RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Վանաձորում եռման ջուրը վրան լցրած և մահացած երեխայի մայրը կզրկվի՞ մայրական իրավունքներից. դժբախտ դեպքի մանրամասները  1930

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Վանաձորում եռման ջուրը վրան լցրած և մահացած երեխայի մայրը կզրկվի՞ մայրական իրավունքներից. դժբախտ դեպքի մանրամասները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

5-ամյա  Ռոզա Կ.-ն եղբոր հետ խաղալու ընթացքում եռման ջուրը լցրել է վրան: Ընտանիքի անդամները ո՛չ դեպքի օրը, ո՛չ էլ դրանից օրեր անց ո՛չ շտապօգնություն են զանգահարել, ո՛չ էլ երեխային բժշկի են տարել, չնայած որ վնասվածքները բավականին խորն են եղել: Երեխայի մայրը դեպքից 4 օր անց է միայն զանգահարել շտապօգնություն, հավանաբար այն ժամանակ, երբ երեխան արդեն անշնչացած է եղել:

«Ժողովուրդ»-ը կապ հաստատեց մահացած երեխայի մոր՝ Մարիամի հետ, ով չհերքելով վերը նշվածը՝ շտապեց հայտարարել. «Չփորձեք ինձ մեղադրել եւ ոչ մի բանում: Ես տանը չեմ եղել, երեխեն վրեն տաք ջուր ա լցրել, կրեմներով ու դեղերով ամեն ինչ արեցի, բայց 4 օր հետո մահացավ»: Մեր հարցին, թե ինչու հենց նույն օրը շտապօգնություն չի զանգել, այրված փոքրիկի մայրը պատասխանեց. «Գումար չունեի՝ հիվանդանոցին տալու»: Նշենք, որ բացի մահացած փոքրիկից՝ Մարիամն ունի եւս երեք երեխա, որոնք դեպքից անմիջապես հետո տեղափոխվել են Վանաձորի մանկատուն:

Նշենք, որ Վանաձորում Մարիամի ընտանիքը ապրում է կամուրջներից մեկի տակ՝ «աղբի գարաժներ» կոչվող հատվածում, սոցիալական ու կենցաղային խայտառակ պայմաններում՝ վագոն տնակում, որտեղ, բառիս բուն իմաստով, հակահիգիենիկ պայմաններ են: Մարիամն  աշխատում է աղբահավաք ընկերություններից մեկում որպես բանվոր: Ամուսինը տարիներ առաջ սպանություն կատարելու համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման:

Մյուս երեք երեխաներին մանկատուն տեղափոխելու փաստը Մարիամն այսպես մեկնաբանեց. «Պայմաններ չունեմ պահելու, տարան մանկատուն»:

Թերթի տեղեկություններով՝ կատարվածից անմիջապես հետո Վանաձորի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության եւ հոգաբաձության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում Մարիամի ընտանիքն ու մանկահասակ երեխաները հայտնվել են  մեկ տարի առաջ, երբ Արարատից եկել են Վանաձոր: Հանձնաժողովը պարերաբար նիստ է գումարել՝ մանկահասակ 4 երեխաներին մանկատուն տեղափոխելու նպատակով, սակայն ինքը՝ Մարիամը, որեւէ անգամ չի ներկայացել նիստերին, դեռ մի բան էլ բանավոր սպառնալիք է հնչեցրել հանձնաժողովի քարտուղարի ուղղությամբ՝ ասելով, թե փողոցում կսպանի, եթե փորձի երեխաներին մանկատուն տեղափոխել: Մարիամի ավագ դուստրը 8 տարեկան է՝ դպրոցական, մյուսները՝ 4 եւ 2, 5-ամյա:

Կատարվածից հետո չի բացառվում, որ Մարիամին զրկեն մայրական իրավունքներից»:



Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Վանաձորում եռման ջուրը վրան լցրած և մահացած երեխայի մայրը կզրկվի՞ մայրական իրավունքներից. դժբախտ դեպքի մանրամասները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: haykblbulyan (16.11.16) Դիտումներ: 1930 | Տեգեր: Վանաձորում, երեխայի, մայրական, մայրը, վրան, մահացած, ջուրը, եռման, կզրկվի՞, լցրած | - Վարկանիշ -: 0.0/0