RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան երջանկություն

Երբ փող չկա...  572

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան երջանկություն,   


Երբ փող չկա...

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ասում են, մարդկանց մեջ ամենաարդար ձևով բաժանված է փողը՝ այն ոչ մեկին չի բավականացնում։
Սոցիոլոգների համոզմամբ՝ և՛ միլիարդատերը, և՛ նրա գործարանի հետին մասնաճյուղում աշխատող հասարակ բանվորը հավասարապես տառապում են փողի պակասից։ Այս պարադոքսի բացատրությունն այն է, որ երկուսն էլ «ստիպված են» ապրել հարևաններից լավ։ Եթե շարունակենք նույն ոգով, կարող ենք տալ առաջին խորհուրդը՝ փողի պակասը փարատելու լավագույն միջոցը՝ «ճիշտ» հարևանների ընտրությունն է։
 
Երբ փող չկա...
 
Մեր երկրում «ճիշտ» հարևան գտնելը բարդ գործ չէ, սակայն ոչ մի խելացի մարդ իրեն թույլ չի տա միայն դրանով հարցը լուծված համարել։ Իսկ եթե խելոք եք, բայց այնուամենայնիվ փողի պակասը նեղում է, պետք է իմանաք տնտեսական ինքնապաշտպանության գոնե հիմունքները։
 
Մինչ հիմունքներին անցնելը, սակայն, պարտք ենք համարում նշել, որ մեր խորհուրդներին պետք է հետևել բացառապես այն ժամանակ, երբ  փողը չի բավականացնում անգամ առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելուն։ Իսկ գոբսեկյան մոլուցքով տառապող մարդկանց ասենք, որ առանց կարիքի ամեն մի լուման հաշվելը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն մարդու վարկանիշի, այլև առողջության վրա, քայքայում է նյարդերը, ստեղծում ավելորդ լարվածություն։
Եղեք առողջ ու շռայլ՝ ձեր հնարավորությունների սահմաններում։
 
Տնտեսավարման բազմադարյան փորձը ցույց է տալիս, որ սուղ միջոցներով հնարավորինս լավ ապրելու համար անհրաժեշտ է տանը պահել տետրակ։ Տետրակում հարկավոր է մանրամասն նշել փողերի շարժը՝ ընտանեկան բյուջեի եկամուտը, ծախսը (կետ առ կետ՝ ուտելիքի, հագուստի, պարտադիր վարձերի և այլն), ենթադրվող գնումները, ներդրված գումարները, անձեռնմխելի ֆոնդը։ Հաշվարկելով այս ամենը, արդեն մեկ ամիս հետո նկատելի կլինեն «նեղ տեղերը», ևս մեկ ամիս՝ եւ արդեն կարելի է հստակ պատկերացնել հետագա ծախսերը։
 
Պլանավորեք և կշահեք։
 
Հաշվարկը կօգնի հատկապես տանտիրուհիներին՝ ընտանիքի ճաշատեսականու հարցը լուծելիս։ Ո՞ր տանտիկինը չգիտե, որ ուտելիքի կերակրային արժեքը և դրա գինը հաճախ չեն համընկնում։ Միշտ չէ, որ «լավ» ապրանքն ամենասննդարարն է։ Հատկապես կարելի է խնայել երկար պահվող սնունդ գնելիս։ 
 
Մեծածախ առևտուրը տալիս է նման հնարավորություն։ Կարելի է հավաքվել հարևաններով և գնել արկղերով ու պարկերով, այլ ոչ՝ կիլոգրամներով, ինչն ավելի թանկ է։ Այսպես կարելի է վարվել նաև տոնական օրերին՝ նոր տարի, զատիկ, ուսումնական տարվա ավարտ և այլն։
 
Երբ փող չկա...Ամենասնանկացնող գործոններից է «ձեռքի փողը» ծախսելը։ 
Աշխատավայրում կամ փողոցում մանր-մանր ծախսած փողը հաճախ չի երևում, բայց արդյունքում, ի մի բերելիս, ստացվում է մի կլորիկ գումար, որը վեր է ձեր հնարավորություններից։ Եթե հասկանում եք, որ չեք կարող ձեզ զսպել՝ տնից դուրս գալիս հետներդ փող մի վերցրեք (խիստ անհրաժեշտ քանակից ավելի)։ Հաշվեք միայն տրանսպորտի, եթե այլ ճար չկա՝ նաև ընդմիջմանը սնվելու գումարի չափը, ավելին ձեզ հարկավոր չէ։ Իհարկե, ավելի լավ կլինի, եթե սնունդը վերցնեք տնից։
 
Խնայողության ավանդական փորձված ձևերից է ինքնասպասարկումը։ Կատարեք տարբեր իրերի, տեխնիկայի՝ մասնագիտական խորացված գիտելիքներ չպահանջող նորոգում, երեխաների համար կազմակերպեք բակային ճամբարներ, տնային մանկապարտեզ կամ էքսկուրսիոն խումբ։ Նման բաներն էլ կարելի է անել՝ համագործակցելով հարևանների հետ։
 
Ի՞նչ անել, երբ կա խնայված գումար, և ուզում եք դրանից օգուտ ստանալ։
 
Նախևառաջ հիշեք հայտնի ասույթը՝ բոլոր հավկիթները մի տեղավորեք մեկ զամբյուղում։ Այդ դեպքում կարող են կոտրվել բոլոր ձվերը։ Գումարը մասնատեք և ներդրեք տարբեր բանկերում ու կազմակերպություններում։ Այդպես ավելի ապահով է։ Նաև աշխատեք չվազել խելահեղ շահույթների հետևից, ուշադիր ուսումնասիրեք խոստացված շահութաբաժնի հնարավորությունը` իրատեսակա՞ն է արդյոք։
 
Եվ ամենակարևորը՝ մի խուսափեք ոչ մի աշխատանքից, չկա անվայել աշխատանք, կա անվայել ապրելակերպ։ Ընհանրապես, աշխատասիրությունը բարեկեցության ամենաազնիվ և հուսալի միջոցն է։ Մի խորշեք նաև ցածր վարձատրվող գործից, նախ՝ քիչը չեղածից լավ է, և հետո՝ լավ աշխատանքը կարող է նկատել ղեկավարությունը ու խրախուսել։
 
Հ.Գ. Երբեք մի խնայեք ձեր և երեխաների առողջության, ուսման ու հանգստի հարցում։ Նման խնայողությունները հետագայում սովորաբար շատ թանկ են նստում։

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երբ փող չկա...  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան երջանկություն բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան երջանկություն | Ավելացրեց: Admin (26.08.13) Դիտումներ: 572 | Տեգեր: Ընտանեկան բյուջե | - Վարկանիշ -: 0.0/0