RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Սյունիքում հայրը խաղալիքը կոտրելու համար ցաքատի կոթով դաժան ծեծի է ենթարկել 6 տարեկան աղջկան  1587

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Սյունիքում հայրը խաղալիքը կոտրելու համար ցաքատի կոթով դաժան ծեծի է ենթարկել 6 տարեկան աղջկան

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Սամսոն Խ.-ի գործը:

Նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանի որոշմամբ այդ քրեական գործով վարույթը կասեցված է, քանի որ դատավորը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրեական գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի դեկտեմբերի 26-ի առավոտյան՝ ժամը 8-ին, Սյունիքի մարզի բնակիչ Սամսոն Խ.-ն նկատել է, որ իր 6 տարեկան դուստրը կոտրել է նախորդ օրը նվեր ստացած խաղալիքը: Սամսոնը զայրացել, ծեծել է վեց տարեկան աղջնակին՝ ձեռքին եղած ցաքատի կոթով ու ձեռքով հարվածներ է հասցրել երեխային, ապա երկու անգամ երեխային բարձրացրել ու գետնին է գցել: Երեխայի գոտկային շրջանում արյունազեղումներ են առաջացել:

Սամսոնի կինը, տեսնելով, որ ամուսինը ծեծում է երեխային, դիտողություն է արել ամուսնուն, փորձել է միջամտել: Բայց Սամսոնը հարվածներ է հասցրել նաև կնոջ գլխին ու պարանոցին, քաշել է մազերից և պատճառել է ֆիզիկական ցավ:

Սամսոն Խ.-ին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:

Սամսոն Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հայտնել է, թե հաշտվել է տուժողների՝ կնոջ ու վեցամյա երեխայի հետ: Նա դատարանում հայտնել է, թե ցանկանում է, որ իր նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվի, քրեական հետապնդումը դադարեցվի:

Նախագահող դատավորը հակասություն է ի հայտ բերել քրեական գործով կիրառման ենթակա իրավական ակտի ու ՀՀ Սահմանադրության միջև:

ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի համաձայն՝ երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը երեխայի տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում նրան վերաբերող հարցերում: Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

ՀՀ քրեական օրենսգրքի 59 հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անչափահաս կան անգործունակ տուժողի իրավունքները նրա փոխարեն իրականացնում է նրա օրինական ներկայացուցիչը:

Տվյալ գործով վեցամյա երեխայի օրինական ներկայացուցիչը նրա մայրն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 33, 34, 35 հոդվածների դրույթների համադրումից, ըստ դատարանի որոշման, հետևում է, որ 14 տարին չլրացած անչափահասները օրենքի ուժով համարվում են անգործունակ, իսկ 14-ից 18 տարեկանները՝ սահմանափակ գործունակ: 6 տարեկան երեխան տվյալ դեպքում անգործունակ է համարվում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 77 հոդվածը անգործունակ տուժողի օրինական ներկայացուցչին իրավունք չի տալիս իմանալ կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու վերաբերյալ անգործունակ տուժողի մտադրության մասին և համաձայնել կամ չհամաձայնել անգործունակ տուժողի որոշման հետ:

Միաժամանակ ՀՀ քրեական դատավարության 77 հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ անգործունակ տուժողի օրինական ներկայացուցչին արգելվում է տուժողի անունից հաշտվել կասկածյալի կամ մեղադրյալի հետ, ինչը բացառում է հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը նույնիսկ այն դեպքում, երբ հաշտությունը «բխում է անգործունակ տուժողի շահերից, օրինակ՝ երբ կասկածյալը կամ մեղադրյալը հանդիսանում է անգործունակ տուժողի ծնողը, ով ամբողջությամբ կամ որոշակի չափով տուժողի համար ապահովում է անհրաժեշտ կենսապայմաններ»:

Ըստ դատարանի որոշման՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59 հոդվածի 4-րդ մասի և 77 հոդվածի դրույթները՝ այնքանով, որքանով իրավունք չեն տալիս 14 տարին չբոլորած, անչափահաս տուժողներին՝ իրենց տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան դիրքորոշում հայտնել կասկածյալի կամ մեղադրյալի հետ հաշտվելու վերաբերյալ, ինչպես նաև բացառում են այդ անչափահաս տուժողների շահերից բխելու դեպքում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը, առերևույթ հակասում են 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին:

Ըստ որոշման՝ տվյալ գործով Սամսոն Խ.-ի կինը՝ որպես տուժող և որպես վեց տարեկան երեխայի օրինական ներկայացուցիչ՝ հայտնել է, թե հաշտվել է ամուսնու հետ, ներել է նրան, նրանից պահանջ կամ բողոք չունի, չի ցանկանում, որ ամուսինը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Սամսոն Խ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, նույնպես հայտնել է, թե հաշտվել է տուժողների հետ, խնդրել է կարճել քրեական գործի վարույթը, դադարեցնել իր քրեական հետապնդումը:

Օրենքն իրավունք չի տալիս վեց տարեկան երեխային, որ նա իր տարիքին ու հասունության մակարդակին համապատասխան՝ իր կարծիքը հայտնի հոր՝ Սամսոնի հետ հաշտվելու վերաբերյալ: Օրենքը բացառում է նաև երեխայի շահերից բխելու դեպքում հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու , քրեական հետապնդումը դադարեցնելու հնարավորությունը, մինչդեռ երեխայի այդ իրավունքները սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում:


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Սյունիքում հայրը խաղալիքը կոտրելու համար ցաքատի կոթով դաժան ծեծի է ենթարկել 6 տարեկան աղջկան  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (28.09.16) Դիտումներ: 1587 | Տեգեր: ԴԱԺԱՆ, ենթարկել, կոտրելու, Սյունիքում, կոթով, ծեծի, խաղալիքը, ՀԱՄԱՐ, հայրը, ցաքատի | - Վարկանիշ -: 0.0/0