RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ չի ուզում աշխատել  228

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ չի ուզում աշխատել

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ չի ուզում աշխատել

Թերևս չկա այնպիսի կին, ով չցանկանա օգտվել կին լինելու առավելություններից, այսինքն, ոչ թե մտածել ապրուստ վաստակելու  մասին, այլ մեծագույն հաճույքով տրվել տան, ընտանիքի, ամուսնու և երեխաների համար բարեկեցիկ մթնոլորտ ստեղծելու գործին: Դե, իհարկե, չէ՞ որ նյութական հարցերի լուծումն ի սկզբանե տղամարդկանց է վերապահված:   Բայց այսօր կարծես ամեն ինչ գլխիվայր շրջվել է, ու շատ են այն տղամարդիկ, ովքեր դժվարանում են իրենց    առաքելությունը պատվով իրագործել:

Դրանում կինը մեղավո՞ր է, թե՞ ոչ: Գուցե նա կարո՞ղ է օգնել իր տղամարդուն հաջողակ դառնալ: Պարզվում է, որ կարող է: Իսկ ինչպե՞ս…

Կրակը քեզ վրա մի՛ վերցրու

Հասմիկն ինստիտուտն  ավարտելուց հետո անմիջապես ամուսնացավ Գոռի հետ: Կարծես ամեն ինչ հրաշալի էր: Փոխադարձ սերը կար, Գոռի գործերը լավ էին ընթանում, Հասմիկն իրեն երջանիկ կին էր զգում: Բայց այդ  երջանկությունը շատ արագ փշրվեց այն ժամանակ, երբ ճգնաժամի հետևանքով Գոռն իր աշխատանքից զրկվեց: Նա օրերով նստում էր բազմոցին ու կյանքից բողոքում: Հասմիկն այդ տեսարանին երկար չդիմացավ ու որոշեց լուծումներ գտնել: Հայտարարությունների թերթեր էր գնում, Գոռին ստիպում  զանգահարել տարբեր գործատուների: «Էդ գործերն ինձ համար չեն»,- անդրդվելի էր մնում Գոռն ու շարունակում բազմոցին թիկնած մնալ: Նույնիսկ չքավորության հեռանկարը նրան չէր ստիպում ուսադիրները դեն նետել: Հասմիկը հուսահատության մեջ էր: Նա շատ էր ուզում երեխա ունենալ, ինչը տվյալ իրավիճակում, երբ փող չկար, ամուսինն աշխատանք չուներ ու պետքն էլ չէր, որ երիտասարդ կինը կարող է սովի մատնվել,  անմտություն էր թվում: «Փաստորեն նրա համար իր հպարտությունն ավելի թանկ է, քան ընտանիքը»,- եզրակացրեց  Հասմիկը և որոշեց, որ ի՛նքը պետք է աշխատանք գտնի: Եվ գտավ: Ճիշտ է, ո՛չ իր մասնագիտությամբ, ո՛չ բարձր վարձատրվող, այնուամենայնիվ, համեստ ապրուստն ապահովված էր: Իսկ Գո՞ռը: Դե, կույրին էլ ի՞նչ էր պետք՝ երկու աչք: Ուտելիքը կար, կինն ամբողջ օրը տանը չէր, որ անընդհատ քննադատեր ու գլուխը տաներ, իսկ տանը եղած ժամանակ էլ հազիվ տնային գործերն էր հասցնում ու էլ իր հետևից չէր ընկնում: Այդպես մի ամբողջ տարի գլորեցին, և Գոռը սիրելի բազմոցից այդպես էլ չպոկվեց: Խոսք ու զրույցի ժամանակ էլ իր բախտից դժգոհելիս՝ հումոր էր անում, թե՝ «Դիվանագետ եմ դարձել»: Բայց ցավն այն էր, որ կարծես այդ նորահայտ «մասնագիտությունը» նրան դուր էր եկել, ու եթե այդ վիճակը մի քիչ էլ շարունակվեր, գուցե «բազմոցագիտության» գծով նույնիսկ ատենախոսություն կպաշտպաներ, սակայն…  Կինը դատարան դիմեց և  հրաժեշտ տվեց բազմոցի հետ մեկ մարմին դարձած իր ամուսնուն…

Անցան տարիներ: Հասմիկը նորից ամուսնացավ, երեխա ունեցավ և մի օր էլ ծանոթներից մեկից լսեց, որ Գոռի բախտի անիվը շրջվել է, մի քանի երկրներում գործ է հիմնել, միլիոնատեր դարձել: «Այդ ե՞ս էի նրան խանգարում,- տարակուսեց Հասմիկը,- փաստորեն իմ կողքին անհաջողակ էր, իսկ առանց ինձ միլիոնատե՞ր դարձավ: Ես ինչ-որ բան ճիշտ չէի՞ անում: Գուցե մեղավորը ե՞ս էի, թե՞ ես կապ չունեի»:

 
Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ չի ուզում աշխատել

Դե, իհարկե, չի կարելի ասել, որ բոլոր ամուսիններն են իրենց կանանցից բաժանվելուց հետո միլիոնատեր դառնում, բայց, համենայն դեպս, Հասմիկի տարակուսանքի մեջ ճշմարտության հատիկ կար: Չէ՞ որ ֆիզիկայի օրենքներից մեկն էլ այն է, որ եթե էներգիան որևէ տեղ ավելանում է, նշանակում է ինչ-որ տեղ այն նույնքան պակասել է:
Ինչու՞ պետք է ամուսինը ջանքեր թափի, եթե իր կինն այնքան եռանդուն ու պատասխանատու է, որ ոչ միայն տնային հոգսերն է իր ուսերին վերցնում, այլև ընտանիքի ապրուստն է հայթայթում: Այսինքն, որքան կինը շատ էներգիա է ծախսում, այնքանով պակաս էներգիա է ծախսում նրա ամուսինը:

Ինչպե՞ս կարելի է ամուսնուն հաջողակ դարձնել      
       
Եթե դուք հոժարակամ ամեն ինչ ձեր ուսերին եք վերցնում և ցույց տալիս, որ կարող եք ինքնուրույն գտնել բոլոր խնդիրների լուծումը, ամուսնու պատասխանատվության զգացումն աստիճանաբար բթանում է, այլ խոսքով՝ դուք ձեր հավելյալ էներգիայով  սահմանափակում եք նրա էներգիան: Ամեն ինչ ինքներդ ստանձնելով, դուք ցույց եք տալիս, որ կարող եք բոլոր հարցերն ինքնուրույն լուծել, տղամարդն աստիճանաբար դադարում է հոգ տանել ձեր մասին: Ստացվում է, որ դուք ձեր հավելյալ էներգիայով արգելանք եք դնում նրա էներգիայի վրա:

Իսկ ինչպե՞ս վարվել:
 
1.    Ուղղակի պետք է ծայրահեղությունների մեջ չընկնել: Ո՛չ պետք է տղամարդու գործերը ձեզ վրա վերցնեք, ո՛չ էլ անօգնական երեխայի վերածվեք: Սխալ է հենց սկզբից արքայազն փնտրելն ու բոլոր հարցերում միայն ամուսնու վրա հույս դնելը: Այդ երեխայական պահվածքը կարող է հանգեցնել նրան, որ ինքնուրույն ոչ մի քայլ չկարողանաք անել: Այդպիսի անհետաքրքիր և անհատականություն չունեցող կինը շատ շուտ կարող է տղամարդուն ձանձրացնել: Մի խոսքով, կինը պետք է տղամարդուն թույլ տա, որ նա զգա իր պետքական լինելն ու իր կշիռը, միևնույն ժամանակ ինքն էլ անգործության չմատնվի:


2.    Տղամարդու մեջ սեփական արժանապատվության զգացումն արթնացրեք ոչ թե նրան կշտամբելով ու գլխին դասախոսություններ կարդալով, այլ հստակ խնդրանքներով ու նրան վստահելով: Շատ մի՛ քննադատեք, եթե նույնիսկ նա ամեն ինչ փչացրել է: Հակառակ դեպքում նա այլևս որևէ բան անելու ցանկությունը կկորցնի:  Տղամարդիկ իրենց անհաջողությունները ծանր են տանում: Երբեմն, երբ նրանց նախաձեռնությունն անհաջողությամբ է պսակվում, նրանք ջայլամի պես փորձում են գլուխն ավազի մեջ թաքցնել, միայն թե նույն սխալի վտանգը նորից չզգան:

3.    Պարտականությունները բաշխեք միմյանց միջև: Ձեր համատեղ կյանքի առավել բարդ և պատասխանատու պահերը նրան վստահեք՝ չկասկածելով նրա ընդունակություններին, որպեսզի նա զգա իր կարևոր դերը: Թող անպայման ինչ-որ բան անի, թեկուզ ոչ այնքան լավ, բայց՝ ինքնուրույն: Եթե արդեն մեկ ամիս է, որ նա չի նորոգում անսարք ծորակը, ինքներդ մի՛ փորձեք այդ գործը կարգավորել: Նա պետք է հասկանա, որ իրենից բացի դա ոչ մեկը չի անելու: Պետք է սպասել, և ձեր համբերատարությունն անպայման կպարգևատրվի: Մի քանի անգամ անհարմար վիճակում հայտնվելով, նա  աստիճանաբար ավելի պատասխանատու կդառնա:

4.    Ընտանիքի հանդեպ նրա ջանքերը դրական գնահատեք: Ժամանակի ընթացքում  տղամարդու համար ավելի հեշտ է դառնում դժվարությունների դեմ պայքարելը, դա արդեն սովորության է վերածվում: Նա աստիճանաբար կոփվում է, դառնում այնպիսի ուժեղ և հուսալի մարդ, ում ուսին դժվարին պահին կարելի է հենվել:

5.    Անդադար մի՛ նվնվացեք ու ոչ էլ թույլ տվեք, որ նա կյանքից դժգոհի, որովհետև որքան շատ եք բողոքում, այնքան կյանքն ավելի շատ է անհաջողություններ մատուցում: Տղամարդը պետք է հասկանա, որ դժգոհելու և ձեռքերն անօգնական թափահարելու փոխարեն, անհրաժեշտ է գործել, որ դա՛ է տղամարդու առաջնահերթ առաքելությունը:

6.    Չի կարելի թույլ տալ, որ տղամարդը գրպանում ոչ մի կոպեկ չունենա: Նա պետք է զգա, որ ի՛նքն է պատասխանատու իր ընտանիքի համար: Նա չպետք է հույս ունենա, որ առանց իր ջանքերի էլ ինչ-որ տեղից փող կճարվի: Թույլ մի՛ տվեք, որ նա հանգիստ բազմոցին թիկնի, քանի որ դուք աշխատում եք ու վաստակում:

Մի կարևոր հանգամանք ևս: Այն գումարը, որը նա ձեզ է տրամադրում ընտանեկան ծախսերը հոգալու համար, քամուն մի տվեք: Որոշ կանայք հենց որ ձեռքները փող է ընկնում, անմիջապես մսխում են ու ամբողջ ամիս մնում ձեռնույնայն: Որևէ իր գնելուց առաջ մտածեք, այն իսկապե՞ս անհրաժեշտություն է: Եթե դուք անիմաստ ծախսեր եք անում, ապա ընտանիքի անապահովության պատճառը ոչ թե ձեր ամուսնու անհաջողակությունն է, այլ ընտանիքի բյուջեն պահպանելու հարցում ձեր անկարողությունը:

 
Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ չի ուզում աշխատել   
«Փրկարար» կին

Անահիտը միշտ մագնիսի պես դեպի իրեն էր ձգում բոլոր ծույլերին ու ձախողակներին: Երևի դրա համար էլ նա եզրակացրեց, որ բոլոր տղամարդիկ էլ թույլ արարածներ են և, ի վերջո, այդպիսի մի «թույլ» տղամարդու հետ ամուսնանալուց հետո, հարաբերությունների պատասխանատվությունն իր վրա վերցրեց: Հիմա նա երկու տեղ է աշխատում, որովհետև ցանկանում է առանձին բնակարան ունենալու համար գումար հավաքել և մշտապես դժգոհում է իր ծանր կյանքից: «Ախր կան, չէ՞, կանայք, ում հանդիպում են հարուստ և ուժեղ տղամարդիկ, ամուսիններ, ովքեր բոլոր հարցերն իրենք են  լուծում»,- դժգոհում է Անահիտը: Բայց այդպիսի տղամարդու նա երբեք էլ չէր հանդիպի, քանի որ անհաջողակներին դեպի իրեն քաշելու մեղավորը հենց ինքն էր: «Բոլոր տղամարդիկ թույլ են» համոզմունքն է պատճառը, որ նա իրեն տղամարդու կողքին այնպես է դրսևորում, կարծես դիմացինն անճարակ է ու անկարող: Մինչև Անահիտն ինքը չհամոզվի, որ ամուսինը նույնքան հասուն և պատասխանատու մարդ է, որքան ինքը, նրա կյանքը չի փոխվի:
 
Եթե դուք ձեզ փրկարարի դերում եք զգում, ապա պետք է մտածել ձեր ինքնագնահատականը փոխելու մասին: Փորձեք կյանքին այլ տեսանկյունից նայել և իրավիճակը փոխել ի նպաստ ձեզ: Դրա համար.

1.    Պատկերացրեք, որ ձեր ամուսինը իդեալական տղամարդ է՝ ուժեղ, ինքնուրույն, նա իր վրա է վերցնում ողջ պատասխանատվությունը, նա հաջողակ է և ինքնավստահ: Այդ դեպքում դուք ինչպիսի՞ կյանք կվարեիք: Մանրամասնորեն պատկերացրեք այդ վիճակը և մտեք այդ դերի մեջ: Այդ դեպքում ի՞նչ կխոսեիք, ի՞նչ զգացողություններ և ինչպիսի՞ զգացմունքներ կունենայիք նրա հանդեպ, ի՞նչ կդադարեիք անել: Փորձեք գոնե մի քանի օր այդպես ապրել: Այլևս մի՛ արեք այն բաները, ինչը ձեզ համար դժվար է: Թող այդ հարցերով ձեր ամուսինը զբաղվի: Թուլացեք և հաճույք ստացեք կյանքից, թեկուզ մի քանի օր եսասեր եղեք:

2.    Որևէ հայտնի կնոջ կերպար ընտրեք, որը ձեզ դուր է գալիս: Պատկերացրեք, որ դուք հե՛նց նա եք: Այդպիսի կնոջ կողքին ինչպիսի՞ տղամարդ կարող է լինել: Նա ինչպե՞ս իրեն կպահի այդ տղամարդու կողքին: Այդ կերպարով ապրեք որոշ ժամանակ:

«Սղոց» կին

«Դու բոլորովին չես կարողանում մարդկանց հետ շփվել: Դու ղեկավարության նկատմամբ քեզ ճիշտ չես պահում: Դու այնպես չես հագնվել, ինչպես պետք է: Դու պետք է ավելի խելացի լինես: Դու իսկական ձախորդ ես, այնպես որ ամբողջ կյանքդ էլ կոպեկների հետևից ես ընկնելու»:
Եթե դուք անդադար այսպիսի արտահայտություններով սղոցում եք ձեր ամուսնու նյարդերը և կարծում եք, որ միայն դուք գիտեք, թե ինչ է պետք անել, ապա արդեն փակ  և արատավոր շրջան է ստացվում:  Որքան նրա ինքնագնահատականը ցածր լինի, այնքան նա իսկապես անզոր ու ձախողակ կդառնա: Որքան տղամարդն ինքն իրենից դժգոհ լինի, նույնքան կպակասի նրա սերը ձեր հանդեպ: Դա հարաբերությունները փչացնելու և տղամարդուն անհաջողակ դարձնելու ամենաարագ ձևն է: Եթե դուք ձեր ամուսնուն չեք հավատում, ապա նա ինչպե՞ս կարող է ինքն իրեն հավատալ:

Դուք չե՞ք կարողանում ոչ մի օր առանց քննադատության ապրել: Ուրեմն այս խորհուրդները ձեզ համար են.

 
  • Փորձեք հասկանալ, թե որոնք են այն դրական հատկանիշները, որոնցով գրավված ամուսնացել եք նրա հետ և որոնք, այնուամենայնիվ, ձեզ շարունակում են պահել նրա կողքին: Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք հենց ա՛յդ գծերի վրա և դրանց մասին ոչ թե միայն դուք հիշեք, այլև հիշեցրեք նրան:
  • Օգնեք ձեր ամուսնուն հասկանալ, թե որ ասպարեզում կարող է լավագույնս դրսևորվել: Ոչ թե ձեր խրատներով անդադար սղոցեք հարաբերությունները, այլ պարզապես խոսեք նրա հետ, պարզեք, թե կյանքում ինչի է ուզում հասնել և ինչն է նրան խանգարում: Գուցե նա իր ուժերին չի՞ հավատում:  
  • Միշտ գովաբանությունն ավելի շատ պետք է լինի, քան քննադատությունը: Այդ երկուսի ճիշտ զուգակցումն է մարդուն օգնում հաջողությունների հասնել:
  • Քննադատել կարելի է միայն վարքագիծը, բայց ոչ մի դեպքում՝ մարդուն: Եթե դուք իսկապես ցանկանում եք դրական առումով փոխել ձեր ամուսնու վարքագիծը, ապա շեշտը դրեք գովեստի վրա և իմիջիայլոց նշեք, թե ինչը կարելի է փոխել:
  • Իսկ ձեր ամուսինն իսկապե՞ս անհաջողակ է, թե՞…

 


Տարբեր աշխարհներ

Նրան իր աշխատանքը դուր է գալիս և նա գոհ է իր կյանքից: Նրա համար նշանակություն չունի, թե ինչ ավտոմեքենա է վարում և թե ինչ կմտածեն մարդիկ իր հագուստի մասին, այնինչ դուք կարծում եք, որ նա անպայման պետք է ավելի բարձր պաշտոնի հասնի և մտածի շքեղ ավտոմեքենա գնելու, թանկարժեք հագուստ  կրելու մասին: Եթե դուք ինքներդ չեք կարող նրան այդ հարցում օգնել, ուրեմն  հաշտվեք իրականության հետ: Չէ՞ որ հենց այդպիսին լինելով է նա ձեր սիրուն արժանացել:

Եթե միայն դուք եք նրան անհաջողակ համարում, իսկ նա ինքը գոհ է իր կյանքից, ուրեմն դուք պարզապես այն մարդուն չեք ընտրել, ում հետ կուզեիք ձեր կյանքը կիսել: Ուրեմն ձեր արժեքային համակարգերն են տարբեր, հետևաբար դուք երկուսդ էլ տանջում եք մեկմեկու:

Նույն պայմանները կարող են մի կնոջ համար լավը համարվել, իսկ մյուսի համար՝ դժոխային: Եթե դուք հարուստ ծնողների դուստր եք և սովոր եք ամեն ինչի ամենալավն ունենալ,  ապա հավանաբար ձեր ամուսնուն անընդհատ համեմատում եք ձեր հոր հետ: Եթե նա պակաս հաջողակ է, քան ձեր հայրը, ապա մշտապես ձեզ անհաջողակ կթվա:    
Իսկ եթե դուք համեստ պայմաններում եք մեծացել և երազել եք արքայադուստր դառնալու մասին, ապա մտածեք՝ արժե՞, արդյոք, այդ հեքիաթի չիրականացման համար ամուսնուն մեղադրել ու համատեղ կյանքը թունավորել: 

Եթե ձեր կյանքը կառուցելիս անդադար համեմատություններ եք անցկացնում ուրիշների հետ, ապա  նախանձի որդը մշտապես կկրծի ձեր հոգին: Չէ՞ որ միշտ էլ կգտնվի ինչ-որ մեկը, ով ձեզնից ավելի հարուստ և հաջողակ կլինի:

Ձեր ինչի՞ն են պետք հինգերորդ մուշտակը կամ բազմաթիվ երեկոյան զգեստները, եթե էկրանի աստղ չեք, ի՞նչ եք անելու ավտոմեքենան, եթե գեղեցկության սրահից այն կողմ չեք գնում:   
Ամուսնական հարաբերություններն անընդհատ նյութական չափանիշներով գնահատելը նշանակում է, որ այդ հարաբերությունները փուչ են, որ միմյանց հանդեպ հետաքրքրություն չկա, և բացակայում են զգացմունքները: Հարց է ծագում՝ ի՞նչն է պատճառը, որ դուք այդպես կենտրոնացել եք միայն ձեր ամուսնու պաշտոնական կարգավիճակի և փողերի վրա: Գուցե այդ կերպ  պարզապես փորձում եք ինքնավստահություն ձեռք բերել և բացակայող սիրո պակա՞սը լրացնել: Իսկ գուցե ձեր պահանջնե՞րն են չափազանց մեծ, բայց վախն ու ծուլությունը խանգարում են այդ պահանջներն իրագործել, այդ պատճառով էլ պատասխանատվությունն ուրիշի՞ վրա եք գցում:   

Իսկ եթե սերը կա, և ամեն ինչ անում եք նրան սատարելու համար, բայց նա, միևնույն է, միայն փնթփնթում է  ու ձեռքերը թափահարում, ուրեմն ձեզ մեղավոր մի՛ զգացեք, քանի որ մարդուն հնարավոր չէ օգնել, եթե նա ի՛նքը դա չի ցանկանում:

 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս վարվել, եթե ամուսինդ չի ուզում աշխատել  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (13.03.16) Դիտումներ: 228 | Տեգեր: Ընտանեկան | - Վարկանիշ -: 0.0/0
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ