RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց

Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար  4268

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց,   www.erkusov.com


Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչպես հայտնի է, հղիության ժամանակ կնոջ ճաշակն ու նախընտրությունները փոփոխության են ենթարկվում: Երբեմն ցանկություն է առաջանում այնպիսի տեսքa ունենալ, ինչպիսին երբեք չեք ունեցել նախկինում: 
 
 
Ահա տարբեր գունային լուծումներ ձեր հագուստի համար.
 
Մորեգույն
 
Մորեգույնը խորհրդանշում է բարձրագույն հոգևորությունը և ձգտումը ներթափանցելու բնության գաղտնիքների մեջ: Ուրեմն` էլ ու±մ արժե կրել այս գույնի հագուստ, եթե ոչ կնոջը, ում մարմնում նոր կյանք է ձևավորվում: Սա լուրջ, բայց ոչ §մռայլ¦ գույն է: Այդ պատճառով ապագա մայրերից շատերն ընտրում են այս գույնը գործնական կոստյումների համար:
 
Կապույտ
 
Կապույտը խորհրդանշում է հակումը` խոհերի և փիլիսոփայության,  բնության հետ շփման ցանկությունը: Այն նվազեցնում է նյարդայնությունը, մեղմացնում ագրեսիան և ցրում տագնապները: Ուստի այս գույնը համապատասխանում է ոչ միայն տղաներ սպասող մայրիկներին, այլև նրանց, ում բնությունը աղջիկ է նախատեսել:
 
Մանուշակագույն
 
Մանուշակագույնը խոհականության, իմաստնության և թաքուն գիտելիքների գույնն է: Թաքուն գիտելիքները վերաբերում են մայրիկներին: Զարմանալի չէ, որ բազմաթիվ հղիներ բնազդաբար ընտրում են հենց այս գույնը: Համարվում է, որ մանուշակագույնը վերականգնում է հոգեկան-զգացմունքային հավասարակշռությունը, բարելավում է քունը, հեռու է վանում տհաճությունները և վատ հիշողությունները:
 
 
Բորդո
 
Բորդոն,  ինչպես և կարմիրը, համարվում է տոնականության, խորհրդավորության ու գայթակղության գույն: Հենց այդ պատճառով հղիների համար պրետ-ա-պորտե հագուստ արտադրողները երեկոյան զգեստների և կոստյումների հավաքածուներ են ստեղծում հենց այս տոնական գույնով: Բացի այդ բորդոյի գաղտնիքը նրանում է, որ այն հարմար է և’ ամենօրյա, և’ գործնական հագուստի համար:
 
Վարդագույն
 
Վարդագույնը Վեներայի, փափկության, կանացիության և ընտանեկան հարաբերությունների գույնն է: Ժամանակակից Ու3 սարքավորումները թույլ են տալիս բավականուն շուտ որոշել երեխայի սեռը: Ուստի այն կանայք, որոնց այդ սարքավորումները դուստր են խոստանում, կարող են առանց կասկածի վարդագույն կրել արդեն հղիության 4-րդ ամսում: Բացի այդ` վարդագույնը վերջին տարիների, թերևս, ամենանորաձև գույնն է:
 
Երկնագույն
 
Ապագա մայրիկները,  ովքեր ամբողջ աշխարհին հաճույքով հայտնում են, թե որդի են ունենալու, հաճախ ընտրում են բաց երկնագույն հագուստ: Ի դեպ` այս գույնը համարվում է հանգստացնողներից  մեկը:  Իսկ ապագա մայրիկի և նորածնի համար հանգիստն ու լավ տրամադրությունը շատ օգտակար են:
 
Սպիտակ
 
Դե իհարկե սպիտակը լույսի, կենսական ուժի, թեթևության և անհոգության խորհրդանիշն է: Այն հագեցնում է ապագա մայրիկին դրական ներուժով ու կենսախնդությամբ: Նման հակվածությունը շատ անհրաժեշտ է, քանի որ բազմաթիվ հղի կանայք տարբեր առիթներ են գտնում ծուլանալու կամ թախծելու համար: Բացի այդ` սպիտակը ծննդի և մանկութան գույնն է:
 
Կարմիր
 
Կարմիրը ջերմության, ուրախության, տոնի, գեղեցկության ու սիրո, ակտիվության և հաղթանակի գույնն է: Այս գույնը օժտված է հատկությամբ` փոխանցելու մարդուն մեծ ներուժ, ուստի այն հարմար է հատկապես այն շրջանների համար, երբ ապագա մայրիկին տհաճություն են պատճառում մռայլ մտքերը, տոքսիկոզը և վատ տրամադրությունը: Հնում կարմիրը համարվում էր "խիստ կարևոր անձանց" գույն: Միթե կասկած կա, որ ապագա մայրիկը ևս V.I. P. է

1111


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Ընտրում ենք հագուստի գույնը ապագա մայրիկների համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ




Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol23/hxiner20gunavor-1-.jpg
Կատեգորիա: Առողջ մայրիկ, հղիների ուղեցույց | Ավելացրեց: Admin (07.06.12) | Հեղինակ: www.erkusov.com W Դիտումներ: 4268 | Տեգեր: ընտանիք, հղիություն, ընտանիքի հոգեբանություն, մայրերի համար, ապագա մայրիկ, երկուսով, հագուստ, կանայք և տղամարդիկ | - Վարկանիշ -: 0.0/0
loading...