RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Քո փոքրիկը

Երեխայի խոսքի զարգացումը  2541

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Երեխայի խոսքի զարգացումը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



Անասելի բերկրանք են պատճառում թոթովախոս երեխայի առաջին բառերը: Սակայն… Երեխայի խոսքի զարգացումը երբեմն հապաղում է և անհանգստություն պատճառում ծնողներին: Ինչի՞ հետ է կապված այս երևույթը և արժե՞ արդյոք անհանգստանալ…
 
Երեխայի խոսքի զարգացումը

Բոլոր երեխաները միաժամանակ չեն սկսում խոսել

Երեխան սովորաբար առաջին բառերն արտասանում է 9-18 ամսական ընկած ժամանակահատվածում: Դրան նախորդում են բազմաթիվ միավանկ բացականչություններ` մա, բա, բու… 2-3 տարեկան երեխան, սովորաբար, արդեն բավականին ընդարձակ բառապաշար է ունենում: Սակայն խոսքին տիրապետելու արագությունը տարբեր երեխաների մոտ այնքան տարբեր է, որ կարելի է նույնիսկ հանդիպել 3-4 տարեկան երեխաների, ովքեր դեռ չեն խոսում: Դա, իհարկե, անհանգստացնում է ծնողներին, բայց այդպիսի երեխաները հիմնականում 5-6 տարեկանում խոսքի զարգացմամբ գալիս, հավասարվում են մյուսներին և ամենևին հետ չեն մնում: Բացառությունները չհաշված, կարելի է ասել, որ առաջին երեխան ավելի վաղ է խոսում, իսկ աղջիկները, որպես կանոն, առաջ են անցնում տղաներից:

Երեք տարեկան երեխան պետք է 300 բառ իմանա: 4-5 տարեկան երեխան պետք է հստակ խոսք ունենա, կարողանա բոլոր հնչյունները ճիշտ արտասանել:

Երեխայի խոսքի զարգացման վրա  ազդում են մի շարք գործոններ

Երեխայի խոսքն ավելի արագ զարգացնելու համար գոյություն ունի մեկ միջոց` նրա հետ խոսելը: Այնպես պետք է անել, որ հաղորդակցությունը երկկողմանի լինի, երեխան միայն լսողի դերում չլինի: Խոսքի դանդաղ զարգացման դեպքում շատ կարևոր է բացահայտել երեխայի` առարկաներն իրարից անուններով զանազանելու կարողությունը:

Երեխաները խոսել սովորում են մեծերին ընդօրինակելով: Որպես մարդկային ցեղի ներկայացուցիչներ` երեխաներն ի ծնե խոսելու ընդունակություն ունեն: Թեև այդ ֆիզիկական կարողությունը կյանքի առաջին տարիներին զարգանում է, բայց զարգացման բնույթը կախված է նրանից, թե ընդօրինակելու ինչպիսի հնարավորություններ ունի երեխան:

Երեխաների հետ պետք է խոսել դանդաղ, հանգիստ ու սիրալիր` հաճախակի տարբեր անուններ տալով ու կրկնելով: Երբ երեխայի ձեռքը ինչ-որ բան եք տալիս, ավելի լավ է խոսե'ք նրա հետ. «Տիկնի՞կ ես ուզում, վերցրու՛, սա տիկնիկ է, տիկնիկ` գեղեցիկ տիկնիկ, հապա ասա` տիկնիկ…»: Եթե երեխան փորձում է արտասանել հիմնական բառը, նրան պարգևատրե՛ք ժպիտով ու շոյանքով: Քնքշանքի օգնությամբ փոքրիկին կարող եք օգնել, որ ամրապնդի բառի իմաստը, դրանով նրան կներշնչեք, որ միշտ ավելի լավ է տալ առարկայի անունը, քան թե մատնացույց անել այն:
   
Առաջին  9-12 ամիսներին, այսինքն մինչե առարկաների անունները մտապահելու ընդունակության երևան գալը, երեխայի հետ կարելի է պարզ խոսակցություններ ունենալ` միասին կրկնելով այն վանկերը, որ նա կարողանում է արտասանել: Իսկ երբ նա սկսի մեր բառերը կրկնել, չպետք է մոռանանք, որ նա ընդօրինակում է մեր լեզուն: Այդ պատճառով չի կարելի «մանկական» բառեր օգտագործել: Ավելի լավ է միայն ներքուստ ուրախանալ երեխայի յուրահատուկ լեզվով:
Պետք է երեխայի հետ ճիշտ խոսել, որպեսզի նրան ուրիշներն էլ հասկանան, չէ՞ որ լեզուն մարդկանց հետ հաղորդակցության գլխավոր միջոցն է:

Եվս մեկ կարևոր հանգամանք. մենք հաճախ երեխայի հետ շատ արագ ենք խոսում, համառորեն ուղղում ենք նրա սխալները կամ համբերությունից դուրս գալով` ինքներս ենք ավարտում նրա սկսած միտքը:  Իսկ այս ամենը արգելակում է երեխայի խոսքի զարգացումը: Չարժե բծախնդրությամբ ուղղել երեխայի արտասանությունը: Այլապես երեխայի մոտ  կվերացնեք մեծահասակների հետ խոսելու ցանկությունը: Եթե իսկապես ուղղելու անհրաժեշտություն կա, ապա պարզապես բարձրաձայն, կարծես խորհրդածելով, կրկնե'ք երեխայի ասածը, բայց բառերը ճի՛շտ արտասանեք: Այդ դեպքում երեխան կընկալի ճիշտ արտասանությունը և կհասկանա, որ մեզ հետաքրքրում է ոչ միայն այն, թե ինչ է ասում, այլ այն, թե ինչպես է արտասանում:

Մեր երեխայի խոսքի զարգացումը մեծապես կախված է նրա հետ մեր հարաբերություններից, ինչպես նաև այլ երեխաների հետ նրա ունեցած կապերից: Հնարավորին չափ  հաճախակի պիտի խոսենք երեխայի հետ:
Երեխան պիտի սիրի մեզ, վստահի ու հասկանա, որ մենք ուրախ ենք նրա հետ խոսել իր կամ մեր հաջողությունների մասին:

Երեխան շփվում է նաև այլ երեխաների հետ: Եթե նրանց համար միասին խաղալը հաճելի է, ուրեմն նրանք խոսելու բազմաթիվ նյութեր կգտնեն: Երեխայի խոսքի զարգացումը մեծ չափով պայմանավորված է նրա ընդհանուր հոգեկան զարգացումով: 
 Երբեմն պատահում է, որ երեխան սկսում է ուշացումով խոսել` շրջապատի հետ  կապված պատահկան հանգամանքներից ելնելով` օրինակ, հարևանի երեխաները, որոնց հետ նա խաղում է, ավելի վատ են արտասանում բառերը, քան ինքը: 

Խոսքի խանգարումները կարող են նաև լսողության խանգարման հետևանք լինել: Երեխան ինչպես լսում է, այնպես էլ խոսում է: Եթե նա խոսքի մեջ բաց է թողնում որոշ հնչյուններ, հնարավոր է, որ նա դրանք չի լսում: Փորձե'ք ստուգել երեխայի լսողությունը. սենյակի մյուս ծայրից շշուկով կանչե՛ք երեխային, երբ նա խաղով է տարված, եթե նա նայի ձեր կողմը և ուշադրությունը լարի, ուրեմն լսողկան խնդիր չունի:

Մեծ ուշադրություն պետք է դարձնել այն հոգեբանական պայմանների վրա, որոնք երեխայի մոտ արտասանության դժվարություններ են ստեղծում: Հուզմունքը, տագնապը, սարսափը, զայրույթը, ընդհանրապես, հույզերն առաջին հերթին ազդում են երեխայի խոսքի զարգացման վրա, քանի որ սերտորեն կապված են շնչառական օրգանների հետ: Խոսքի մեխանիզմներն ուղղակիորեն կապված են զգացմունքների հետ:

Ուշացած կամ դժվար արտաբերվող խոսք, կակազություն, ոչ հստակ արտասանություն, առանձին հնչյունների հետ կապված բարդություններ… Այս ամենը երբեմն կենսական պատճառներ ունեն, բայց ավելի հաճախ պատճառները հոգեբանական են: Խոսքի զարգացման լուրջ խանգարումների դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետների` հոգեբանի, լոգոպետի, երբեմն էլ` բժշկի:
Երեխային սովորեցրե՛ք պարզահնչյուն խոսել:

Մի քանի օգտակար խորհուրդներ.

1.    Ծանրաբեռնե՛ք ծամող մկանները
Ինչքան հնարավոր է փոքրիկին շուտ տվե՛ք կոշտ սնունդ: Այսօր չափազանց շատ կան փոքրիկների համար նախատեսված բազմազան համերով , քերիչով անցկացրած սննդատեսակներ: Սովորելով այդպիսի փափուկ կերակուրներին` փոքրիկը պարզապես ծուլանում է ծամել: Եթե մանկիկը հրաժարվում է խաշած մսից` գերադասելով կոտլետը, իսկ խնձորն ու գազարը միայն քերիչով անցկացրած է ուտում, ապա նա պարզապես չի ուզում ջանք թափել:

Ուշադրություն. Եթե չծանրաբեռնք  երեխայի ծամող մկանները, հետագայում խոսքի զարգացման բարդություններ կառաջանան, երեխան կդժվարանա հստակ խոսել:

2.    Լեզուն մերսե՛ք
Ատամները մաքրելու ժամանակ մի՛ մոռացեք ատամի խոզանակով մաքրել նաև լեզուն: Դա լեզվի մկանների մերսման յուրահատուկ ձև է: Իսկ լեզվի մկանները որքան ուժեղ լինեն, այնքան պարզահնչյուն ու հստակ կլինի երեխայի խոսքը:

3.Առաջին աշխատանք
Երեխային պարտադրե՛ք լեզվով ակտիվորեն աշխատել. վերին շուրթը լպստել, լեզվի ծայրը դեպի քթիկը ձգել, լեզվով ճտացնել: Այս ամենը կապահովի լեզվի համար անհրաժեշտ ծանրաբեռնվածություն:

 


 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Երեխայի խոսքի զարգացումը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Քո փոքրիկը | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 2541 | Տեգեր: Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0