RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Թու'յլ տվեք երեխան հավատա... (Ձմեռ պապիկի մասին)  571

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Թու'յլ տվեք երեխան հավատա... (Ձմեռ պապիկի մասին)

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Եվս մի  նորելուկ  տարի կայցելի մեզ: Մանկան աչքերով, մանկան խինդ ու ժպիտով դիմավորել Ամանորը, սրտի թրթիռով սպասել Ձմեռ պապին, բացել նվերներն ու հրճվել  ուրախությունից, փայլել ամանորյա աստղի նման …Կա՞ արդյոք ավելի իրական հրաշք:



Որոշ ծնողներ դեմ են

Ձմեռ պապի ամենասովորական և անսովոր հեքիաթ. Շատ ծնողներ ոչ միայն վատ բան չեն տեսնում, այլ նաև իրենք են մեծ ուրախություն ապրում, որ իրենց երեխաները հավատում են այս հեքիաթի իրական լինելուն: Բայց քիչ չեն նաև այնպիսիները, ովքեր համառորեն դեմ են այդ ավանդույթին:
«Անթույլատրելի և հնացած սովորություն է համոզել կամ թույլ տալ երեխային, որ նա հավատա գոյություն չունեցող երևույթների, փոքրիկը դրանից ավելի երջանիկ չի դառնա, այլ լոկ ավելի երկար ժամանակ մանկամիտ ու շփացած կմնա և վաղ թե ուշ, հասկանալով, որ իրեն խաբել են՝ դառնորեն կհիասթափվի ու կսկսի կասկածանքով վերաբերվել նաև ծնողների մյուս հավաստիացումներին»: Այս ամենը շատ համոզիչ է թվում, սակայն իրականում սխալ է: Այն ծնողները, որոնք Ձմեռ պապի գոյությունը ժխտելու գործում «այդքան իրատեսորեն են տրամադրված», սովորաբար ոչ մի ջանք չեն գործադրում (բարեբախտաբար), որպեսզի պայքարեն միանգամայն անհավանական այլ պատկերացումների դեմ, որոնցով լի է երեխայի ամենօրյա կյանքը: Չէ՞ որ խաղերում միշտ շատ են հնարովի բաները: Իրենք՝ ծնողներն էլ, հաճախ հաճույքով են մասնակցում մանկական խաղերին:

Երեխաները պետք է երևակայեն

Երեխաները սիրում են երևակայել, և ամենակարևորը՝ նրանք պե՛տք է երևակայեն, քանի որ դա սեփական անձի մասին ճիշտ պատկերացում կազմելու ամենահուսալի եղանակներից մեկն է: Կյանքի սկզբնական շրջանում իրականությունը չափից ավելի է  ճնշում երեխաներին, և նրանք չեն կարողանում հասնել իրենց նպատակներին: Երեխան, երբ խաղում է, իհարկե, մեծի նման չի մտածում: Ըստ էության, նրա գիտակցության մեջ դեռևս ոչ մի տարբերություն չի դրվում իրականության և երևակայության միջև:
Երեխան Ձմեռ պապ երևույթին  նայում է մանկան միամիտ հայացքով ու հավատում է այն ամենին, ինչ պատմում ենք նրա մասին: Մենք կարող ենք բացատրել, որ դա ոչ թե իսկական Ձմեռ պապ է, այլ պարզապես հնարովի բան. հագուստները փոխած քեռի, և նա մեզ կհավատա: Բայց արժե՞ արդյոք, ի՞նչ տեղի կունենա նրա հետ, երբ տեսնի, թե Ձմեռ պապով ինչպես են ուրախանում մյուս երեխաները, և նրա մասին լսելիս ինչպես են փայլում նրանց աչքերը: Մենք, իհարկե, կարող ենք համոզել նրան, որ ընդունի մեր տեսակետը, բայց միանգամայն հնարավոր է, որ Ձմեռ պապի գոյությունը ժխտելը վնասի նրա հեղինակությունը տարեկիցների շրջանում: 5 տարեկան երեխայի համար համընդհանուր ճանաչման արժանացած ավանդույթը խախտելը դժվար է և անիմաստ: 

Մի՛ բարդացրեք

Այդ խնդիրը զուր տեղը պետք չէ բարդացնել: Թու՛յլ տվեք, որ փոքրիկը հավատա Ձմեռ պապի գոյությանը: Հավատացե՛ք, դուք նրան իր տարեկիցներից համեմատ ավելի մանկամիտ չեք դարձնի: Ընդամենը կօգնեք, որ նա խանդավառությամբ մասնակցի համընդհանուր տոնին: Ի վերջո էլ ե՞րբ պիտի մարդն այդքան անկեղծորեն հավատա հրաշքներին, եթե ոչ մանկության օրերին:
Այն պնդումը, թե իբր ամանորյա նվերները երես են տալիս երեխաներին, ճիշտ չէ: Պետք է հնարավորինս կատարել երեխայի ցանկությունները, թող որ դա լինի ամանորյա հրաշքի ձևով:
 Ծնողներից ոմանք  անհանգստանում են, որ երեխաները հենց որ իմանան, որ խաբել են իրենց, կարող են տառապել, թաքցնել վիրավորանքն ու այլևս չեն հավատա իրենց: Սակայն ոչ մի երեխա, իմանալով Ձմեռ պապի հորինված լինելը, հիվանդագին չի ընդունում այդ լուրը: Մեծահասակները չափազանցում են վտանգը: Ավելի հաճախ տեղի է ունենում պարզագույն մի բան. փոքրիկը ճշմարտությունն իմանում է ընկերներից: Սկզբում նա զայրանում է ու չի հավատում, բայց աստիճանաբար սկսում է գիտակցել, որ աշխարհին պետք է նայել մի քիչ հասուն մարդու աչքերով: Եվ ահա, նա Ամանորից շատ առաջ, սկսում է հետաքննություն կատարել, քիթը խոթում է այս ու այնտեղ և ի վերջո հայտնաբերում, որ իսկական բարերարները ծնողներն են: Երեխան միանգամից չի խոստովանում, որ հայտնաբերել է մեր գաղտնիքը, այլ մեկուսի հպարտանում է, որ ինքն այդքան խորաթափանց է: Լավագույնն այն է, որ նա այդ հայտնագործությունը կատարի 7-9  տարեկանից ոչ շուտ,  սովորաբար այդպես էլ լինում է:

Ձմեռ պապը դատավոր չէ

Ծնողները հաճախ բարոյախոսական նպատակներով շահագործում են ձմեռ պապի գաղափարը: Եթե մենք սկսենք սպառնալ և նախազգուշացնել, որ Ձմեռ պապը միայն խելոք երեխաներին է նվերներ բերում, ապա կարող ենք խիստ հուզել երեխային և ակամա կստիպենք, որ նա երազի այնպիսի մեծ նվերների մասին, ինչպիսիք մենք նրան երբեք չենք կարողանա նվիրել: Եվ եթե Ամանորին նա չստանա դրանք, կսկսի մտածել, թե Ձմեռ պապն իրեն այդպիսի նվերի արժանի չի համարել:

Նրա աչքերում Ձմեռ պապը կդառնա դատավոր, որը գնահատում է իր վարքագիծը: Երեխան կսկսի վախենալ Ձմեռ պապից. ընդ որում, նույնիսկ կարող է մեղավորության բարդույթ առաջանալ:

Պետք է հակառակ ձևով վարվել. Ձմեռ պապին պետք է ներկայացնել որպես ուրախ ու բարի ծերունու, որը հավասարապես սիրում է բոլոր երեխաներին: Իսկ երբ մեր երեխան նվերներ ստանա, նրան կարող ենք ասել. «Երևում է, որ դու խելոք ես եղել», եթե նույնիսկ վերջին ժամանակներս նա լավ վարքով աչքի չի ընկել: Թող որ գոնե ամանորյա տոնական օրերին և ամբողջ արձակուրդի օրերին երեխան մտածի, որ իրեն ինչպես էլ պահի, միևնույնն է, ինքը շատ սիրված է. դա նրա համար հիասքանչ զգացում կլինի:


Խորհուրդներ

  • Երեխային մի՛ նվիրեք այնպիսի բան, որը չի համապատասխանում նրա տարիքին և  չի կարող հետաքրքրել նրան:
  • Հիշե’ք, որ այն, ինչ նվիրում եք երեխային, արդեն նրան է պատկանում և մի’ շտապեք բացել կամ փորձարկել երեխայի խաղալիքը: Դա  կարելի է անել միայն այն դեպքում, եթե երեխան է խնդրում:
     
  • Եթե երեխան այլևս չի հավատում Ձմեռ պապի մասին հեքիաթին, սովորեցրե՛ք, որ ինքը նվերներ պատրաստի: Թող հասկանա, որ նվիրելը պակաս հաճելի չէ, քան նվեր ստանալը:  
     

Գայանե Ալավերդյան
 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Թու'յլ տվեք երեխան հավատա... (Ձմեռ պապիկի մասին)  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: Admin (16.12.12) Դիտումներ: 571 | Տեգեր: Նոր տարի, երեխաների հոգեբանություն, Իմ երեխան | - Վարկանիշ -: 0.0/0