RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո հարսանիքը

Հարսանեկան ծրագիր  555

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո հարսանիքը,   


Հարսանեկան ծրագիր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ստորև նշում ենք այն բոլոր անհրաժեշտ և կարևոր պարագաները, որոնք կօգնեն ձեզ կազմակերպել հարսանեկան արարողությունը՝ բյուջեի պլանավորումից մինչև հյուրերի ցուցակ կազմելը, երաժշտության ընտրությունից մինչև ծաղիկների ձևավորումը: Խորհուրդ ենք տալիս օգտվել այս ծրագրից: Եթե անգամ վեց ամսից պակաս ժամանակ ունեք, միևնույնն է, մի՛ անհանգստացեք, այլ անցե՛ք գործի «ինչքան շուտ, այնքան լավ» կարգախոսով: Եվ թույլ մի՛ տվեք, որ փոքրիկ խոչընդոտներն ու խնդիրները ազդեն ձեր տրամադրության վրա: Անգամ հարսանյաց հանդեսի նախապատրաստական աշխատանքները ձեզ համար թող լինեն հաճելի:

 

Հարսանեկան ծրագիր


Ինչպե՞ս նախապատրաստվել, և ի՞նչ Է անհրաժեշտ, եթե հարսանիքին մնացել են վեց և ավելի ամիսներ


Նախ պարզե՛ք. թե ինչպես եք ցանկանում անցկացնել հարսանիքը՝ պաշտոնակա՞ն, թե՞ ոչ, մե՞ծ, թե՞ փոքր, և իհարկե, տարվա այն եղանակն ու ժամանակը, երբ ցանկանում եք ամուսնանալ:

□ ճշտե՛ք ձեր բյուջեի պարունակությունը:

□ Ձեզ անհրաժե՞շտ են արդյոք օգնականներ կամ հարսանիք կազմակերպողներ:
□ Համալրե՛ք հյուրերի ցուցակը և նրանց հասցեները՝ հրավիրատոմսերի համար:
□ ճշտե՛ք հարսանիքի վերջնական օրը:

Ընտրե՛ք հարսանեկան այն սրահը, որտեղ պետք Է տեղի ունենա հարսանիքը:
Ընտրե՛ք «հարսնաքրոջն»ու «փեսայի եղբորը»:


□ Նախապես ընտրե՛ք նաև հարսի շորը և մյուս կարևոր պարագաները՝ կոշիկից մինչև պայուսակ:
□ Գրանցվե՛ք եկեղեցում: Պատվիրե՛ք հարսանեկան տորթը:
□ Այցելեք ձևավորողին, խորհրդակցեք դիզայների հետ:
□ Ձեր նախասիրությամբ ընտրե՛ք երաժշտություն և երաժիշտներին:

Համաձայնության եկեք լուսանկարչի և օպերատորի հետ, որոնք պետք է լուսանկարեն և տեսագրեն հարսանիքը:
□ Ծրագրեք ձեր մեղրամիսը:

Եթե մնացել է չորս ամիս


Եթե մինչև հարսանիք մնացել Է ընդամենը չորս ամիս, ապա խորհուրդ ենք տալիս զբաղվել տեխնիկական սպասարկման խնդիրներով:


□ Կազմակերպեք հարսանիքի օրվա փոխադրամիջոցների՝ տրանսպորտի հարցը:
□ Կազմե՛ք հրավիրատոմսերը և շնորհակալագրերը բոլոր հրավիրվածների համար:
□ Պատվիրե՛ք ամուսնական մատանիները: Ընտրեք փեսայի հագուստը: Հոգացե՜ք նաև քավորի հագուստը:
□ Կատարեք հարսանիքի օրվա քաղցրավենիքի ընտրությունը:
Որոշե՜ք, թե որտեղ եք անցկացնելու ամուսնական գիշերը:

□ Պատվիրե՛ք բոլոր այն նվերները, որոնք պատրաստվում եք գնել:
□ Նախապես հոգացե՛ք նաև այն հյուրերի գիշերելու հարցը, ովքեր պետք Է ժամանեն հեռվից:
□ Կարող եք հաճախել նաև պարերի:

Հարսանիքից երկու ամիս առաջ


□ Քննարկե՛ք հարսանեկան ճաշացուցակը:
□ Պսակադրության համար գրանցվե՛ք եկեղեցում:
□ Ընտրե՛ք ձեր դիմահարդարման և մազահարդարման ոճերը:
□ ՈՒդարկե՛ք հրավիրատոմսերը:

Հարսանիքից մեկ ամիս առաջ


□ Ձեռքի տակ ունեցե՛ք հարսանիքի ողջ ծրագիրը:
□ Հյուրերի ցուցակը:

□ Որոշակի փոփոխությունների դեպքում անպայման կատարե՛ք լրացումներ:
□ Հասցեների փոփոխության դեպքում տեղյակ պահեք փոստին կամ ինքներդ նորից գրեք:
□ Եթե ցանկանում եք փոխել ձեր ազգանունը, ապա հոգացեք նաև այդ մասին, մեկ ամիս առաջ պատրաստե՛ք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:
□ ճիշտ ժամանակն է հարսանիքի օրվա մասին տեղեկացնել այն թերթերին, որտեղ ցանկանում եք տպագրել հայտարարությունը:

Երկու շաբաթ առաջ


□ Վերջնական տեսքի բերեք և ձևավորեք շորերը, կոշիկը, պայուսակը և մյուս պիտույքները:
□ Նշե՜ք հարսանիքի սրահում հյուրերից յուրաքանչյուրի սեղանը, նստատեղը և թերթիկը հանձնեք նրանց:
□ Գրանցեք բոլոր կենացները ըստ հերթականության: Խնդրեք մեկին՝ հետևել ձեր տանը մեղրամսի ընթացքում:

□ Եթե պատրաստվում եք շնորհակալագրեր ու նվերներ ուղարկել ձեր հյուրերին, պարզեք, թե որտեղ պետք Է մնան:
□ Ավարտե՛ք սրահի սեղանների և նստատեղերի հաշվառումը:
□ Դասավորեք ձեր ճամպրուկները մեղրամսի ուղևորության համար:

Հարսանիքից մեկ օր առաջ

 

Հարսանեկան ծրագիր


□ Պայմանավորվեք փոխադրամիջոցների համար:
□ Այցելեք ձեր դիմահարդարին և վարսահարդարին: Գնացեք գեղեցկության սրահ՝ ձեռքերի և ոտքերի եղունգները կարգի բերելու:
□ Խորհուրդ ենք տալիս նվերներ տալ նաև ծնողներին՝ ի նշան երախտագիտության:
□ Վերջնական ճշտեք արարողության ժամը:
□ Եկեղեցու հետ անմիջական կապ ունեցող որևէ մեկի միջոցով, ճշտեք վճարումները:

□ Եվ, ի վերջո, ըմբոշխնեք ձեր տոնը:

Հարսանիքի ծախսերի ցուցակ


Մինչ դուք ծրագրում եք ձեր հարսանիքը, ճշտեք նաև այն գումարը, որ նախատեսում եք ներդնել, և ստույգ՝ ինչի համար: Սովորաբար ընդհանուր բյուջեի 50%-ը պետք է տրամադրեք սպասարկմանը, 10%-ը՝ ծաղիկներին, լուսանկարներին, ձևավորմանն ու երաժշտությանը, իսկ մնացյալ 10%-ը պահեք չնախատեսված ծախսերի համար:


Արարողության և սպասարկման համար նախատեսված գումար


Արարողության անցկացման սրահի գումարը...................
Եկեղեցուն տրամադրվելիք գումարը...............................
Սննդի...............,...............................................................
Հարսանեկան տորթի.......................................................
Տրանսպորտին հատկացվելիք գումարը...........................
Խմիչքների........................................................................

Լուսանկարչության համար անհրաժեշտ գումար


Լուսանկարչի....................................................................
Հարսանեկան ալբոմի......................................................
Ծնողների համար ալբոմի................................................
Այլ լուսանկարների տպագրության ......................
Հարսանեկան արարողությունը տեսագրելու....................

Երաժշտության համար նախատեսված գումար
Արարողության երաժշտություն........................................
Պարեղանակներ...............................................................
Ընթացիկ եիաժշտություն.................................................

Ձևավորման և ծաղիկների համար նախատեսված գումար

Սրահի ձևավորում...........................................................
Հարսի ծաղկեփունջ.........................................................
Հարսնաքրոջ, փեսայի եղբոր ծաղկեփնջեր......................

Հագուստի ծախսեր


Հարսի զգեստը................................................................
Հարսի քողը և թիկնոցը...................................................
Հարսի կոշիկները, պայուսակը........................................
Զարդեր և այլ պարագաներ.............................................
Մազա և դիմահարդարում..............................................
Փեսայի կոստյում.............................................................
Փեսայի կոշիկ..................................................................
Փեսայի հագուստի այլ աքսեսուարներ............................
Հարսի և փեսայի ամուսնական մատանիներ...................


Հարսանեկան նվերների, քաղցրավենիքի համար նախատեսված գումար

Հարսնաքրոջ նվերը.........................................................
Փեսայի եղբոր նվերը.......................................................
Հարսի ծնողների նվերները.............................................
Փեսայի ծնողների նվերները............................................
Հյուրերի նվերները.........................................................
Քաղցրավենիք................................................................

Տպագրության համար նախատեսված գումար


Հրավիրատոմսերի...........................................................
Հարսանեկան արարողության ծրագրի............................

Հյուրերի ցուցակը

Անուն, ազգանուն -
Հասցեն  -
Հեռ. Համար -
էլ. Փոստ -

Ձևավորումը և ծաղիկները


Մեր օրերում դժվար չէ գեղեցիկ ու ճաշակով ձևավորել հարսանեկան արարողության սրահները և ընտրել եղանակին համապատասխան ծաղիկներ: Պարզապես անհրաժեշտ է դիմել հմուտ ընկերությունների և խորհրդակցել միայն մասնագետների հետ:

Երաժշտության պատվիրումը


Մինչև վերջնական ընտրություն կատարելը ճշտե՛ք երաժշտության այն ոճը, որը կցանկանայիք լսել ձեր հարսանիքին: Պարզելուց հետո խորհուրդ ենք տալիս զրուցել երաժիշտների հետ և ասել ձեր ցանկությունները՝ ինչ կուզենայիք, որ հնչեր այդ օրը:

Սրահում նստելու տեղերը


Հյուրերին նստեցնելուց առաջ խորհուրդ ենք տալիս նախապես խորհրդակցել, թե ով ում հետ է ցանկանում նստել: Ճշտելուց հետո միայն բարի եղեք նշել և հաղորդել յուրաքանչյուրին այն սեղանի համարը, որի շուրջ նա պետք է նստի: Դրանով դուք կօգնեք հյուրերի միջև «բարիդրացիական» հարաբերությունների հաստատմանը, ինչն էլ կնպաստի հարսանիքի ուրախ մթնոլորտի ձևավորմանը:

Լուսանկարչի ծրագիրը


Եթե ցանկանում եք, որ լուսանկարիչը պատկերի հարսանիքի բոլոր կարևոր պահերն ու հյուրերին, ապա պարտավոր եք նրան հանձնել հատուկ ծրագիր, թե որ պահն եք ուզում ավելի շատ լուսանկարել, կամ ձեզ համար ովքեր են ավելի կարևոր:


Դիմանկարներ


□ Հարսի

□ Փեսայի
□ Հարսի և փեսայի
□ Հարսի և հարսնաքրոջ
□ Հարսը փեսայի եղբոր հետ
□ Հարսանեկան արարողության սկիզբը
□ Հարսը իր ծնողների հետ
□ Փեսան իր ծնողների հետ
□ Հարսն ու փեսան հարսի ծնողների և ընտանիքի անդամների հետ
□ Հարսն ու փեսան երկուսի ծնողների և ընտանիքի անդամների հետ

Նախահարսանեկան նկարներ

□ Հարսը և նրա հարազատները պատրաստվում են հարսանիքին
□ Փեսան և նրա հարազատները պատրաստվում են հարսանիքին
□ Հարսի մայրն ու հարսնաքույրը օգնում են նրան հարդարվել
□ Հարսանեկան սրահի ձևավորման ընթացքը
□ Հարսին տնից հանելու աահը
□ Փեսայի՝ տնից դուրս գալու պահը

Արարողության լուսանկարումը


□ Հրավիրվածների ժամանումը
□ Հատուկ հյուրերին սեղանների մոտ ուղեկցելը
□ Հարսի և փեսայի ծնողների ժամանումը
□ Փեսայի մուտքը եկեղեցի
□ Հարսի մուտքը եկեղեցի

□ Հատուկ հյուրերին արարողությունը դիտելիս
□ Ամուսնական համբույր
□ Հարսի և փեսայի՝ եկեղեցուց դուրս գալու պահը
□ Զագսում ամուսնության վկայականների ստորագրելը
□ Ամուսնական մատանիների փոխանակումը
□ Հարսանեկան սրահում հյուրերին սեղանների մոտ ուղեկցելը
□ Կենացների պատկերը հերթականությամբ
□ Հարսն ու փեսան լսում են կենացները
□ Խմբային նկարներ յուրաքանչյուր սեղանի մոտ
□ Հարս ու փեսայի առաջին պարը
□ Հարսը իր հայրիկի հետ պարելիս
□ Փեսան իր մայրիկի հետ պարելիս
□ Հյուրերի պարը

□ Սովորույթները, ավանդական պահերը
□ Քաղցրավենիք
□ Հարսանեկան տորթ
□ Հարսի և փեսայի՝ տորթ կտրելու պահը
□ Հարսի և փեսայի հեռանալը


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հարսանեկան ծրագիր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո հարսանիքը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո հարսանիքը | Ավելացրեց: haykblbulyan (10.03.16) Դիտումներ: 555 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ