RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Ընտանեկան խնդիրներ …Երբ փոխվում են դերերը  3724

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Ընտանեկան խնդիրներ …Երբ փոխվում են դերերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Որտե՞ղ է ելքը

Երբ ամուսինս հերթական անգամ արտաբերեց` «Եթե իմ փոխարեն դու լինեիր…»,  ես ասացի` «Ի՞նչ կա որ, եկ դերերով փոխվենք»:

Ամեն ինչ սկսվեց այսպես

Ես ինձ երբեք այն կանանց թվին չեմ դասել, ովքեր չեն զլանում իրենց հաճույք պատճառել` տղամարդկանց հավասարվելով: Ինձ դուր է գալիս, երբ տղամարդը երթուղայինից իջնելիս ձեռքը մեկնում է կնոջը կամ պահում է դուռը, որ նա անցնի: Դա շատ հաճելի է,  ուղղակի երբեմն ուզում ես ապացուցել, որ դու այնքան էլ անզոր  ու անօգնական էակ չես, ինչպես թվում է, և նույնիսկ կարող ես անել այնպիսի բաներ, ինչը տղամարդիկ իրենց մենաշնորհն են համարում ու գլուխ գովում:

Փորձություն

Հերթական շաբաթ-կիրակին է` հոգսերով լի: Փորձում եմ ամեն ինչ հասցնել` կերակուր պատրաստել, վարսավիրանոց գնալ… Երբ հերթը հասավ եղունգներիս, ասացի, որ ժամանակը քիչ է, ոչինչ չեմ հասցնում: Ամուսինս, որ բազմոցին թիկնած ծուլորեն սուրճ էր խմում, դժգոհեց. «Այդպիսին եք դուք` կանայքդ, իսկ եթե մեր փոխարեն լինեիք…»:
Մի կերպ զսպեցի ինձ, որ չընդհատեմ նրա մենախոսությունը, քանի որ փորձը ցույց է տվել, որ ճիշտ չէ, երբ այդպիսի պահերին փորձում ես հակառակն ապացուցել՝ մոռանալով, որ դու «քնքուշ էակ» ես, ու հակաճառելն այնքան էլ քեզ չի սազում:

Ամեն ինչ շատ ավելի պարզ է՝ փոխադարձ հարգանք և վստահություն….

Եթե մի փոքր ավելի ուշադիր լինենք միմյանց նկատմամբ, գուցեև մեր՝ «ոչինչ չանելու» մասին հանդիմանությունները պակասեն: Ընդամենը դա էի փորձում բացատրել ամուսնուս, բայց, ցավոք, իզուր…
 
Երբ բոլոր ճիգերս ապարդյուն անցան, ահա այդ ժամանակ էլ որոշեցի դերերը փոխելու մասին առաջարկն անել: Նա կկոցեց աչքերը՝ «Այսինքն ինչպե՞ս, ես քո փոխարեն պետք է աշխատանքի գնամ,  դու՝ ի՞մ…»:
Ես ծիծաղեցի և ասացի, որ այդ առումով այլ ծրագիր ունեմ…

Խառնաշփոթ

Կիրակի երեկոյան երկու ցուցակ կազմեցինք և դրանք փոխանակեցինք՝ միմյանց խոստանալով լրջորեն, առանց որևէ կետ խախտելու հետևել ցուցակում նշված բոլոր պայմաններին, իսկ տպավորությունները կիսել միայն շաբաթվա վերջում:



Երկուշաբթի
Առավոտյան փորձարարի հայացքով աչքի անցկացրի գրառումների ցուցակը և ի
՞նչ… սարսափով կարդացի՝ «Ինտերնետ անցկացնել»: Աչքերս կլորացան: Առաջին միտքը, որ ծագեց գլխումս, ամուսնուս զանգելն էր, բայց հետո հիշեցի մեր պայմանի մասին: Հիմա չեմ էլ ուզում հիշել ինտերնետի անցկացման հետ կապված իմ տառապագին գործունեությունը, որը տևեց ամբողջ երեք ժամ: Մի խոսքով՝ օրը լավագույններից չէր:

Երեքշաբթի
Ընդամենը 1 ժամ 45 րոպե պահանջվեց պատին մի մեխ խփելու և իմ հավանած նկարը կախելու համար:
 
Չորեքշաբթի
Փորձեցի վերանորոգել մուտքի դռան կողպեքը, բայց՝ ապարդյուն:

Հինգշաբթի
Երբ փորձեցի  գեթ մի գդալ ուտել ամուսնուս եփած ապուրից, սկսեցի անիծել այն պահը, երբ դերերի փոխանակման առաջարկն արեցի… Ի՞նչ է սա… միայն աղ ու կաղամբ… Որքան էլ որոնեցի, կաթսայում ուրիշ ոչինչ չհայտնաբերեցի…
Իսկ ամուսինս, չգիտես ինչու, ընհանրապես հրաժարվեց իր եփածն ուտելուց…

Ուրբաթ
Հավաքելով փշրված տասներկուերորդ ափսեի կտորները՝ մտքումս հաշվում էի, թե այսօր մոտավորապես որքան արժե ափսեների նման հավաքածուն, իսկ ամուսինս այդ ընթացքում բողոքում էր ամանները լվանալու  համար նախատեսված անտանելի վատ հեղուկից…

Շաբաթ
Աշխատանքից վերադառնալիս ամուսինս վիճել էր մեր տան կողքի խանութի վաճառողուհու հետ և տուն մտնելով՝ զայրացած բղավեց. «Իսկ դու ասում էիր, թե նա շատ լավ կին է,  իսկական վհուկ է»:
Ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ այդ օրը լվացքի մեքենայի անսարքությունը վերացնելու համար երեք անգամ ավելի էի վճարել…

 



Եզրահանգումներ

Այս ողջ փորձությունն անցնելուց հետո մենք հասկացանք, թե իրականում որքան քիչ բան է պետք երջանիկ զգալու համար: Վերջապես ուտելու համար պիտանի նախաճաշ պատրաստեցի, և երկուսով այն վայելեցինք, իսկ ամուսինս վերանորոգեց չարաբաստիկ կողպեքը:

Անկեղծ լինելու համար ասեմ, որ առողջ մթնոլորտն այնքան էլ երկար չկարողացանք պահել, և մերթընդմերթ նորից  լսվում էին  երկուսիս փնթփնթոցները… «Դուք՝ կանայքդ, ոչ մի գործից չեք հասկանում, ձեզ հետ ի՞նչ կարելի է խոսել» կամ՝ «Թողնեն՝ միայն ֆուտբոլ կնայես ու կփռվես բազմոցին…»:
Բայց արդեն ինչ-որ բան փոխվել էր: Հիմա, կարծում եմ,  մենք ավելի լավ ենք սկսել հասկանալ իրար: Դերերի փոխանակումը թույլ տվեց, որ մենք ավելի ճիշտ կարողանանք  գնահատել այն ամենը, ինչը նախկինում չնչին ու անկարևոր էր թվում…
Համենայն դեպս, ես դեմ չէի լինի, եթե  ժամանակ առ ժամանակ կրկնեինք  մեր փորձությունը: Բայց ամուսինս չի ցանկանում…

Ելքը` փոխըմռնում

-    Ամուսիններն ընտանիքում պետք է հարգեն միմյանց: Ճիշտ չէ, երբ նրանցից մեկն իշխում է մյուսին: Այդ դեպքում հակառակ կողմն իրեն նվաստացած և վիրավորված է զգում: Բոլոր դեպքերում  պետք է հավասարություն պահպանել:
-    Ամուսինները կարող են միևնույն երևույթի շուրջ տարբեր կարծիքներ ունենալ, սակայն կարևորն այն է, որ նրանք միշտ գտնեն փոխզիջման ճանապարհները:
-    Մշտապես պետք է հիշել, որ դուք ոչ թե երկու տարբեր մարդիկ եք, այլ մեկ ամբողջություն: Իսկ փոխզիջման գնալիս՝ պետք է ելնել ընտանիքի շահերից: Գուցե հանուն ընտանիքի նաև պետք լինի, որ   նրանցից մեկը զիջի իր շահերը:
-    Ամուսինները ցանկացած դեպքում պետք է սատարեն իրար և օգնեն դիմանալու կյանքի բոլոր դժվարութուններին: 


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ընտանեկան խնդիրներ …Երբ փոխվում են դերերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: Admin (04.10.12) Դիտումներ: 3724 | Տեգեր: խնդիրներ, Ընտանեկան, դերերը, …Երբ, փոխվում | - Վարկանիշ -: 0.0/0