Գլխավոր էջ » Քո փոքրիկը
Անահիտ (34տ.) «Մեր որդու մոտ պոռնոգրաֆիկ տեսասկավառակ ենք գտել»:  526

Գլխավոր էջ » Քո փոքրիկը 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   

 
Անահիտ (34տ.) «Մեր որդու մոտ պոռնոգրաֆիկ տեսասկավառակ ենք գտել»:
 
«Ամուսինս մեր ավագ որդու մոտ պատահաբար պոռնոգրաֆիկ տեսասկավառակ է գտել (նա 11 ու կես տարեկան է): Նստել-մտածում ենք` ինչպիսի ռեակցիա տալ և պե՞տք է արդյոք: Խորհուրդ տվեք, խնդրում եմ, ինչպես վարվել  երեխայի հետ նման իրավիճակում»:
 
Անահիտ (34տ.) «Մեր որդու մոտ պոռնոգրաֆիկ տեսասկավառակ ենք գտել»: Պատասխան
 
Դեռահասությունն այն տարիքն է, երբ մեծանում է հետաքրքությունը սեռային ոլորտի հանդեպ: Ես խորհուրդ կտայի ամեն դեպքում խոսել տղայի հետ գտած սկավառակի վերաբերյալ: Եթե ձեր ամուսինը նորմալ հաղորդակցվում է որդու հետ, թող նա խոսի: Սկսել պետք է նրանից, որ պատահաբար եք գտել այդ դիսկը և կուզենայիք քննարկել դա իր հետ:
Կարևոր է ճշտել, թե որտեղից է հայտնվել այդ տեսասկավառակը (նա ի՞նքն է հետաքրքվել ու ձեռք բերել, թե՞ ընկերներն են տվել: Եթե ընկերները, ապա կոնկրետ ով, չի՞ վկայում արդյոք  այդ ֆիլմն այն մասին, որ տղան «վատ շրջապատ» է ընկել): Հարցրեք` ինչ զգացմունքներ է տեսածը առաջացրել իր մեջ (11 տարեկանում այդ բովանդակությամբ  դիսկը կարող էր «հոգեկան խեղման» ենթարկել երեխային): Մի ճնշեք  և ոչ մի դեպքում մի ամաչեցրեք նրան, չի կարելի նաև ծիծաղի առարկա դարձնել նրա հետաքրքությունը: Շատ կարևոր է բացատրել, որ սեռական հարաբերությունների պարտադիր պայմանը հոգեկան մերձությունն է:

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017