RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները սկեսուրի հետ  456

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները սկեսուրի հետ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 
Որքան էլ, որ գիտակցում ենք՝ ամուսնանում ենք սիրելիի և ոչ թե նրա հարազատների հետ, այդուհանդերձ, կա մեկ իրողություն, որի հետ ստիպված ենք հաշվի նստել՝ նախախնամությունը սիրելիի հետ մեզ է պարգևում նաև նրա անգին մայրիկին:
 
Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները սկեսուրի հետ
 
Ի՞նչ անել, եթե փոխհարաբերություններ կարգավորելը դժվար գործ է թվում:
 
Սկեսուր մայրիկի հետ հիանալի հարաբերություններ հաստատելու համար նախ և առաջ հարկ է պարզել, թե նա սկեսուրների որ տիպին է պատկանում, այնուհետև գտնել դեպի նրա սիրտը տանող ամենակարճ ճանապարհը:
 
Տարբերակ1
Սեփականատիրուհի
 
Օ՜, ձեր գործը բավականին բարդ է:  Սեփականատիրուհիները հիմնականում միայնակ մայրիկներն են, որոնց կյանքն այդպես էլ չդասավորվեց, իսկ որդին մնաց կյանքի միակ ուրախությունն ու նպատակը: Եվ ահա, որտեղից որտեղ հայտնվել եք դուք ու փորձում եք նրանից խլել իր ուրախությունը: Ինչպես ասում են ոտնձգություն եք կատարել նրա մասնավոր  սեփականության վրա: Միակ փրկությունը նրան ամուսնացնելն է՝ աշխատեք այդ ուղղությամբ: Սիրաշահել նրան գրեթե անհնար է: Փոխել, իրապես անհնարին. հատկապես, եթե նա տրամադրված չէ փոփոխությունների: Մնում է հուսալ, որ ժամանակը ու ձեր սիրալիր վերաբերմունքն նրա նկատմամբ կփոխեն նրան, և դուք կդադադրեք նրա համար թիրախ լինել: Աշխատեք նրա ներկայությամբ դադարեցնել գուրգուրանքներն ու քնքշանքները սիրելիի հետ: Այս դեպքում դուք կամ կարժանանաք ամուսնու կողմից մոտավորապես այսպիսի գովասանքի՝ սիրելիս այսօր դու գերազանցեցիր ինքդ քեզ.քո պատրաստած տոլման, գրեթե մայրիկիս պատրաստածի պես համեղ է, կամ էլ նա կորոշի դուրս գալ «մամայի բալաների» խմբից ու միանալ «հասուն տղամարդկանց» շարքին և ձեզ հետ միասին վայելել ամուսնական երջանկությունը:
Կարճ  ասած՝ համբերություն ձեզ:
 
Տարբերակ 2
Միշտ երիտասարդ
 
Հիանալի տարբերակ է: Այս կինը միշտ  էլ գեղեցիկ է եղել և գտնվել է տղամարդկանց ուշադրության կենտրոնում: Քիչ հավանական է, որ նա ընդդիմանա որդու ամուսնությանը, բայց ահա տատիկ դառնալու միտքը նրան կարող է վախեցնել. դա բոլորին կհուշի նրա իրական տարիքը: Հենց այս կանայք են, որ խնդրում են իրենց դիմել անուններով՝ Սիրուշ, Վարդուշ, Մարգուշ: Այս կիսուրը չի խառնվի երիտասարդների անձնական կյանքին, քանի որ ինքն իրենով բավականին զբաղված կլինի: Նրա տղան գրեթե կատարյալ կլինի, որովհետև նման ընտանիքներում հաճախ  մայրիշխանություն է լինում, և տղամարդիկ սովոր են իրենց մասին հոգ տանել: Նման սկեսրոջ հետ լավ հարաբերություններ ունենալը դժվար չէ:  Պետք չէ նրան փորձել զարմացնել ձեր գերժամանակակից զգեստներով կամ գեղեցկությամբ. դա կծնի մրցակցություն: Նրան կարելի է հրավիրել որևէ մշակութային միջոցառման, թեկուզ միայն ձևականորեն խորհրդակցել նրա հետ զգեստապահարնի  կամ դիմահարդարման նրբությունների մասին: Դա նրան կօգնի հասկանալ, որ հետաքրքիր է ձեզ ոչ միայն որպես ամուսնու մայր, այլ կին՝ հասուն ընկերուհի:
 
Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները սկեսուրի հետ
 
Տարբերակ3
Դժբախտության ընկերուհիներ
 
Նա շատ քաղաքավարի է իրեն պահում որդու ընտանեկան հարբերությունների մասին արտահայտվելիս: Կարծում է, որ կնոջ դերը ամուսնուն  ինքնամոռաց ծառայելն է, թեպետ ինքը դրանից երբևէ հաճույք չի ստացել: Խնդիրը նրա ենթագիտակցական մտածելակերպի մեջ է՝ ապրել դժվարություններ հաղթահարելով և ոչ թե վայելել կյանքը: Հավանաբար նա երջանիկ չէ իր ամուսնու հետ, չի կարողացել հաջողությունների հասնել աշխատանքում և չի կարողանում ներդաշնակ հարաբերություններ հաստատել շրջակա միջավայրի հետ: Փորձեք նրա համար գտնել հետաքրքրություն, որը նոր գույներ կբերի նրա կյանք. թող այդ նոր հետաքրքրությունը նրա համար դառնան այն սենյակային բույսերը, կամ ընտանի կենդանիները, որ դուք կնվիրեք նրան և նա կսկսի խնամել դրանք: Փորձեք չճնշել նրան ձեր անձնական և գործնական կյանքի հաջողված լինելու մասին պատմություններով, այլ կիսվեք նրա հետ հիասթափություններով և տխրությունով: Նա միշտ պատրաստ կլինի օգնության ձեռք մեկնել ձեզ ձեզ. սփոփել ցանկանալու տրամադրվածությունը լավագույն բաղադրատոմսն է նրա սիրտը գրավելու համար՝ ինչպես ասում են դժբախտության ընկերուհիները լավագույն ընկերուհիներն են:
 
Տարբերակ 4
Բիզնես լեդի
 
Նա ոչ միայն մայր ու տնային տնտեսուհի է, այլ գործունյա կին, ով  գերզբաղված է: Նա մեծագույն հաճույքով ձեզ կթողնի հոգ տանել իր որդու մասին, և եթե ցանկանաք անգամ իր մասին: Նա չի ցանկանա խցկվել ձերանձնական կյանք, և չի փորձի ձեր փոխարեն դաստիարակել իր թոռներին: Նա խորապես համոզված է, որ ընտանեկան հարմոնիա միայն ամուսիններով կարող եք հաստատել՝ առանց կողմանկի միջամտությունների: Նա չունի նախապաշարումներ և  բավականին հանդուրժող է  հակադիր կարծիքների նկատմամբ: Տրամադրվածությունը շահելու համար հարկ է հետաքրքրվել նրա աշխատանքով. հոգ չէ, որ դուք ոչինչ չեք հասկանում ֆինանսներից, առ ու վաճառքից, լազերային միկրոսկոպից, կամ էլ անզոր եք տարբերակել Բալզակի և Բուլգակովի ստեղծագործությունները և այլն: Ամենակարևորն այն է, որ լսեք, կամ գոնե ցույց տաք, թե լսում եք անկեղծ հետաքրքրութամբ:
 
Տարբերակ 5
Մայրիկ
 
Սա ինքնազոհ մայրիկի, բարեգութ սկեսրոջ և երեխապաշտ տատիկի կերպար է: Հարսիկը նրա աղջիկն է: Նա տարբերակում չի դնում իր ընտանիքի և իր որդու ընտանիքի միջև: Թեկուզև լավագույն ցանկություններից դրդված՝ նա չի թողնի ձեզ առանձին ապրել: Բայց ասենք, որ համեղ ընթրիքները, բնակարանի իդեալական մաքրությունը և երեխաների  հանդեպ հոգատար վերաբերմունքն ու խնամքը ապահովված են: Նա պատրաստակամորեն իր ուսերին կվերցնի տան ողջ հոգսը, և չի ցանկանա, որ ձեր փխրուն ձեռքերում հայտնվի բոլորիս հայտնի շերեփը: Աշխատեք չկորցնել ինքնուրույնությունը: Հակառակ դեպքում չեք էլ հասկանա, թե որտեղ են սկսվում ու վերջանում ձեր ցանկությունները,և  որտեղ սկեսրոջ պատրաստած համեղ կոտլետները՝ մրգային աղցանի փոխարեն:
 
Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները սկեսուրի հետ
 
Տարբերակ 6
Հրամանատարուհի
 
Իր ընտանիքում բոլոր հարցերը նա է լուծել, բոլոր որոշումներն ինքն է կայացրել, իսկ մյուսների ձայնի իրավունքը գրեթե չի էլ ընդունում: Դուք, իհարկե, կարող եք հայտնել ձեր սեփական կարծիքը, բայց այն միշտ չէ, որ ճիշտ կհասկացվի: Բացի այդ ի պատասխան հնարավոր է ստանալ ավտոմատային կրակահերթի պես տեղացող մեղադրանքներ խրատներ և հրամաններ: Եթե սովոր եք հպատակվելուն, ապա հեշտությամբ կարող եք ապրել հրամանատարուհու հետ. հատկապես, եթե նա հավանություն է տվել որդու ընտրությանը: Իսկ եփե դուք բավականին ինքնուրույն անձնավորություն եք և տանել չեք կարողանում, երբ ձեզ հրամայում են, ապա ավելի լավ է նման սկեսրոջ հետ հանդիպել միայն հատուկ առիթների ժամանակ և աշխատել վեճի չբռնվել նրա հետ: Ամենակարևորը ինքնասիրությունը չկորցնելն ու կենցաղային սկանդալներ չսարքելն է: Նա կգնահատի ձեր կամքի ուժն ու ինքնուրույնությունը. ուժեղ անհատներն ընդունում են իրենց պես ուժեղներին:
 
Տարբերակ 7
Օյ, օյ, օյ
 
Նա մշտապես առիթ ունի ինչ-որ բանից դժգոհելու, տխրելու, հոգոց հանելու: Նրա սևամաղձության պատճառները գտնել ի զորու չէ ոչ մի բժիշկ: Իրականում դա հիվանդություն չէ, այլ կենսակերպ է, ընտանիքում դիրք հաստատելու յուրօրինակ մոտեցում: Բոլորը հոգ են տանում նրա մասին, շարժվում նրա կամքով և արդյունքում ընտանիքը դառնում է համախմբված, իսկ սկեսուր- մայրիկը ստանում է իր բաղձալի ուշադրության չափաբաժինը: Դուք, իհարկե, եթե ներեն նյարդերը, կարող եք միանալ խաղին, իսկ թե այդ դերը ձեզ չի վայելում, ապա աշխատեք, որքան հնարավոր է հեռու մնալ նրանից՝ մելամաղձոտ մարդիկ ամենից արագ են  հունից հանում: Իսկ, թե դուք շատ տպավորվող անձնավորություն եք, հնարավոր է ինքներդ հիվանդանաք այդ նույն՝ բոլորիս հայտնի ու անհայտ «ձևավոր» կոչվող հիվանդությամբ:
 
Տարբերակ 8
Երազանք
 
Այս մայրը երջանիկ է, եթե իրեն լավ է զգում իր որդին: Նա չի խառնվի ձեր հարաբերություններին, բայց միշ պատրաստ կլինի օգնել ձեզ: Նա վեճի ժամանակ ձեզ կպաշպանի և իր տղայի մեղքի մի մասը կվերցնի իր վրա՝ լավ չի դաստիարակել: Դուք ինքներդ կցանկանաք նրան մայրիկ անվանել: Նա անկեղծորեն կուրախանա ուշադրության ցանկացած դրսևորման համար: Կարծում եք այս ամենը չափազանց հրաշալի՞ է  իրական լինելու համար: Եկեք հավատանք հրաշքների:
 
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ինչպե՞ս կարգավորել հարաբերությունները սկեսուրի հետ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 456 | - Վարկանիշ -: 0.0/0