RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ապագա մայրիկ

5 փաստ, որոնք պետք է իմանալ երեխա ունենալուց առաջ  337

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ապագա մայրիկ,   


5 փաստ, որոնք պետք է իմանալ երեխա ունենալուց առաջ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

1. ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ: Հաճախ թվում է՝ ամեն պահի անխնդիր կարելի է երեխա ունենալ: Իրականում պատրաստվել է պետք: Ձեզ անհրաժեշտ են հոգեկան, ֆիզիոլոգիական ու ֆինանսական հարմարավետ պայմաններ: Շատ բարդ է հղիություն անցկացնել ընտանեկան վատ մթնոլորտում. վեճեր, կռիվներ, տագնապներ՝ եթե այս ամենը մի կերպ տանելի են հիմա, ապա հղիության ժամանակ դրանք բառացիորեն արյուն են խմելու: Առողջ օրգանիզմ է պետք. ցանկալի է բժշկական նվազագույն ստուգումներ անցնել, նախապես դադարեցնել ծխելն ու ալկոհոլ օգտագործելը: Ֆինանսները պետք է հերիքեն բալանսավորված առողջ սննդի՝ մսամթերք, ձկնեղեն, կաթնամթերք, տնային քաղցրիկներ, թարմ մրգեր ու բանջարեղեն:


2. ԴԻՄԱՆԱԼ ԱՌԱՋԻՆ ԱՄԻՍՆԵՐԻՆ: Առաջին ամիսներն, առանց չափազանցնելու, դժոխք են այն մարդկանց համար, ովքեր հարմարավետ կյանքի են սովոր: Գիշեր-ցերեկ հասկացությունը վերանում է. գիշերը զարթնում եք 1-2 ժամը մեկ, իսկ ցերեկը երազում գիշերվա մասին: Հնարավոր չէ հասկանալ, թե որն է որից ավելի ծանր: Ծանոթանում եք ԿԿ-ի՝ աշխարհի ամենացավագին երևույթներից մեկի հետ: Չեք հասցնում սնվել, լոգանք ընդունել ու զուգարան գնալ: Անօգուտ է բացատրել, թե որքան բարդ են այս ամիսները, դա պետք է զգալ սեփական մաշկի վրա: Եթե դիմանաք այս ամենին, ապա կդիմանաք ամեն ինչի: Կարևորը՝ չընկնել հետծննդաբերական դեպրեսիայի թակարդը:


3. ՄԵԾ ԾԱԽՍԵՐ: Եթե նույնիսկ նախորդ երեխայից մնացած հիմնական իրերով (հագուստ, խնամքի պարագաներ, խաղալիքներ) ապահովված եք, ու ձեզ թվում է՝ պլանավորել եք բոլոր ծախսերը, ապա պետք է հիասթափեցնեմ: Ձեր ֆինանսական պլանները գրեթե երբեք չեն համընկնելու իրականության հետ: Տակդիրներ, թաց անձեռոցիկ, կերակրման ներդիրներ, մանկական յուղեր, քսուքներ, շամպուններ, «հանկարծահաս» դեղորայք, պատրաստի շիլաներ, եթե ԿԿ(կրծքով կերակրող) չեք, ապա՝ բավականին թանկարժեք ԿԽ(կաթնախառնուրդ): Այնուհետև գալիս է մանկապարտեզի ու դպրոցի հերթը, հատկապես եթե չեք վստահում պետական հաստատություններին ու մասնավորի եք դիմում: Երեխան մշտական, երբեք չդադարող, ոչ մի արդարացում չհանդուրժող ծախս է. սա չի կարելի մոռանալ:


4. ԵՐԵԽԱ VS ԿԱՐԻԵՐԱ: Չհավատաք հեքիաթներին, որ իբր կարելի է ակտիվ աշխատող մնալ, կարիերայով զբաղվել ու միաժամանակ երեխա մեծացնել մինչև մանկապարտեզ ուղարկելը: Կամ երեխան է լինելու կարիերայի հաշվին, կամ կարիերան երեխայի: Հավասարապես հասցնել ու փայլել այս երկու բնագավառներում անհնար է: Աշխատանքից չկտրվել հնարավոր է միայն տանից աշխատելու դեպքում: Դա էլ լինելու է ձեր հանգստի հաշվին. աշխատելու եք այն ժամերին, երբ երեխան քնած է: Մինչդեռ կարելի էր շունչ քաշել այդ ժամանակ: Բայց նախապատվությունը ձերն է:


5. ԴՈՒՔ ՁԵՐԸ ՉԵՔ: Դուք էլ երբեք չեք լինի առաջվանը: Ամեն ինչ, բառացիորեն ամեն ինչ՝ ռացիոնից, առօրյայից մինչև հետաքրքրություններ ու ժամանց, փոխվելու և հարմարեցվելու է երեխային՝ այդ մի քանի կգ-ոց հրաշքին: Փոխվելու են ձեր զուգընկերոջ հետ հարաբերությունները: Դրանք կամ վատանալու են՝ չդիմանալով ամենօրյա սթրեսին (իզուր չէ, որ բաժանությունների մեծ մասը երեխա ունենալուց հետո է գրանցվում «զուգընկերս անճանաչելիորեն փոխվեց» պատճառաբանությամբ), կամ էլ ավելի են ամրապնդվելու՝ հանուն երեխային լավագույնս մեծացնելու: Դուք այլ վարք եք ցուցաբերելու դրսում՝ վերցնելով «ծնող» սոցիալական դերը. ամեն քայլին հաշվի եք առնելու երեխայի զգացումներն ու շահերը: Իսկ ձեր անձը, ձեր ցանկություններն ու ժամանակն այլևս ՄԻԱՅՆ ձեզ չեն պատկանելու:

Այս ամենն այն նվազագույնն է, որ արժի հաշվի առնել երեխա ունենալուց առաջ, իսկ հաջորդ գրառմամբ կանդրադառնամ երեխա ունենալու 5 բերկրանքներին:

Լյուսի Քոչարյան


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ 5 փաստ, որոնք պետք է իմանալ երեխա ունենալուց առաջ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ապագա մայրիկ բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ապագա մայրիկ | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 337 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ