RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Որ տարիքից կարելի է երեխային մենակ թողնել, ինչ պետք է իմանան ծնողներն ու երեխաները  188

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Որ տարիքից կարելի է երեխային մենակ թողնել, ինչ պետք է իմանան ծնողներն ու երեխաները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Ո՞ր տարիքից կարելի է երեխային տանը միայնակ թողնել։ Այս հարցին ոչ-ոք չի կարող պատասխանել, որովհետեւ դա կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Դա հիմնականում երեխայի տարիքն է, նրա ինքնուրույնությունը և վստահությունը նրա հանդեպ։ Այդ պատճառով այստեղ անհրաժեշտ է ցուցաբերել խիստ անհատական մոտեցում, սակայն կա մեկ ընդհանուր սկզբունք ՝ պետք է երեխային աստիճանաբար ընտելացնել տանը միայնակ մնալուն։ Բայց նախքան դա անելը, նրան պետք է սովորեցնել որոշ կանոններ։

 

Որ տարիքից կարելի է երեխային մենակ թողնել, ինչ պետք է իմանան ծնողներն ու երեխաները

 

Գիտնականներն ապացուցել են, որ երեխան թվերն ավելի շուտ է սկսում ճանաչել, քան տառերը։ Հետևաբար, դուք կարող եք բացատրել նրան, թե որ վտանգի դեպքում ուր կարելի է դիմել։ Օրինակ՝ կարելի է թղթի կտորի վրա գրել արագ արձագանքման ծառայությունների 3 հիմնական հեռախոսահամարները՝ հրշեջ ծառայության, շտապօգնության և ոստիկանության։ Իսկ որպեսզի ավելի հեշտ լինի դրանք հիշելը, կարող եք 1-01-ի կողքին այրվող լուցկի նկարել, 1-02-ի կողքին՝ լուսաֆոր, 1-03-ի կողքին՝ կարմիր խաչ (կախված նրանից, թե երեխան ինչ պատկերացումներ ունի դրանց մասին)։ Ընդ որում, չմոռանաք ասել, որ չի կարելի կեղծ ահազանգել, որովհետև դրա հետևանքով մեծ անախորժություններ կլինեն և հաջորդ անգամ արդեն իրական վտանգի դեպքում քեզ չեն հավատա և չեն գա օգնության։ 

Այս 3 հեռախոսահամարներից բացի երեխան պետք է իմանա նաև շենքի հարևանների, ընտանիքի ընկերների, բարեկամների, ինչպես նաև ծնողների աշխատանքային հեռախոսահամարները, որպեսզի վտանգի դեպքում կարողանա կապվել ձեր ընկերների կամ ձեզ հետ,- հայտնում է «Արտակարգ ալիք»-ը։ Անպայման երեխային սովորեցրեք իր և ծնողների անունը, ազգանունը և տան լրիվ հասցեն։ Արտակարգ իրավիճակներում այս գիտելիքները նրան շատ պետք կգան։ 

Երեխային բացատրեք, որ ոչ մի դեպքում չի կարելի այս տվյալները փոխանցել անծանոթ մարդկանց, որոնք կփորձեն խոսել փոքրիկի հետ տրանսպորտում կամ զբոսանքի ժամանակ։ Տանից նույնիսկ կարճ ժամանակով դուրս գալու դեպքում չմոռանաք փակել պատուհանները, իսկ ավելի լավ է դրանց վրա լրացուցիչ փական դրեք, որպեսզի երեխան ևս չկարողանա դրանք բացել և ցած ընկնել։ Բնակարանը լքելիս չմոռանաք հավաքել բոլոր կտրող, ծակող առարկաները, պահել լուցկիներն ու հրահանները, որոնցով երեխան կարող է ինքն իրեն վնասել։ Դա անհրաժեշտ է անել նույնիսկ այն դեպքում, երբ երեխային բացատրել եք, թե ինչպես պետք է վարվել դրանց հետ։ 

Եթե ուշ եք վերադառնալու, ապա սենյակների լույսը վառ թողեք (հատկապես այնտեղ, որտեղ փոքրիկը սիրում է խաղալ)։ Եթե տանից պետք է դուրս գաք 5-10 րոպեով (օրինակ՝ հարևանուհին է կանչել), իսկ երեխան արդեն քնել է, ապա միացրեք նրա սենյակի սեղանի լամպը, բայց այնպես, որ լույսը շատ պայծառ չլինի։ Այսպիսով, եթե փոքրիկը ձեր բացակայության ընթացքում արթնանա, ապա այնքան էլ չի վախենա, քան եթե սենյակը մութ լիներ։ Բացի այդ լույսը կվախեցնի չարամիտներին։ Նրանք կմտածեն, որ տանը մարդիկ կան։

Եթե ապրում եք առաջին հարկում, ապա վարագույրներով քողարկեք պատուհանները։ Երբ որևէ մեկը թակում է պատուհանը, երեխան ոչ մի դեպքում չպետք է մոտենա և պետք է բարձր ձայնով բղավի.«Հայրիկ, հայրիկ, այստեղ արի»։  
Տանից դուրս գալիս անպայման ստուգեք, թե արդյոք փակել եք գազի, ջրի ծորակները և անջատել բոլոր էլեկտրական սարքերը։

Երեխային խնդրեք դուռը փակելուց հետո շղթան գցել, որը նա պետք է հանի միայն ձեր գալուց հետո, երբ դուք բանալիով դուռը կբացեք և հստակ, բարձրաձայն կասեք. «Մայրիկը (կամ հայրիկը) եկավ»։ Դուռը կողպելուց հետո անպայման ստուգեք, թե արդյոք այն իսկապես փակվել է։ Բացատրեք երեխային, որ եթե որևէ կողմնակի մարդ փորձի դուռը բացել և ներխուժել բնակարան, ապա անհրաժեշտ է զանգահարել ոստիկանություն, իսկ այնուհետև` մոտ ապրող հարևաններին ու բարեկամներին։ 

Հաճախ երեխայի հետ կրկնեք անվտանգության կանոնները։ Ցանկության դեպքում կարող եք դրանք ստուգելու համար փոքրիկ քննություն կազմակերպել։ Եթե նա այդ քննությունը բարեհաջող հանձնի, ապա հանգիստ խղճով կարող եք տանը նրան տանը մենակ թողնել։ Եթե նկատում եք, որ երեխան այդ կանոններից մեկն անտեսում է կամ լավ չի կատարում, մանրամասն բացատրեք նրան իր սխալը և դրանից բխող սպառնալիքները։ 

Ասում են` իմ տունն իմ ամրոցն է։ Ձեր տունն իսկապես ձեր ամրոցը կդառնա այն ժամանակ, երբ ինքներդ անշեղորեն պահպանեք անվտանգության կանոնները և նույնը պահանջեք ձեր երեխաներից։ Օրինակ ծառայելով նրանց համար` դուք կապահովեք նրանց անվտանգությունը։ Հիշեք, որ այս կանոնների նկատմամբ անփույթ վերաբերմունքը բացասաբար կարող է անդրադառնալ դրանց հանդեպ երեխայի վերաբերմունքի վրա, քանի որ երեխաները սովորում են մեծահասակներից։      


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Որ տարիքից կարելի է երեխային մենակ թողնել, ինչ պետք է իմանան ծնողներն ու երեխաները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (07.03.16) Դիտումներ: 188 | - Վարկանիշ -: 0.0/0