Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք
Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները  527

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հոգեբան Նառա Պետրոսյան
 

Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները
 

Մշտապես վեճերի, վիրավորանքների ու նվաստացումների մթնոլորտում ապրող երեխաները իրենց իսկ ընտանիքներում դառնում են սեփական ծնողների հանցանքի զոհը: Երեխան, սկսած ներարգանդային կյանքից, վերապրում Է ծնողների յուրաքանչյուր զգացմունքը և պահպանում իր ենթագիտակցության մեջ մինչև կյանքի վերջ: Հաճախ ծնողներին թվում Է, թե նրանք փոքր են, ոչինչ չեն հասկանում ու հետևաբար չեն էլ հիշելու տեղի ունեցած վեճերի մասին: Սակայն նրանք չարաչար սխալվում են. երեխաները ոչ միայն հասկանում, այլև վերապրում են այն ամենը, ինչ կատարվում է իրենց ընտանիքներում: Եվ դա մեծագույն հոգեբանական տրավմա նրանց համար, ինչի արդյունքում երեխաները դառնում են դյուրագրգիռ, անհավասարակշռված, իրենց զգում են անպաշտպան, մշտապես գտնվում են տագնապի մեջ՝ անընդհատ ինչ-որ վատ բանի սպասելով: Նրանք շուտ են հիասթափվում, դառնում են կասկածամիտ և անկայուն, քանզի մեծացել են մի միջավայրում, որտեղ չեն իմացել, թե ինչ Է իրենց սպասվում վաղը: Նրանք դառնում են հոռետես, որովհետև ամեն օր հավատում են, թե վաղը լավ Է լինելու, իսկ արդյունքում լինում է ճիշտ հակառակը...


Այս բոլոր երևույթներն ի վերջո պատճառ են հանդիսանում, որ երեխաները ձեռք բերեն մի շարք փսիխոսոմատիկ (հոգեբանական ապրումների հետևանքով առաջացած օրգանական հիվանդություններ) հիվանդություններ, որոնք բացահայտվում են դեռահասության տարիքում:
Այնպես որ, սիրելի՛ ծնողներ, դուք պարտավոր եք ապահովելու ձեր երեխայի երջանիկ մանկությունը: Մի՛ մոռացեք, որ յուրաքանչյուր երեխայի համար իր ծնողն իդեալ է, և ուրեմն մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները: Սովորաբար երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողների վարքը՝ արդյունքում արժանանալով նույն ճակատագրին, տղաները վարվում են այնպես, ինչպես սեփական հայրն է վարվել, աղջիկները ամբողջ կյանքում փնտրում են այնպիսի տղամարդու, որից կարող են ստանալ մանկության տարիներին կորցրած հայրական ջերմությունն ու սերը:

 

Վեճեր ընտանիքում. մի՛ փշրեք ձեր երեխաների իդեալները
 

Ծնողներից յուրաքանչյուրը պետք է գիտակցի իր հանցանքի բաժինը և փորձի շտկել իր սխալները հանուն երեխաների: Իսկ եթե ապարդյուն են փորձերը, տանջվելու և ընտանիքը քայքայելու փոխարեն պետք Է դիմել հոգեբանի՝ մի կողմ թողնելով հասարակության անհիմն կարծիքները: Հոգեբաններն անպայման կօգնեն ձեզ վերագտնել ձեր ընտանեկան ջերմությունը և առողջ հոգեբանական մթնոլորտը: Որքան շուտ սթափվեք, այնքան մեծ կլինեն ընտանիքը փրկելու ձեր շանսերը:


Իսկ եթե, այնուամենայնիվ, ընտանիքը փլուզման եզրին է, ու չկա ելք, ապա նախընտրելի է ամուսնալուծվել՝ փրկելով սեփական անձն ու երեխայի հոգեկան, ֆիզիկական առողջությունը: Ինչու՞ ոչ, հանուն ձեզ և ձեր բալիկների կարելի է երկրորդ անգամ փորձել գտնել ընտանեկան ջերմություն ու երջանկություն:

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017
Powered by Jasper Roberts - Blog