RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Դեռահասության շրջանի ընդվզումներ  1439

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Դեռահասության շրջանի ընդվզումներ

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


Երբ երեխանեը հասնում են դեռահասության տարիքի, նրանց ծնողների երջանկության զգացումը իջնում է նվազագույն աստիճանի: Դեռ ավելին` պաշտելի երեխան հանկարծ փոխվում է անճանաչելիության աստիճանի:
 
Դեռահասության շրջանի ընդվզումներ
 
Դեռ երեկ էր, ամեն ինչ շատ լավ էր, երեխան ուրախանում էր ձեր տունդարձի ժամանակ, հաճույքով պատմում էր, թե ինչ էր տեղի ունեցել դպրոցում, իր անձնակական գաղտնիքները պատմում էր ձեզ: Առանց հարցեր տալու հագնում էր այն հագուստը, որը դուք ընտրել էիք նրա համար, և սպասում էր հանգստյան օրերին, որպեսզի գնայիք ամառանոց… Եվ ահա ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ… Ոչ վաղ անցյալում նա առավոտյան բուլկիներ էր «խփշտում», իսկ հիմա… «Կարագ ու հաց: Ես ընդհանրապես չեմ նախաճաշելու».- մի օր հայտարարում է ձեր աղջիկն այն տոնով, կարծես դուք նրան թույն եք տվել: Իսկ երբ փորձում ես համոզել, որ վերարկուն նրան շատ է  սազում, նա գոռում է. «Այս ինչ նախնադարյան հագուստ է…»:
 
Մեր դեռահասնե˜րը… Նրանք անընդհատ կոպտում են և ցանկացած վիրավորանք ու նկատողություն ծանր են տանում: Հաճախակի են պոռթկումները, ընդվզումները… Սակայն երբ նրանք զղջում են, շատ կարևոր է նրանից երես չթեքելը: Մեր ծնողական պարտքն է ձեռք մեկնել նրանց:
 
Դեռահասության շրջանի ընդվզումներ
 
Սխալ գործելակերպ
 
•    Վերափոխել անուղղելի դեռահասին` օգտագործելով ողջ ծնողական հնարամտությունն ու հեղինկաությունը:  Սա ուղիղ ճանապարհ է դեպի բաց «ռազմական գործողություններ»: «Վերափոխման» ճանապարհին  երկու կողմերն էլ հսկայական կորուստներ կունենան, իսկ հարաբերություններն ընդմիշտ կխարխլվեն:  
 
•    Ամեն ինչ թողնել ինքնահոսի` մտածելով. «Աստված իմ, մենք այս ում ենք մեծացրել», և ամեն անգամ աչք փակելով երեխայի անկարգությունների վրա:
 
•    Մտովի տեղափոխվեք այն տարիները, երբ երեխան քնքուշ էր, հնազանդ, պարզ, և կարողանում էիք հասկանալ նրան: Այդպիսով` երեխան կապրի իրական, իսկ դուք մտացածին կյանքով, և ձեր միջև հեռավորությունը կմեծանա անասելի արագությամբ:
 
•    «Ամեն մեկն իր կյանքն ունի» սկզբունքը ծնող-երեխա հարաբերության մեջ ( հատկապես դեռահասության շրջանում) հանգեցնում է լիովին օտարացման: Շուտով դուք կարող եք կորցնել իրավիճակի վերահսկողությունը, իսկ դեռահասը կհանդգնի միլիոնավոր անուղղելի սխալներ գործել: Այդ պատճառով մի  փորձեք խույս տալ դեռահասության տարիքի խնդիրներից, այլ միջամտեք երեխայի կյանքին, երբ դրա անհրաժեշտությունը կա: Միայն թե եղեք առավելագույնս նրբանկատ: Դեռահասն իքնատիպ դերախաղերի միջոցով փորձում է հետազոտել աշխարհը և հասկանալ մարդկանց: Նա մե՛րթ բուռն ակտիվություն է ցուցաբերում` իրեն քաղաքական գործչի դերում պատկրացնելով, մե՛րթ տաղանդ է ձևանում, մերթ հանցագործ, մերթ էլ ամեն ինչ ժխտում է: Այսինքն` դեռահասը փորձում է տարբեր դերեր «փորձարկելով» տեսնել, թե դրանցից որ մեկին բնորոշ գծերն են իրեն հարմար,  ինչպես նաև ձեր և մյուսների արձագանքներից ելնելով` որոշում է, թե հաջող է ընտրված կերպարը: Մեկը միանգամից ձերբազատվում է անպետք հատկանիշներից, իսկ մյուսը շարունակում է «փորձարկումները». դեռահասը կարծես «տրորում է տարածությունը», որպեսզի իմանա, թե դեպի որ կողմ պիտի շարժվի:
 
Ճիշտ  գործելակերպ
 
Դեռահասության շրջանի ընդվզումներՁեր երեխային խոստովանեք, որ իրեն շա˜տ- շա˜տ եք սիրում, և բազմազան միջոցներով ի ցո ւյց դրեք ձեր ծնողական զգացմունքները:
 
Այո, ծխելը վատ է, բայց անուղղելի արարք չէ: Ձեր երեխայի վարքը կարող է ձեզ տխրեցնել, բայց նա միշտ իրեն սիրված պիտի զգա, այդ դեպքում դեռահասության շրջանի ճգնաժամը ավելի թեթև կլինի և ավելի հեշտությամբ կհաղթահարվի:
 
Նրան քննադատելիս եղեք շատ զգույշ 
 
Ամեն քննադատության ժամանակ դուք ռիսկի եք դիմում, որովհետև դեռահասն անպայման հակահարված կտա. փորձեք նրան ասել, որ անիմաստ ժամանակ է վատնում համակարգչային խաղերի վրա, նա անմիջապես ձեզ կհիշեցնի, որ դուք էլ սերիալներ դիտելու վրա եք ժամանակ վատնում:
Իսկ ուրիշների, հատկապես ընկեր-ընկերուհիների ներկայությամբ դեռահասին  քննադատելը կամ նկատողություն անելը խստիվ արգելվում է:
 
Երբ դուք նրան տուն եք կանչում` ասելով. «Ուշ է», նրա լեզվով ասած, դուք ստորացնում եք իրեն փոքրիկ երեխայի տեղ դնելով: Դրանից հետո չզարմանաք, որ երեխան ձեզ կվիրավորի:
Անհրաժեշտ է առանձին քննադատել և քննարկել սահմանափակումների հարցը, որպեսզի կոնֆլիկտ չառաջանա և դրական արդյունք լինի:
Կարևոր է գիտակցել, որ դաստիարակությունը քարոզ կարդալը չէ:
 
Ձեր հարաբերություններում ընդգծեք վստահությունը
 
Դեռահասության շրջանի ընդվզումներ«Հնարավոր է նույնիսկ անչափահաս հանցագործին վերադաստիարակել` նրանվստահելով»- հավատացում էր Մակարենկոն: Այդ մոլորյալ երեխաները, վստահությունից թևեր առած, ուժերի ներածին չափով ուզում են արդարացնել իրենց և պայքարում են իրենց կործանարար սովորույթների դեմ: Եթե վստահելով հետևեք երեխայի վարքագծին («Ինձ այնքան էլ դուր չի գալիս քո նոր ընկերը, բայց վստահում եմ քո ընտրությանը և համոզված եմ, որ վատ մարդու հետ չես շփվի»), կտեսնեք, որ նա հաշվի կառնի ձեր կարծքը և կվերանայի իր հարաբերությունները: Ձեր միջամտության կարիքն այլևս չի լինի:
Եթե երեխան ինչ-որ բան է ասում, հավատացեք նրան. այդպիսով` դուք երեխայի իդեալական կերպարը կմոտեցնեք իրականին, և նա կձգտի լինել ավելի լավը: Բայց հիշեք, որ վստահությունը պիտի լինի երկուստեք: 
 
Ամեն մի մանրուքի համար գովեք  ձեր անչափահաս զավակին
 
Հետաքրքրվեք երեխայի կարծիքով, խորհուրդ հարցրեք նրանից: Երեխայի անձի նկատմամբ հարգանք ցուցաբերեք, թեպետև միշտ չէ, որ նրա հետ համամիտ եք:
 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Դեռահասության շրջանի ընդվզումներ  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (08.02.16) Դիտումներ: 1439 | Տեգեր: Հոգեբանական, Ընտանեկա | - Վարկանիշ -: 0.0/0