RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ապագա մայրիկ

Հետծննդաբերական դեպրեսիա  46

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ապագա մայրիկ,   


Հետծննդաբերական դեպրեսիա

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հետծննդաբերական դեպրեսիան ավելի հաճախ է հանդիպում, քան կարելի է կարծել: Այսօր 4 կանանցից մեկը տառապում է հետծննդաբերական դեպրեսիայով: Հայտնում է  Ogneci.com-ը:
 

Նրա նախանշանները հիմնականում հետևյալն են՝

  • անզորության զգացողություն,
  • մեղավորության զգացում,
  • ուժեղ հոգնածություն,
  • դժբախտ լինելու զգացում,
  • անընդհատ լաց լինելու ցանկություն,
  • միայնություն,
  • անհանգստություն,
  • թակարդում հայտնվելու զգացողություն:


Այս խնդիրը, սովորաբար, ի հայտ է գալիս ծննդաբերությունից 4 -6 շաբաթ անց, երբեմն էլ նաև մի քանի ամիս անց: Այն հաստատվում է դանդաղ, կամաց-կամաց: Չնայած երեխայի վերջապես լույս աշխարհ գալու երջանկությանը՝ դուք ձեզ ավելի ու ավելի ընկճված եք զգում:

Եթե մինչ երեխայի ծնունդը դուք արդեն տառապել եք դեպրեսիայով, ապա երեխայի ծնունդը կարող է վատթարացնել վիճակը:

Հետ-ծննդաբերական դեպրեսիայի պատճառներն այդքան էլ հստակ չեն: Այն կարող է պայմանավորված լինել ուղեղում քիմիական փոխանակումների խանգարմամբ կամ հորմոնալ զանգվածային փոփոխություններով, որոնք գլուխ են բարձրացնում կնոջ մոտ կյանքի հենց այդ փուլում: Ամեն դեպքում, պատճառները կարող են լինել հետևյալը՝
 

  • եթե նախկինում կամ հենց հղիության ընթացքում եղել են հոգեբանական խնդիրներ,
  • զուգընկերոջ աջակցության բացակայությունը,
  • երբ ընտանիքի անդամները կամ ընկերները հեռու են բնակվում,
  • ֆինանսական, կացության, աշխատանքային հոգսերը կամ խնդիրները զույգի փոխհարաբերություններում,
  • դժվար ծննդաբերությունը և դրա հետևանքով առաջացած առողջական խնդիրները,
  • վաղաժամ կամ առողջական խնդիրներով ծնված երեխան,
  • կրծքով կերակրելու դժվարությունները:


Հետծննդաբերական դեպրեսիան հաղթահարելու գործում ամենաառաջին օգնականը դուք ինքներդ եք:


Հանգստացեք հնարավորինս շատ: Հնարավորության դեպքում քնեք, թեկուզ կարճ ժամանակով: 2 ժամով երեխային վստահեք որևէ մեկին, իսկ ձեզ համար պատրաստեք տաք ըմպելիք, միացրեք հանգիստ երաժշտություն, հարմար տեղավորվեք բազմոցում և թուլացեք: Օգտվեք այն րոպեներից, երբ երեխան քնած է, որպեսզի դուք էլ մի փոքր քնեք: Եթե նույնիսկ կենցաղային գործեր ունեք անելու, ավելի խելամիտ կլինի հանգստանալ, քանի որ հանգստից հետո դուք կբարձրացնեք ձեր արդյունավետությունը:


Կերեք առողջ և հավասարակշռված սնունդ: Ծննդաբերությունից հետո ձեր օրգանիզմի պահանջները զգալի են, հետևաբար, կարևոր է ճիշտ սնվել: Երկար ժամանակ մի մնացեք քաղցած: Սնունդը ձեր մարմնի վառելիքն է և հանդիսանում է էներգիայի աղբյուր, հետևաբար, կարևոր է իմունային համակարգի պաշտպանության համար: Ուստի, լավ ուտելը նպաստում է խուսափել հոգնածությունից և ընդհանուր վիճակի վատացումից, որը հանգեցնում է տարբեր հիվանդությունների:


Շարժվեք: Եթե նույնիսկ ընդհանրապես չունեք նման ցանկություն, դա կօգնի ձեզ ավելի լավ զգալ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես: Յուրահատուկ վարժությունների կարիք չկա: Կարող եք, օրինակ, երեխային սայլակով տանել զբոսանքի:


Հանդիպեք այլ երիտասարդ մայրիկներին: Մյուս մայրիկների հետ շփումը, ովքեր նույնպես բախվել են այս խնդրին, կօգնի ձեզ ավելի վստահ զգալ: Այսօր արդեն անգամ սոցիալական ցանցերը տալիս են նման շփման հնարավորություն հենց տանից: 

Շարունակությունը՝ այստեղ.



 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Հետծննդաբերական դեպրեսիա  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ապագա մայրիկ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ապագա մայրիկ | Ավելացրեց: haykblbulyan (23.09.16) Դիտումներ: 46 | Տեգեր: Դեպրեսիա, Հետծննդաբերական | - Վարկանիշ -: 0.0/0