RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Դժվար տարիք. դեռահասների խնդրի մասին  433

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Դժվար տարիք. դեռահասների խնդրի մասին

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Հասունացման տարիքն իզուր չէ, որ անվանում են «դժվար»: Մարդը դառնում է լրջմիտ, արարքները` խոհուն, բայց երազանքները բավական առաջ են անցնում իրականությունից. դեռահասն ուզում է լինել այնպիսին, ինչպես իրեն տեսնում է իր երևակայության մեջ: Տղաները դառնում են ինքնամփոփ, աղջիկներն ամեն չնչին առիթով կարող են հուզվել: Առաջանում են նոր և ուժեղ ցանկություններ. դրանք բնական են: Խնդիրն այլ է` արդյոք մարդն իր կամքին կենթարկի ցանկությունները, թե ցանկություններն իրենց կենթարկեն մարդուն:

 

Դժվար տարիք. դեռահասների խնդրի մասին

 

Ցավոք, հաճախ դեռահասները, իրենց արտաքին հատկանիշներով իրենց համարելով չափահաս, չկարողանալով կամ չցանկանալով զսպել իրենց զգացմունքները, վաղ են սկսում «չափահաս կյանքը»` դրան նախապատրաստված չլինելով ո’չ բարոյապես, ո’չ տեղեկացվածության առումով:

Հաճախ կատարելով լուրջ քայլ՝ պատանիներն ու աղջիկները պատկերացում անգամ չեն ունենում սեռական հիգիենայի մասին, չեն պատկերացնում իրենց հարաբերությունների բոլոր հնարավոր հետևանքները, չեն գիտակցում, թե ինչ պատասխանատվություն կարող է ընկնել իրենց վրա իրենց և ուրիշի ճակատագրի համար:

Շատ կարևոր է այդ տարիքում, երբ դեռահասի մոտ առաջանում են բազում անսպասելի խնդիրներ ու հարցեր, վստահելի մեկին ունենալը, լինի դա հայր, մայր, ուսուցիչ, ավագ եղբայր կամ խելացի ավագ ընկեր, որոնք ընդունակ կլինեն գրագետ և նրբանկատորեն բացատրել, թե ինչ է տեղի ունենում նրա հետ, ինչպես նաև օգնել հասկանալ սեփական վարքագծի հնարավոր հետևանքները:

Ոչ պակաս կարևոր է հենց այս տարիքում հասկանալ ծխախոտի, ալկոհոլի և թմրամիջոցների վնասները և վտանգները: Ֆիզիոլոգիայի մասին ունեցած տեղեկություններից, պատանիների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց փոխհարաբերությունների ճիշտ լուսաբանումից է կախված դեռահասների ֆիզիկական և բարոյական առողջությունը, կյանքի պլանները, հետագայում` նրանց ստեղծած ընտանիքների ապագան:

 

Լ.Ալեքսանյան, Ն. Թորոսյան, Ա. Մուրադյան
ՈՒսուցչի ձեռնարկ, Առողջ ապրելակերպ
(Դասընթաց 8-9-րդ դասարանների համար)


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դժվար տարիք. դեռահասների խնդրի մասին  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (09.03.16) Դիտումներ: 433 | - Վարկանիշ -: 0.0/0