RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Պայքար մեկ տղամարդու համար. հարսներ, սկեսուրներ և որդիներ  1626

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Պայքար մեկ տղամարդու համար. հարսներ, սկեսուրներ և որդիներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ



 Պայքար մեկ տղամարդու համար. հարսներ, սկեսուրներ և որդիներԹեման սկսենք մի անեկդոտով. որդին ուզում է իր հարսնացուին ծանոթացնել մոր հետ և տուն է հրավիրում երեք աղջկա: Մեկը` թխահեր, մյուսը` շիկահեր, երրորդը` սևահեր:
-    Մայրիկ, ասա' խնդրեմ, ո՞րն է նրանցից իմ հարսնացուն:
-    Ահա այս մեկը,- վստահ ասում է մայրը` ցույց տալով սևահերին:
-    Ինչպե՞ս իմացար, մայրիկ,- զարմանում է որդին:
-    Որովհետև, տղաս, այս երեքից միայն նա էր, որ ինձ դուր չեկավ հենց առաջին հայացքից:
Ժամանակակից ընտանիքներում տեղի ունեցող դրամաները կառուցված են հենց այս եռանկյան վրա:

Հարս և սկեսուրԸնտանիքների հոգեբանական խնդիրներով զբաղվող կենտրոնների հետազոտությունները ցույց են տվել, որ սկեսուրների 50%-ը բացասական ազդեցություն է ունենում նորաստեղծ ընտանիքների վրա: Մյուս 50%-ը, ընդհակառակը, լավագույնս նպաստում է նոր ընտանիքի կազմավորմանը:
Սովորաբար սկեսուրները երբեմն ծանր են տանում հարսի` իր հարազատ մոր հանդեպ սերը և կապվածությունը: Դա նրանց ակնհայտորեն դուր չի գալիս: Մինչդեռ սկեսուրները սկզբից ևեթ պետք է ընդունեն, որ աղջկա համար իր հարազատ մայրն անփոխարինելի է, հետևաբար կապվածությունը նրա հետ պարտադիր լինելու է:
Հարազատ մայրն ու սկեսուրը ունեն իրենց ճիշտ տեղը և դերը: Մեկը մյուսով փոխարինելու բոլոր փորձերն անիմաստ են: 20-25 տարի հարազատ մոր հետ կենսաբանական և հոգեբանական ամուր կապեր ունեցող աղջկա համար անչափ դժվար է միանգամից ամուսնու մորը համարել լավ ընկերուհի, սիրող մայր և հուսալի խորհրդատու:

Հարսներն էլ պիտի հասկանան, որ իրենց ամուսինը, որքան էլ արտաքուստ հասուն և ինքնուրույն մարդ է, միևնույն է, դեռ որոշ ժամանակ մոր համար մնալու է սիրելի երեխա: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդու պորտալարը շատ ուշ է կտրվում մորից: Եվ պետք է արվի ամեն ինչ, որ երկու կնոջ` հարսի և տղայի մոր պայքարը մի տղամարդու համար չընդունի սուր և հիվանդագին ձևեր:
Հաճախ մայրերը, ջերմորեն սիրելով իրենց զավակին, չեն հասկանում, թե ինչպես են նրան դարձնում անկարգ, եսասեր ու քմահաճ արարած:  Նրանց համար դժվար է ընդունել, որ որդու սերը իրենց հանդեպ և հարսի նկատմամբ տարբեր հարթությունների վրա է: Թեև տարիքով հասուն, բայց վատ մայրերն իրենց որդու վատ սովորությունների հանդեպ ներողամտությամբ արջի ծառայություն են մատուցում:
Տղամարդը ծույլ է, թափթված ու անպարտաճանաչ: Նա իր շորերն ու կոշիկները շաղ կտա ուր պատահի, կքնի ուզածի չափ, կծուլանա այս ու այն հարցում, թաց սրբիչը կգցի մաքուր սպիտակեղենի վրա, ուշ տուն կգա, հաճախ էլ` խմած, կոպիտ կվարվի կնոջ ու երեխաների հետ և այլն, և այլն: Չթվարկենք, դրանք վերջ չունեն: Սիրող մոր աչքին սրանք փոքր թերություններ են, և որդուն կարգի հրավիրելու, նրան կարգապահ ու պատասխանատու տղամարդ դարձնելու փոխարեն կպահանջի հարսից հնազանդվել ու դայակություն անել:
Մայրն ասում է. «Նա չի անում, դու արա, ինչ մեծ բան է...»: Այս կերպ մայրը ակամայից խորացնում է հակասությունը որդու և հարսի միջև:
Նա սխալմամբ մտածում է, թե դրանով իր սերն է արտահայտում, իսկ որդին էլ սկսում է չհասկանալ, որ մեկ այլ կին կարող է և չանել այն, ինչ անում էր իր մայրը:

 

Այո', անչափ դժվար է անել այնպես, որ եռանկյան կողմերը` մայրը, կինը, որդին, իրենց լավ զգան, լինեն անկախ, չընկնեն էգոիզմի գիրկը և լինեն հոգատար միմյանց հանդեպ, ավելին` չառաջնորդվեն խանդով, սեփականատիրական բնազդով, այլ աշխատեն պահպանել զգացմունքային հավասարակշռությունը:
Կանայք, այսինքն` հարսն ու սկեսուրը, ելնելով ընտանիքի գոյատևման հրամայականից, միանգամայն ի զորու են հասկանալ միմյանց` առանց տղամարդու միջամտության: Այս հատկությունը դրված է նրանց կենսաբանական էության մեջ:
Ընկերներիցս մեկը կատակով պատմում էր, որ մայրն ու կինը զօր ու գիշեր իրար կոպտում են, իրար տանել չեն կարող: «Բայց հենց խմում եմ, մանավանդ մի քանի օր շարունակ, իսկույն խաղաղվում-հաշտվում են, ավելին` միավորվում են իմ դեմ: Նրանց հաշտեցնելու դարդից կարող է ստիպված հարբեցող դառնամ»,- կատակում էր ընկերս:
Այո, լինում են դեպքեր, երբ տղամարդուն ենթագիտակցորեն շոյում է այն միտքը, որ երկու կին պայքարում և մրցում են իր համար: Դա նույնիսկ կարող է շոյել տղամարդու ինքնասիրությունը:

Ահա, այստեղ է, որ կինը պետք է իր ձեռքը վերցնի իրավիճակի հսկողությունն ու ողջ պատասխանատվությունը և, առանց վիրավորելու սկեսրոջը, լուծի բոլոր հարցերը: Հանձին սկեսրոջ` կինը պետք է տեսնի դաշնակցի և ոչ թե հակառակորդի: Սա է հարաբերությունների գլխավոր բանաձևը:

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Պայքար մեկ տղամարդու համար. հարսներ, սկեսուրներ և որդիներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: Admin (12.03.13) Դիտումներ: 1626 | Տեգեր: հարս և սկեսուր, Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ