Գլխավոր էջ » Ապագա մայրիկ
Նշաններ, որոնք ցույց են տալիս ապագա երեխայի սեռը  892

Գլխավոր էջ » Ապագա մայրիկ 

Խորագիրը՝  Ապագա մայրիկ,   luckyparents.club


 

Տղա, թե աղջիկ, հարցը, որն ամենաշատն է հուզում ապագա ծնողներին: Ձեզ ենք ներկայացնում նշաններ, որոնք կարող են վկայել, որ դուք սպասում եք արու զավակի։

 

1. Ապագա մայրիկի արտաքին տեսքը

 

Որպես կանոն, եթե հղին սպասում է տղա երեխայի, ապա նրա մոտ նկատվում է դեմքի մաշկի որակի և երանգի  բարելավում: Այն ապագա մայրիկները, ովքեր  նիհար են եղել, ձեռք են բերում ավելի առողջ տեսք և կարծես թե «ծաղկում են»: Բարելավվում է նաև մազերի որակը, նրանք դառնում են ավելի ամուր ու աչքի են ընկնում առողջ փայլով:
Այս դեպքում ամբողջ մարմնի մազերը կարող են դառնալ մուգ և ավելի տեսանելի: Դա վկայում է այն մասին, որ ծնվելու է տղա երեխա: Սակայն ապագա մայրերին խորհուրդ չի տրվում այդ առթիվ խուճապի մատնվել, քանի որ երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ կկագավորվի:

 

2. «Փորիկի»ձևը


Եթե ապագա մայրիկը սպասում է արական սեռի պտուղ, ապա նրա փորիկը ունենում է հստակ արտահայտված ուռուցիկ ձև: Փորիկը  կտրուկ առաջ է գնում այնպես, որ մեջքի ետևից այն տեսանելի չի լինում: Տղա երեխաները  արգանդում տեղավորվում են մի փոքր ավելի ցածր: Այդ պատճառով իրանը պահպանում է իր նախկին տեսքը:


3. Տոքսիկոզ


Տոքսիկ հղիությունը բավականին տարածված  երևույթ է, և եթե պտուղը տղա է, ապա այն գրեթե չի անհանգստացնում ապագա մայրիկին և նրա տևողությունը շատ կարճ է լինում:


4. Սննդի նախընտրությունները


Եթե հղիության ընթացքում ապագա մայրիկի մոտ անդադար առաջանում է քաղցի զգացողություն և նա ոչ մի կերպ չի կարողանում հագենալ, ապա բավականին մեծ է հավանակնությունը որ նա լույս աշխարհ կբերի տղա երեխա: Հաստատված է, որ տղա երեխա կրողները ունենում են լավ ախորժակ և մսային ճաշատեսակների հակվածություն:

 

Խորագիրը՝  Ապագա մայրիկ,   luckyparents.club


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Ապագա մայրիկ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog