RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Զգույշ, դաջվածք է. ինչպե՞ս երեխային հեռու պահել «քրեական» անձանցից  191

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Զգույշ, դաջվածք է. ինչպե՞ս երեխային հեռու պահել «քրեական» անձանցից

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Բանտի պատերի ներսում մարդիկ շատ լռակյաց են դառնում, քանի որ ցանկացած անզգույշ բառ կարող է նրանց վրա շատ թանկ նստել։ Որպեսզի որևէ կերպ այդ մարդիկ ճանաչելի լինեն, ազատազրկվածները սկսեցին դաջվածքներ անել, որոնք պատմում են նրանց կենսագրության մասին` ինչի համար է ազատազրկվել, որտեղ և ինչ ժամանակով։ 
 
 
Զգույշ, դաջվածք է. ինչպե՞ս երեխային հեռու պահել «քրեական» անձանցից
 
Չնայած հնարավոր են և այնպիսի դեպքեր, երբ դաջվածք արվել է հակառակ տվյալ մարդու ցանկության, այսինքն` բռնի, բայց ամեն դեպքում դա արդեն դառնում է անձնագրի պես մի բան, որը բավական շատ բան կարող է պատմել այդ մարդու մասին։ 
 
Կարող է պատահել այնպես, երբ դուք գտնվում եք մարդկանցով ծանրաբեռնված հասարարական տրանսպորտում և նկատում եք, որ դաջվածքներ ունեցող մի մարդ կոպտում է մյուս ուղեւորներին։ Այդ պարագայում պետք է չէ վրդովվել, քանի որ նրա մարմնի վրա եղած դաջվածքը զգուշացնում է, որ ավելի լավ է լռել և ձեր անձն ավելորդ վտանգի չենթարկել։ 
 
Նույն ձևով պետք է վարվել նաև, եթե, օրինակ, փողոցում որևէ մեկը հրի ձեզ կամ տրորի ձեր ոտքը, քանի որ վրդովմունքի պահին ասված նույնիսկ ոչ այնքան կոպիտ արտահայտությունը բանտի պատերից այն կողմ կարող է շատ ավելի վիրավորական նշանակություն ունենալ, և այս պարագայում ձեր խոսքերի հետևանքները պարզապես անկանխատեսելի են։ Այստեղից խորհուրդ` աշխատեք լինել զուսպ, հետևեք ձեր բառապաշարին և խուսափեք դաջվածքներ ունեցող մարդկանց հետ շփվելուց։ 
 
Մարմնի վրա դաջվածքներ կարող է ունենալ նաև ձեր շենքում կամ բակում  բնակվող հարևանը։ Դրանք գրավում են ոչ միայն մեծահասակների, այլեւ երեխաների ուշադրությունը, որոնց դուր են գալիս հանցագործ աշխարհի կամ բանտում անցկացրած ժամանակի մասին պատմությունները, որտեղ ըստ պատմողի իսկական դրախտ է, ռոմանտիկա։ 
 
Հատկապես դեռահասներն ամենուր հետևում են այդ մարդուն, փորձում նմանակել քայլվածքը, շարժումներն ու խոսելու ոճը։ Ծնողները հաճախ չգիտեն, թե ինչպես կարելի է երեխային հետ պահել նման մարդկանց բացասական ազդեցությունից։ 
 
Պատժելը կամ փողոց դուրս գալն արգելելն անօգուտ է։ Երեխան կփորձի դուրս գալ ձեր հսկողության սահմաններից, քանի որ այժմ նրա բոլոր հետաքրքրությունները կապված են փողոցի հետ։ Նա կարող է ժամերով լսել այդ «հետաքրքրաշարժ պատմությունները», երգերը և կարող է փորձել, նույնիսկ, նման դաջվածքներ անել։ Երեխան բառացիորեն ջանում է որսալ իր նոր «ավագ ընկերոջ» բոլոր բառերը և պատրաստ է կատարել նրա յուրաքանչյուր ցանկություն, ինչից և կարող է հմտորեն օգտվել նախկին դատապարտյալը։ Նա կսկսի համբերատար սովորեցնել դեռահասներին գողություն անել, սպանել և յուրաքանչյուրին կստիպի երդվել, որ ոստիկանության ձեռքն ընկնելու դեպքում ոչ մեկ իր ընկերներին չպետք է մատնի և մեղքն ամբողջությամբ իր վրա կվերցնի, այլապես բանտում նրան ոչ-ոք չի հարգի։ Այդպիսով դեռահասների նոր «խորհրդատուն" այլևս ստիպված չէ ռիսկի դիմել, քանի որ նա արդեն ունի հավատարիմ կամակատարներ, իսկ ոստիկանությունը ոչինչ չի կարող անել, քանի որ բաժանմունքում հայտնված պատանիները նրա անունն էլ չեն տալիս։ 
 
Հարկ է հիշել, որ պատանիների հավաքագրմամբ զբաղվում են ոչ թե իրական հեղինակությունները, այլ նրանց ձեռքի տակ «աշխատողները»։ Այնպես որ չարժե հալած յուղի տեղ ընդունել այն ամենն, ինչ պատմում են իրենց «հերոսական անցյալից»։ Բացատրեք երեխային, որ փշալարերի հետեւում ոչ մի ռոմանտիկ բան չկա և հանցագործություն անելը բոլորովին էլ հերոսություն չէ, իսկ ազատությունն ու անկախությունը չափազանց թանկ արժեն, որպեսզի դրանցից իրենք այդքան հեշտ հրաժարվեն։ 
 
Զգույշ, դաջվածք է. ինչպե՞ս երեխային հեռու պահել «քրեական» անձանցից
 
Նախկին դատապարտյալների ազդեցության տակ կարող են ընկնել ոչ միայն պատանիները, այլև դեռահաս աղջիկները, որոնք երազում են քաջ արքայազնի կամ հուսալի պաշտպան ունենալու մասին։ Այդպիսի երկրպագուից բոլորը վախենում են, ինչն աղջկա մոտ ապահովության կեղծ պատրանք է ստեղծում։ 
 
Դաջվածքի տեսքով մարմնին դրոշմված ռուսերեն բառերը և հապավումները բոլորովին այլ նշանակություն ունեն, քան կա իրականում։ Օրինակ` БОГ նշանակում է "Будь осторожен, грабитель", БОСС-ը` "Был осужден судом" կամ ТУЗ-ը` "Тюрьма уже знакома"։ Հայտնի նաև քառակուսու անկյուններով դասավորված չորս կետերն ու մեջտեղում ևս մեկը պատկերը (զառի վրա հինգ թվանշանի նման), որը խորհրդանշում է բանտի պատերի մեջ գտնվող կալանավորին։ Աշխատեք խուսափել նման դաջվածքներ ունեցող մարդկանցից և նրանց հետ չմտնել երկխոսության մեջ։ 
 
Կրկին ու կրկին հիշեցնում ենք, որ անհրաժեշտ է ուշադիր լինել երեխայի, նրա հետաքրքրությունների ու շրջապատի նկատմամբ, որպեսզի ժամանակին կարողանաք օգնել նրան ճիշտ կողմնորոշվել տարատեսակ գայթակղությունների բազմազանության մեջ և զոհ չդառնալ խաբուսիկ պատվախնդրությանը։
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Զգույշ, դաջվածք է. ինչպե՞ս երեխային հեռու պահել «քրեական» անձանցից  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 191 | Տեգեր: Քո փոքրիկը | - Վարկանիշ -: 0.0/0