Գլխավոր էջ » Քո փոքրիկը
Փոքրիկի նամակը՝ Արցախում զոհված հայրիկին  228

Գլխավոր էջ » Քո փոքրիկը 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   Yelaket.am


«Գիտեմ, որ երբեք չես կարդալու նամակս, բայց, մեկա, գրում եմ»

Այս նախադասությամբ էր սկսվում 11-ամյա տղայի նամակը, որը մայրը պատահաբար գտել էր և ուղարկել խմբագրություն, որ հրապարակենք:

«Բարև, պապ ջա՛ն: Արդեն երկրորդ օրնա, որ Ղարաբաղում էլ չեն կրակում, Դավոյի պապան հետա եկել...

Եկավ մեր տուն, ինձ գրկեց ու գնաց, բան չասեց:

Զգացի, որ չկարողացավ լացը զսպել, դրա համար էլ բան չասեց:

Ես էլ լացեցի պապ, ուզում էի չգրեի, որ լացել եմ, գիտեմ, որ կջղայնանաս վրաս, բայց գրում եմ:

Ուզում եմ սաղ անկեղծ պատմեմ քեզ:

Ես էլ եմ իմ վրա ջղայնանում, բայց ի՞նչ անեմ, նենց պահեր են լինում, որ չեմ կարում զսպեմ ինձ... բայց նենց եմ անում, որ մաման հանկարծ չտեսնի ինձ լացելուց:

Պետք չի չէ՞, որ տեսնի:

Մամանելա նույն բանն անում պապ:

Ինքնելա նենց լացում, որ ե՛ս չտենամ:

Մեկ-մեկ զգում եմ, որ մտնումա ձեր սենյակ, դուռը փակումա ու մի քանի րոպե դուրս չի գալիս... երկուսս էլ լացում ենք, բայց առանձին առանձին, իրարից թաքուն:

Ոչինչ պապ ջան, էս սկիզբնա, հեսա մի քանի օրից խելքս գլուխս կհավաքեմ ու տղամարդավարի կպահեմ ինձ:

Ամեն ինչ լավա լինելու պապ ջան:

Խոսք եմ տալիս քեզ, որ մամային կյանքում ոչ մեկ չի նեղացնի, իսկ եթե մեկն էլ ուզենա տենց բան անի, էն օրը կքցեմ, ոնց դու էտ թուրքերին արեցիր:

Պա՛պ, Դավոյի պապան ամբողջ աշխարհին քեզնիցա պատմում ու գլուխա գովում, որ քո պայթացրած տանգը իրա աչքովա տեսել:

Պապ, որ ամուսնանամ տղերքիս քո անունն եմ դնելու:

Պապ ուզում եմ առաջին անգամ ասեմ, որ կարոտել եմ քեզ ու քեզ շա՜տ եմ սիրում: Իմացի պապ ջան, ինչ արել ես, լավ ես արել:

Ես երջանիկ եմ, որ քո տղեն եմ»:


Նյութի աղբյուրը` Yelaket.am

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   Yelaket.am


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017