RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Կամակո՞ր, թե՞ լիդեր  359

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Կամակո՞ր, թե՞ լիդեր

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Մի՛ շտապեք զայրանալ, հնարավոր է, որ երեխան ոչ թե պարզապես հանմառում է, այլ դրսևորում է ինքնուրույնություն:
 
Կամակո՞ր, թե՞ լիդեր
 
Նախադպրոցականի մոտ իր ցայտուն դրսևորումն է գտնում ինքնուրույնության ձգտումը, որ կապված է նրա տարիքային առանձնահատկության հետ, բայց հաճախ նա ձգտում է ցուցադրել ինքնուրույնությունը նաև այնտեղ, որտեղ չունի ինքնուրույն գործելու հնարավորություն: Բայց լինում է նաև այնպես, որ մեծահասակները երեխաների ինքնուրույնությունը սահմանափակում են այնտեղ, որտեղ նա ոչ միայն կարող է, այլև պետք է, որ ինքնուրույնություն դրսևորի: 
 
Երեխայի ազատության սահմանափակումները նրա մոտ առաջացնում են յուրատեսակ բողոք՝ կամակորության ձևով արտահայտված: 
 
Երբեմն էլ երեխայի այդպիսի բողոքը արտահայտվում է իբրև նեգատիվիզմ՝ մեծահասակի հրամանին հակառակ գործելու ցանկություն: Համառությունը դառնում է երեխայի վարքի արմատավորված ձևը և ուղեկցում նրան հետագա մի քանի տարվա ընթացքում՝ բացասաբար անդրադառնալով անհատական հատկությունների ձևավորման վրա:
 
Ծնողները հաճախ մոլորվում են, երբ տեսնում են, որ իրենց փոքրիկը դրսևորում է վարքի ընդգծված անհավասարակշռություն: 
 
Ինչպես վարվել, հանդիմանե՞լ, թե՞ անկյուն կանգնացնել: Ամենից առաջ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում երեխայի հետ. նա կամակորությու՞ն է անում, թե՞...
Մասնագետներն այս թեմայիշուրջ հայտնում են տարբեր, բայց ոչ հակասական կարծիքներ:
Ահա մի քանի իրավիճակներ, որոնք վախեցնում են ծնողներին:    
ԱՌԱՋԻՆ ԿԱՐԾԻՔ
 
Չի կարելի մոռանալ, որ փոքրիկն արդեն իսկ անձնավորություն է: Երեք տարեկանում սկսվում է առաջին տարիքային ճգնաժամը. երեխան ձգտում է ինքնուրույնության ու անկախության: Բայց ի՞նչ է թաքնված այս բառերի տակ «Ես ինքս...». կամակորությու՞ն է, թե՞ փորձ ինքն իր ասածի տերը լինելու: Լիդերությունը դժվար հասկացություն է: Ընդհանուր գծերով կարելի է բնութագրել այսպես. լիդերը կարողանում է ուղղորդել ուրիշներին՝ ելնելով սեփական նպատակներից: Հետևեք, ինչքանո՞վ է հետևողական երեխան, երբ ինչ որ բան է ուզում: Եթե նա լացում է, բայց չգիտի ինչու, դա ավելի շուտ կամակորություն է, իսկ եթե բացատրում է, թե ինչ է ուզում և ինչու, օրինակ՝ ուզում է մեխը պատից հանել, որպեսզի իր համար (տանկի պուշկա)  դարձնի, դա արդեն լիդերություն է:
 
Իրավիճակ 1
 
Իմ ընկերուհին հավատացած է, որ անհրաժեշտ է երեխային սովորացնել «պայքարել» իր խաղալիքների համար, որպեսզի կարողանա կյանքում ձեռքբերումներ ունենալ: 
 
ՀՈԳԵԲԱՆ - Եթե երեխան ինչ-որ բան ուժով է վերցնում, դա լիդերության նշան չէ, այլ ավելի շուտ ագրեսիվության դրսևորում: Չէ որ առաջնորդը տնօրինող է, իսկ այդ տերմինը կապված է «ուղղորդել», «հրահանգել» բառերի հետ:
Առաջնորդ- երեխան ունակ է համոզել, բայց ոչ թե խորամանկությամբ, այլ ելնելով ուրիշ երեխայի շահերից: «Տվե'ք ավտոմեքենաներն ինձ, որովհետև ես մի տուփ ունեմ, որը մեզ համար տիեզերանավ կլինի, և մենք միասին կթռչենք` փրկելու մոլորակը...»:
 
Թույլ տվեք  երեխան ինքնուրույն գլուխ հանի արդյունքներից:
 
Կամակո՞ր, թե՞ լիդեր
 
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՐԾԻՔ
 
Կարծում եմ, որ «առաջնորդություն-կամակորություն» խնդիրը երեխայի հետ կապ չունի: Դա ծնողների սյուբյեկտիվ գնահատականն է: Մայրիկներն ու հայրիկները պետք է ուղղակի սովորեն խրախուսել լավ սկզբուները:
 
Իրավիճակը 2 
 
Հենց որ դուրս  ենք գալիս բակ, որդիս անմիջապես սկսում է հրամաններ տալ. «Բոլորդ վազե՛ք իմ ետևից»: Այդպես է խոսում նաև մեծերի հետ. «Ես զբաղված եմ, մուլտֆլիմ եմ նայում, ուտելիքս  այստե'ղ բեր, այդպես ինձ ավելի հարմար է»: Սա լիդերության արտահայտություն է:
 
Հոգեբան -  Ավելի շուտ դա փորձ է իրավիճակը կարգավորելու և իր տագնապը հանելու: Հոգեբանության տեսանկյունից լիդերը հաճախ մարդու հոգետիպ է: Օրինակ, երբ երեխան լացում է, իսկ մայրը ուշադրություն չի դարձնում, զբաղված է, կամ մայրն անվերջ վազում է ստուգելու, թե ինչպես է քնած մանկիկը, դրանով միայն անհանգստություն է առաջացնում: Անշուշտ, երեխան եզրակացության է հանգում. աշխարհն ինձ համար ուրախ չէ: Հնարավոր է նաև առողջ լիդերության տարբերակը, այնէ, երբ փոքրիկը կարող հենվել ծնողների վրա: Կարևորը` չթափել նրա գլխին սեփական անհանգստությունները: Եթե նա ընկնում է, իսկ դուք վախենում եք, դա ձեր խնդիրն է, ոչ թե երեխայի: Այդպես էլ ասեք. «Ես քեզ համար վախեցա, բայց դու կեցցե'ս, որ չլացեցիր»: Երխային առաջին հերթին պետք է ձեր վստահությունը:
 
Իրավիճակ 3  
 
Իմ երեքամյա որդին հաճախ է ձևացնում, իբր չի կարողանում ինքնուրույն, գդալով ուտել և ստիպում է կերակրել իրեն: Երբեմն ես կատարում եմ նրա քմահաճույքները, իսկ ամուսինս դժգոհում է. նա ուրիշ մեթոդ ունի. «Չես ուտու՞մ, անկյուն կանգնի'ր»: 
 
Հոգեբան - Եթե երեխան կարողանում է ինքնուրույն ուտել,բայց ձևացնում է, թե չի կարողանում,      մանիպուլիրովանիայի փորձ է, դա կարող է ունենալ տարբեր պատճառներ, նրան չի բավարարում ծնողական սերն ու ջերմությունը, նա փոքրիկ է և ուզում է ուշադրության կենտրոնում լինել:
Նրան ասացեք. «Մենք հիմա միասին կճաշենք, դա այնքան հիանալի է»: Նա կտրականապես հրաժարվու՞մ է, ասացեք. «Որդի'ս, ես շատ եմ տխրում, որ դու սոված կմնաս», և տխուր դեմք ընդունեք: Հիշե՛ք, կշտամբանքները ավելի շատ են խանգարում, որպեսզի նա հասկանա, թե ինքն ինչ է ուզում: Սպառնալիքներն ու կշտամբանքները նշանակում են , որ նա ինքը պիտի խնդիրը լուծի: Հենց այս մեթոդներով դաստիարակելու պատճառով էլ մեծանում են մարդիկ, որոնք չեն սիրում աշխարհը և չեն վստահում աշխարհին:
 
Ուշադրություն. երեխային մի՛ կպցրեք պիտակներ. «Դու կամակոր ես», «Դու լիդեր ես»: Ավելի լավ է փոխակերպեք շփումը խաղային, ստեղծագործական գործընթաց: Եվ... սովորեք ինքներդ ձեր սխալներից:ձեր սխալներից:  
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կամակո՞ր, թե՞ լիդեր  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 359 | - Վարկանիշ -: 0.0/0