RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Կլոր սեղան. Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը  257

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Կլոր սեղան. Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, մեր օրերում գրանցված ամուսնությունների և ամուսնալուծությունների թվի տարբերությունն աստիճանաբար ցավալիորեն  կրճատվում է: Փաստ է այն, որ մեծ մասամբ ամուսնական կապի խզումը տեղի չի ունենում հենց այնպես, առանց ծանրակշիռ պատճառների: 
 
Կլոր սեղան. Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը
 
Ճեղքերն հարաբերություններում ի հայտ են գալիս ժամանակի ընթացքում, ընտանեկան վեճերի արդյունքում, որոնք որևէ ընտանեկան խնդրի և՛ ախտանիշներ, և՛ պատճառներ կարող են հանդիսանալ:  
Ուստի շատ կարևոր է հասկանալ, թե որն է այդ չարաբաստիկ վեճերի էությունը և ինչպես կարելի է չեզոքացնել դրանց կործանարար ազդեցությունը: Ինչ է անհրաժեշտ ընտանեկան վեճերից խուսափելու և ընտանիքն ամուր պահելու համար: Ահա մեր հայրենակիցների մտորումները…
 
Լիլի, 21տ.
«Ես վեճերին դեմ չեմ, նույնիսկ մտածում եմ, որ դրանք էլ պետք են, քանի որ եթե վիճում ես, ինչ-որ բանի հետ չես համաձայնում, նշանակում է` այդ տան անցուդարձի նկատմամբ անտարբեր չես, հյուրի կարգավիճակով չես ապրում: Բայց վեճը պետք է լինի «համով», խելացի, ոչ թե արդեն սովորություն դարձած կռիվ, երբ ամեն մեկը պատրաստ է մյուսին հեշտությամբ վիրավորել, հիշել անցած գնացած պատմությունները, նորից չարանալ ու լարել ընտանեկան մթնոլորտը:
Ընտանիքում անհամատեղելի է ամենօրյա լարված մթնոլորտը, բայց չեմ ընդունում նաև միապաղաղ, միայն արտաքուստ երևացող խաղաղ հարաբերությունները»:
 
Սոֆիա, 38տ.
«Իմ կարծիքով` երեք տարին չբոլորած ընտանիքը չի կարող լինել ո՛չ կայացած և ո՛չ էլ ամուր: Բացատրեմ` ինչու…  Սովորաբար բոլոր հեքիաթները վերջանում են հարսանիքի օրը, և հաջորդ օրն սկսվում է ամենօրյա կյանքը: Առաջին 3-5 տարին միմյանց ուսումնասիրելու, իրար բնավորության հետ իրապես ծանոթանալու և միմյանց հասկանալու ամենից դժվար ու կարևոր շրջանն է: Հենց այս ժամանակահատվածն էլ դնում է ընտանիքի հիմքը, ըստ որի` կարող ենք ասել այն ամուր է, թե ոչ: Չի կարելի ասել, թե սկզբնական անհոգությունը երջանկության հիմք է... հոգսերը, երեխաները և ընթացքում ծագող մնացած խնդիրները խանգարող դեր կարող են ունենալ: Որքանով կկարողանաք փոխըմբռման, փոխզիջման ու ամենից կարևորը` համբերատարության շնորհիվ լուծել խնդիրները, այնքանով էլ կկայանաք»:
 
Սարգիս, 35տ.
«Մոլորություն է տարածված միտքը, թե վեճերը սիրող զույգին ավելի են կապում իրար ու աշխույժ դարձնում հարաբերությունները: Ցավոք, այդպես մտածող մարդիկ շփոթում են երկարատև հարաբերություններ հաստատելը իտալական տիպի էրոտիկ խաղի հետ, երբ զույգը սկզբում «փոխանակվում" է ապտակներով, քաշքշում իրար, իսկ ապա ձուլվում կրքոտ համբույրի մեջ:  Իրենց էությամբ վեճերը կարծես նույնը լինեն, ինչ գազը մթնոլորտի համար. դանդաղ  թունավորում են օդը, մինչև այն անպիտան  ու  քայքայիչ է դառնում»:
 
Անահիտ, 23տ.
«Ես շատ բռնկվող մարդ եմ: Եթե վրաս ձայն բարձացնեն, մեկ-երկու անգամ կդիմանամ, կլռեմ, բայց հետո եռակի ուժգին պատասխան կտամ: Սարսափելին այն է, (և ես գիտակցում եմ դա) որ երբ ինձ խոսքով կամ գործով վիրավորում են, իմ պատասխան ռեակցիան արտահայտվում է չարությամբ: Երբեմն մտածում եմ, որ ավելի լավ կլիներ այլ կերպ լիներ` ավելի խաղաղ, լացեի-հանգստանայի մի անկյունում… Բայց ոչ,  չի ստացվում»:
 
Լիանա, 34տ.
«Ճիշտ «կազմակերպված» սկանդալով կարելի է հասնել դրված ցանկացած նպատակի: Բայց քիչ զույգեր են կարողանում «գրագետ» վիճել: Իսկ արժի ընդհանրապես վիճել…  Ինչու են ոմանք մտածում, թե ընտանիքում ընդհանրապես չվիճելն աննորմալ է»:
 
Մաշա, 24տ.
«Իմ վեճն ու նեղացածությունը 1 ժամից ավելի չեն տևում: Ես չեմ կարող ուրիշների նման փակվել սենյակում ու շաբաթներով չխոսել: Նրան վատ բաներ ասելուց հետո մեղավորության զգացում եմ ունենում, եթե անգամ վեճի պատճառը ես չեմ եղել: Բորբոքված խոսելուց որոշ ժամանակ անց սառը ուղեղով ծանութեթև եմ անում ասվածն ու առաջինը ես եմ փորձում շփումը խաղաղ հունի մեջ դնել, հասկանալ տարաձայնության բուն պատճառը»:
 
Կլոր սեղան. Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը
 
Լարիսա, 42տ.
«Խաղաղ, ամուր ընտանիք ստեղծելու համար նախ պետք է լինի փոխըմբռնում, հարգանք ու սեր, հավատարմություն, առողջ մթնոլորտ ընտանիքում, պատասխանատվության զգացում, զիջելու կարողություն, ինչու չէ, ընտանեկան բյուջեն խելամտորեն կազմակերպելու կարողություն (այսինքն` կինը չպետք է շտապի տուն մտած փողը հաջորդ օրն իսկ տոնավաճառում վատնել, կամ ամուսինը գինարբուքներ կազմակերպի ընկերների հետ, գումարներ տանուլ տա կազինոյում): Եթե ամուսինը խաղամոլ, հարբեցող կամ թմրամոլ է, ապա ընտանիքի հիմքերը շատ շուտ կքայքայվեն: Նույն կերպ էլ աջ ու ձախ վատնող, անկազմակերպ, անպատասխանատու և անլուրջ կինը կարճ ժամանակում ուղղակի կկորցնի ամուսնու հարգանքն ու վստահությունը: Բազմահազար դեպքեր կան, երբ մի քանի երեխաներ ունեցող ընտանիքները բաժանվում են, այնպես որ միայն երեխայի առկայությունը հաշվի առնելով` ընտանիքի հիմքերը ամուր համարել չի կարելի: Կարևորն այն է, որ ամուսինները լավ ճանաչեն ու հասկանան իրար, աջակցեն ու սիրեն, հաշվի նստեն միմյանց կարծիքների հետ, դժվարությունների առաջ չնվնվան, այլ նույնիսկ ամենաբարդ դրության ժամանակ հոգեբանորեն սատարեն ու քաջալերեն: Ֆինանսական դրությունն էլ շատ դեպքերում նորից կախված է ամուսիններից, քանի որ տնտեսող մարդը նույնիսկ միջին եկամտի դեպքում պետք ի վիճակի լինի «դասավորել» ծախսերը և հնարավորինս խելամտորեն վարել տնտեսությունը: Այնքա՜ն նրբություններ կան ընտանիքում, որոնք շատ կարևոր են և ուշադրություն են պահանջում…»:
 
Դիանա, 21տ.
«Դե, նայած ինչպես ենք վիճել… Բայց սովորաբար մի օրից ավելի չենք «տանջվում»: Եղել է մի անգամ 3 օր չենք խոսել, իսկ ընդհանրապես ամեն ինչ ավարտվում է խաղաղ… անկողնում»:
 
Էլյա, 34տ.
«Մենք, կարելի է ասել, չենք ունենում վեճեր: Այսինքն` այնպես է լինում, որ ահա-ահա կարող է այն սկսվել, բայց ես միանգամից կանխում եմ, շեղում թեման կամ ներողություն եմ խնդրում` ասելով, որ եթե իմ սիրելին զայրանում է, ուրեմն` ես մեղավոր եմ: Կինը պետք է զիջող լինի»:
 
Զառա, 30տ.
«Մեր միջև վեճեր ծագում են անընդհատ, երևի մեր բնավորություններից է. երկուսս էլ համառ ենք ու նեղացկոտ: Ինքս կարծում եմ, որ եթե վեճը իմ մեղքով է ծագել, ի  վերջո ներողություն կխնդրեմ, ինչն էլ սպասում եմ նրանից: Մեկ-մեկ ընդամենը ուզում ես լսել` «Սիրելիս, կներես, տաքացա մի քիչ", բայց կյանքում ամեն ինչ այլ կերպ է: Նա ոչ մի անգամ, ոչ մի պարագայում չի հանդուրժի անգամ միտքը, թե կարող է որևէ բանում սխալ լինել: Ու այդ ժամանակ արդեն չես կարողանում չվիրավորվել»:
 
Միքայել, 36տ.
«Ոչինչ այնքան չի ամրացնում ընտանիքը, ինչքան համատեղ աշխատանքը: Անթիվ են ամուր ու երջանիկ ընտանիքները, որտեղ մարդկանց միավորել են ընդհանուր հետաքրքրություններն ու ընդհանուր նպատակը: Գիտության մեջ, մանկավարժության, արվեստում կամ ցանկացած ասպարեզում միևնույն մասնագիտությունն ունեցող ամուսինների ամուր ընտանիք կառուցելու շանսերն ավելի մեծ են: Նույնիսկ առօրյա կենցաղային գործերը միասին անելն է միավորում»:
 
Մեսրոպ, 41տ.
«Բայց համա թե հաճույք են ստանում կանայք  անվերջ հարաբերությունների մեջ խորանալուց, ինչ-որ հարցեր պարզաբանելուց` պարզապես ապրելու փոխարեն: Ինչքան տղամարդու ուղեղը քիչ են սղոցում, այնքան շատ է նա ցանկանում ստեղծել տան համար և ուրախացնել կնոջը: Չէ որ տունը կարևորագույն տեղ է ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց համար:  Իզուր են նրանք կառչում  չնչին կենցաղային անհարմարություններից և տեղի անտեղի տհաճ խոսակցություններ սկսում»:
 
Կարինե, 20տ.
«Իմ կարծիքով ամուր ընտանիք կոչվածը հիմնվում է փոխադարձ վստահության վրա, երկուսն էլ պետք է ընդունեն միմյանց այնպես ինչպես կան, ոչ թե մեկը փորձի հանուն մյուսի փոխվել. դա ի վերջո կբերի վատ հետևանքների, և ընտանիքում կառաջանան վիճաբանություններ…Ամուր ընտանիք ունենալու համար, բացի սիրուց, վստահությունից, բյուջեյից և այլն, մեծ նշանակություն ունի  սեռական կյանքը, որի անբավարար լինելու դեպքում կնոջ մոտ (կամ ամուսնու) ներվային վիճակները, բնականաբար, վեճերն էլ հաճախակի կլինեն»:
 
Լիլիթ, 26տ.
«Ամուր ընտանիք ունենալու համար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ իրար հետ մտքեր փոխանակելը՝ հաղորդակցվելը։ Բայց ոչ թե պարզապես հաղորդակցություն ընդհանուր թեմաներով, այլ միմյանց զգացումների ու անձնականի մասին՝ ինչն է զույգին հետաքրքրում, ինչ է այսօր տեղի ունեցել, ինչն է անհանգստության պատճառ տվյալ պահին կոնկրետ երկուսի համար, ինչն է դուր գալիս միմյանց մեջ.... Որքան էլ որ զբաղված լինենք, օրվա մեջ կարող ենք գոնե 10-15 րոպե տրամադրել մեկ գավաթ թեյ խմելով զրուցելուն»:
 
Կլոր սեղան. Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը
 
Արամ, 28տ.
«Իմ կարծիքով, այն ժամանակ կարող ես ասել, որ ունես լավ ընտանիք, երբ հենց քո ընտանիքում ոչինչ չէիր ցանկանա փոխել և ոչ մեկի ընտանիքին երանի չես տալիս, դրանից լավը չես պատկերացնում: Թեկուզ վեճեր կան, բայց դա էլ է քեզ դուր գալիս: Երբ հարևանի միշտ համերաշխ ընտանիքին նայում ու մտքիդ մեջ ասում ես՝ «Իսկ մենք ավելի ուրախ ենք, մեր տան վեճերը ոչ մի բանի հետ չեմ փոխի»: Կամ հակառակը` ձեզ մոտ համերաշխություն է, ու դու գոհ ես, ասում ես՝ «Ինչ լավ է, որ էսպես համերաշխ ենք ապրում»: Երբ գոհ ես, որ երեկոները տեղ չեք կարողանում գնալ ու հեռուստացույցի դիմաց եք անցկացնում, երբ կինը ճաշ պատրաստել չգիտի, իսկ ամուսինը այնքան փող չունի, որ դրսում ճաշեն, բայց էնքան գոհ են իրարից, հաց ու պանիր են ուտում ու էնպես են վայելում…
Հրանտ Մաթևոսյանի գործերից մեկում այսպիսի տողեր կան. կինը իր ընտանիքի մասին է պատմում. «Իմը իմ Փիլոն է, էսօր երկուսով երկու հավ ենք կերել… Ի՞նչ է եղել : Աշխարհը լե՜ն, որ կողմ նայում ես՝ ապրուստ ու կյանք է թափած: Դու ծիծաղելու սիրտ ուզիր: Դու բախտավոր ես, թե անբախտ՝ դու կիմանաս, իսկ իմ մասին՝ ես գոհ եմ, որ Արուսն եմ և ոչ թե Աղունը»:
 Այ, երբ մարդը գոհ է լինում, որ ինքը ինքն է, որ իր կողքի մարդը իր կողքի մարդն է, որ իր երեխաներն են իր երեխաները, որ իր ծնողներն են իր ծնողները՝ անկախ նրանց ով լինելուց, դա է Ընտանիքը, ու խնդիրը ամենևին էլ ապրուստի մեջ չէ»:
 
Իռեն, 35տ.
«Ամուր ընտանիք ունենալու համար նախ պետք է ցանկություն:  Ինչքան էլ խոսվի ընտանիք ունենալու կարևորության ու անհրաժեշտության մասին, միևնույն է, ոչ բոլոր մարդիկ են ստեղծված ընտանիքի և ընտանեկան կյանքի համար: Եթե մարդ ընտրում է կեցության ընտանիք ձևը` միայն որովհետև այդպես է պետք, առանց այն ստեղծելու իրական ցանկություն ունենալու, դրանից ոչ մի լավ բան դուրս չի գա:
Ընտանիքի հիմքում երկուսն են` զույգը, որոնք միասին ստեղծում են Մենք: Այդ «մենք"-ում պիտի «ես"-երը չկորչեն, չճնշվեն, այլ ընդհակառակը, ավելի ուժեղանան ու երջանկանան: Եթե «մենք»-ի հաշվին ոչնչանում է «ես»-ը, ապա այդ միությունը առողջ չէ և ամրանալու հիմքեր չունի: "Մենք»-ի ստեղծման ու «ես"-երի պահպանման գործընթացը շատ նուրբ է, բարդ` հիմնված փոխընմբռնման, փոխզիջման և հարգանքի վրա:
Հիմքը հենց երկուսի միությունն է. եթե այն ամուր չեղավ, ապա դրա վրա նոր պատեր կառուցելը` երեխաներ ունենալը, հաստատ չի փրկի վիճակը, միայն ամեն ինչ կբարդացնի:
Ընտանիքը երկուսի կյանքը միասնական դարձնելն է, որտեղ մտնում է ոչ միայն ընդհանուր կենցաղը, ամեն մեկի հարազատություն-բարեկամությունն ու շրջապատը, այլև կյանքի տեմպը, գլոբալ նպատակները, կյանքի ընդհանուր ուղին: Դրա համար մարդ պիտի ինքն իրեն հարց տա` արդյո՞ք պատրաստ է այդ ամենը միավորելու մեկ այլ մարդու հետ իր ամբողջ կյանքում: Եթե իսկապես առկա է այդ ցանկությունը, և խորապես գիտակցում է, թե ինչ քայլի է դիմում ընտանիք ստեղծելով, ուրեմն` ամեն ինչ լավ կլինի, վեճերին տեղ չի մնա, ընտանիքն էլ կբարգավաճի»:  

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Կլոր սեղան. Ինչու՞ են ծագում ընտանեկան վեճերը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 257 | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ