմ»  3621

Загрузка...
 
 

Խորագիրը՝  ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ,   www.erkusov.com


ՀԱՐՑ ՀՈԳԵԲԱՆԻՆ. «Ինչպես համատեղել մոր և սիրուհու դերերը: Բանն այն է, որ ես հղի եմ»

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 

 

 

«Ինչպես համատեղել մոր և սիրուհու դերերը: Բանն այն է, որ ես հղի եմ, և դա որոշակի խնդիրներ է առաջացնում ամուսնուս հետ ներդաշնակ հարաբերություններ ունենալու առումով»: Մարինա, 26տ.:

 

Պատասխանում է հոգեբան Լյուսի Միքայելյանը:


 

 

 


                                               


 

 

«Ողջույն: Ես հղի եմ, արդեն 8-րդ ամիսն է: Ամուսնուս հետ արտաքուստ հիանալի հարաբերություններ ունենք, երեխա որոշել ենք ունենալ փոխադարձ համաձայնությամբ:  Բայց այսօր ես հասկացա, որ այդ հղիության համար ամնեևին էլ ուրախ չեմ,ես ինձ տգեղեմ զգում և վախենում եմ, որ էլ գրավիչ տեսք չեմ ունենա ծննդաբերութունից հետո,որ կրծքերս ու որովայնս բոլորովին տեսքից կընկնեն:Սկզբում ինձ մոտ ահավոր տոքսիկոզ էր, և շատ դժվար օրեր տարա, իսկ այն ժամանակվանից, երբ փորս սկսեց մեծանալ, իսկ կրծքերիս ծավալը լայնանանալ, ես ընդհանրապես չեմ ուզում հայելուն նայել: Ընկերներուհիներս ասում են, որ հղիությունը լավագույն ու նվիրական ժամանակաշրջանն է, բայց ես ոչ մի ուրախություն դրա մեջ չեմ տեսնում: Իսկ դա շատ վատ է երեխայի համար:

 Ամուսինս 5-րդ ամսում ասաց, որ չի կարող սիրով զբաղվել ինձ հետ, որ  վախենում է հղիության հետ կապված, բայց իմ բուռն ռեակցիայից հետո որոշումը փոխեց: Դրանից հետո ամեն անգամ, երբ մենք սիրով ենք զբաղվում, ես աշխատում եմ փակել փորս, որպեսզի նա չտեսնի: Նա ասում է, որ դեռև սչի գիտակցում, թե որդի է ունենալու, որ դա բնական  է, երբ երեխան առաջինն է, և ամբողջ այս ժամանակ ոչ մի անգամ չի համբուրել, շոյել փորիկս: Ընդհանրապես,խուսափում է նայել դրան: Բացի այդ`միշտ ասում է, որ քիչ ուտեմ չգիրանալու համար: Ես ուզում եմ խոսել նրա հետ,բացատրել, որ ինձ ավելի շատ ուշադրություն է պետք, բայց չգիտեմ ինչպես անել դա առանց նրան մեղադրելու: Խնդրում եմ,խորհուրդ տվեք, թե ինչ անել»:    Մարինա, 26տ.

Պատասխանում է Լյուսի Միքայելյանը:

- Որքան հասկացա, ձեզ և ձեր ամուսնուն նմանատիպ խնդիրներ են հուզում: Համատեղելի են արդյոք մայրությունն ու կանացիությունը: Կարելի է լինել սեքսուալ մայրիկ: Կարելի է ցանկանալ կնոջը, ով կրում է /կամ արդեն ունի, կրծքով կերակրում է/ երեխայի: Ինչպես լինել սիրող ծնողներ և միաժամանակ մնալ կրքոտ սիրեկաններ:

Կարծում եմ, ձեր ամուսնու մտահոգությունների համար` կապված սիրով զբաղվելու կամ ձեր գիրության հետ, չարժե մեղադրել ինքներդ ձեզ: Հարցը ձեր գրավչության պակասի մեջ չէ, այլ նրա, որ ձեր ամուսինն ընդունակ է սեր-հոգատարություն և սեր-կիրք զգալ մեկ անձի հանդեպ: Թե չէ պրոպբլեմատիկ մի շրջան կստեղծվի, եթե ներշնչեք, որ ձեր ամուսինն ասում է "ոչ” ձեր կանացիությանը այն ժամանակ, երբ առանց այն էլ դուք անվստահ եք զգում` կանգնած լինելով նոր "մայրիկի” դերը ստանձնելու շեմին: "Կանացին” ձեր պահվածքում և վերաբերմունքում ինքներդ ձեր հանդեպ աստիճանաբար քչանում է, և ձեր ամուսինը դժվարանում է ճանաչել նախկին Մարինային:


Ստեղծել համատեղ ամուսնական կյանք, որտեղ կլինի և ծնողական պատասխանատվությունը և սիրահարության ռոմանտիկան, դժվար է: Ուստի երբեմն գործում է "կամ-կամ”-ի տրամաբանությունը: Երեխայի ծնունդը պարադոքսալ կերպով վերջակետ է դնում կրքոտ հարաբերություններին, որի արդյունքն է հենց ինքը: Կինը խրվում է նորածնին խնամելու հոգսերի մեջ, իսկ ամուսինը երբեմն նոր սիրավեպ  սկսում կողքից:

Ամեն ինչ հեշտ չէ, չի նշանակում անհնար է: Երևում է, որ դուք արդեն փորձում եք ինչ-որ բան անել. փակելով ձեր փորիկը սիրով զբաղվելու ժամանակ, դուք կարծես ուզում եք արտահայտել, որ այդ պահերին ուզում եք ձեզ միայն կին զգալ, որ ձեր ամուսինը ձեր մեջ տեսնի հենց կնոջը, իսկ մայրությունը թող մնա ձեր էրոտիկ հարաբերությունների սահմաններից այն կողմ:

 


1111


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ ՀԱՐՑ ՀՈԳԵԲԱՆԻՆ. «Ինչպես համատեղել մոր և սիրուհու դերերը: Բանն այն է, որ ես հղի եմ»  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/00ade7f046ce-1-.jpg
Կատեգորիա: ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԲԱՆԻՆ | Ավելացրեց: Admin (26.04.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 3621 | Տեգեր: ընտանիքի հոգեբանություն, մայրերի համար, ընտանիք, կին և ամուսին, հղիություն, սեռական կյանք | - Վարկանիշ -: 0.0/0