Գլխավոր էջ » Քո փոքրիկը
9 խորհուրդ այն մասին, թե ինչ պետք չէ ասել երեխաներին  395

Գլխավոր էջ » Քո փոքրիկը 

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   

 
9 խորհուրդ այն մասին, թե ինչ պետք չէ ասել երեխաներին

Մեր օրերում ծնողները բավական գրագետ են դարձել. ի վերջո 21-րդ դարում ենք ապրում: Այնպիսի արտահայտությունների, ինչպիսիք են՝ «ափսո՜ս, որ ծնվել ես» կամ «ո՞ր մեղքիս համար էր այս պատիժը», այժմ ավելի քիչ ենք հանդիպում: Բայց ինքներս էլ չգիտակցելով՝ դեռ շարունակում ենք լուրջ սխալներ թույլ տալ երեխաների հետ հաղորդակցման մեջ:

9 խորհուրդ այն մասին, թե ինչ պետք չէ ասել երեխաներին` ևս մեկ քայլ առաջ դեպի ծնողական կատարելություն:

1. «Ես վստահ եմ, որ դու կարող ես ավելի մեծ ջանքեր գործադրել»:

Եթե ձեր սպասումներն այնքան էլ արդարացված չեն, և դուք վրդովվում եք, ապա նման խոսքերը չեն օգնի: Հասկացնել երեխային, որ նա ընդունակ է, բայց չի աշխատում այդ ուղղությամբ, ինքնահիասթափության է բերում:

2. «Դու ծտի պես ես ուտում» կամ «Այսօր թխվածք շատ կերար»:

Նմանատիպ զգուշացումները երեխաների ուշադրությունը կենտրոնացնում են ուտելիքի վրա, և նրանք սկսում են դրան մեծ նշանակություն տալ: Ավելի լավ է ասել. «Կե՛ր, երբ սովածանաս: Ես քեզ համար կպատրաստեմ ինչ-որ բան»:

3. «Դու միշտ…» կամ «Դու երբեք…»:

«Միշտ» և «երբեք» բառերով երեխան մեծ դժվարությամբ է առաջ ընթանում կյանքում: Դրանով նրան կարծես «պիտակավորում» են:

4. «Որովհետև ես եմ այդպես ասում…»:

Այս արտահայտությունն օգտագործում են գրեթե բոլոր ծնողները, երբ երեխայից անհապաղ ենթարկվել են պահանջում: Այս դեպքում միայն ծնողը կարող է փոխել իրավիճակը՝ փոխելով ձայնի տոնայնությունը և հանելով «ենթարկվելու պահանջը»:

5. «Չէ՞ որ ես քեզ ասել էի…»:

Սա միայն մեղադրանք է, որն ապացուցում է ձեր անխոս ճշմարտացիությունը, իսկ նրան այդ խոսքերը, ըստ էության, ոչ մի լավ բան չեն սովորեցնում: Երեխան մնում է մեղադրանքների ծանրության տակ՝ սեփական թերարժեքության զգացումով:

6. «Դու ամենախելացին ես, ամեանատաղանդավորն ես»:

Այսպիսի խոսքեր ծնողները հաճախ են ասում իրենց երեխաներին: Բայց այս ամենը նրան միայն կխանգարի. նա միշտ կվախենա որևէ նոր բան փորձել, անգամ նոր նկար նկարել, որովհետև ձախողվելու վախը կհաղթահարի նրան:

7.«Մի՛ անհանգստացիր, մի՛ մտահոգվիր»:

Երեխային հանգստացնել, անշուշտ, պետք է, բայց հեռացնել անհանգստությունը` անհնար. դա բնական զգացում է: Կարելի է ասել. «Տեսնում եմ, որ անհանգիստ ես, պատմի՛ր ինձ՝ ինչ ես զգում, ինչու ես այդքան անհանգիստ: Ես էլ քեզ հետ կկիսվեմ»:

8.«Այսինչ տղայի (աղջկա) հետ ես արգելում եմ ընկերություն անել»:

Շատ ծնողներ խիստ քննադատական են վերաբերում իրենց երեխաների ընկերներին: Ծնողը պետք է շփվի երեխայի հետ, պատմի նրան բարու և չարի մասին. կարելի է միասին ֆիլմեր դիտել, քննարկել կարդացածը… Հակառակ դեպքում խախտվում են ծնող-երեխա փոխհարաբերությունները, առաջանում է անվստահություն, սկսվում են վեճեր:

9. «Այդպես չեն անում: Տու՛ր ես ինքս կանեմ»:

Այս դեպքում երեխան այլևս չի ցանկանա կատարել ծնողի հանձնարարությունները և կխուսափի հետագայում օգնել ծնողին որևէ հարցում: Կարելի է այսպես ասել. «Թու´յլ տուր քեզ օգնեմ. այդպես ավելի ուրախ կստացվի…»: Նյութը պատրաստվել է «Ծնողներ և երեխաներ» գրքի հիման վրա

 
Նյութը պատրաստվել է «Ծնողներ և երեխաներ» գրքի հիման վրա

Խորագիրը՝  Քո փոքրիկը,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Քո փոքրիկը բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017