RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Արմավիրում տղամարդը հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն. հրեշավոր արարքի դրդապատճառը հայտնի է  904

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Արմավիրում տղամարդը հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն. հրեշավոր արարքի դրդապատճառը հայտնի է

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

2014թ. հունվարի 20-ին՝ վաղ առավոտյան, Արմավիրի մարզիում նախկին ամուսինը բենզին էր լցրել ու հրկիզել նախկին կնոջն ու նրա ամուսնուն, հրդեհել նրանց վագոն-տնակը: Ստացած վնասվածքների ու այրվածքների հետևանքով կինը հիվանդանոցում մահացել էր:

ArmLur.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ավարտված դատավարությունը որոշ չափով, կարելի է ասել, լույս է սփռել այս հրեշավոր արարքի դրդապատճառների ու նախկին ամուսինների թշնամական հարաբերությունների վրա:

Լևոն Համբարձումյանն ու կինն ամուսնացել էին 1978 թվականին, ունեցել 2 երեխա, իսկ 1991-ին` ամուսնալուծվել ու այլևս որևէ հարաբերություն չեն ունեցել միմյանց հետ: Հայրը երբևէ չի հանդիպել նաև իր երեխաների հետ:

Այդ ընթացքում կինն ամուսնացել է մեկ այլ տղամարդու հետ: Նախկին ամուսինը ևս նոր ընտանիք է կազմել ու կնոջ հետ բնակվել Երևանի Շենգավիթ համայնքում գտնվող իրենց բնակարանում: Բնակարանը, որ ժամանակին պատկանել է Համբարձումյանի ծնողներին, սեփականաշնորհված չի եղել և հանդիսացել է համայնքի սեփականությունը:

2005 թվականին, սակայն, բնակարանը Շենգավիթ համայնքի կողմից նվիրաբերվել է Համբարձումյանի նախկին կնոջը, նրան տրվել է սեփականության իրավունքի վկայական։ Իր հերթին նախկին ամուսինը դիմել է դատարան և վերականգնել բնակարանի 1/2 մասով իր սեփականության իրավունքը։ Այս անգամ արդեն դատարան է դիմել նախկին կինը ու բնակարանն ամբողջությամբ, դատարանի վճռով, ճանաչվել է նրա սեփականությունը։

Դրանից հետո կինը նոր հայց է ներկայացրել դատարան` Լ. Համբարձումյանին բնակարանից վտարելու պահանջով, որը սակայն կարճվել է և Լ. Համբարձումյանը շարունակել է բնակվել նշված հասցեում։ Իսկ 2008 թվականին կինը նոր խորամանկության է դիմել. նա բնակարանը, առք ու վաճառքի պայմանագրի հիման վրա, իբր, վաճառել է իր ներկայիս ամուսնուն: Վերջինս արդեն ինքն է դիմել դատարան` Լ.Համբարձումյանին այնտեղից վտարելու պահանջով:

Ի վերջո, դատական անվերջանալի քաշքշուկներից, պետական ու դատական ատյանների իրարամերժ բազմաթիվ որոշումներից հետո Լ. Համբարձումյանը դատարանի վերջնական վճռով վտարվել է իր հայրական տնից: Այս ամենի արդյունքում նախկին ամուսինների միջև թշնամանք է ձևավորվել: Լևոն Համբարձումյանը բազմիցս սպառնացել է վրեժ լուծել, անգամ սպանել նախկին կնոջն ու նրա ամուսնուն: Նրանք էլ, վախենալով, որ Համբարձումյանն ի կատար կածի իր սպառնալիքները, թույլ են տվել նրան բնակվել վեճի առարկա բնակարանում, իսկ իրենք բնակվել են Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում գտնվող վագոն-տնակում։

2014թ. հունվարի 19-ին Լևոն Համբարձումյանը գնել է 3 լիտր բենզին, լցրել 6 առանձին շշերի մեջ և հաջորդ օրը գիշերը գնացել նախկին կնոջ ու նրա ամուսնու վագոն-տնակի մոտ և հրկիզել:

Բռնկված կրակից նախկին կինն արթնացել ու բացել է դուռը, բայց նախկին ամուսինը դռան մոտ բենզին է լցրել նրա վրա ու այրել: Իսկ երբ ամուսինն օգնության է հասել կնոջը, Համբարձումյանը բենզին է լցրել նաև նրա վրա ու այրել նաև նրան: Վագոն-տնակում է գտնվել նրանց դուսրտը, ով օգնություն է ցույց տվել հրդեհից տուժած մորն ու նրա ամուսնուն և զանգահարել շտապ օգնություն:

Սակայն ստացած ծանր մարմնական վնասվածքներից 2 օր անց կինը հիվանդանոցում մահացել է:

Իսկ նախկին կնոջն այրած տղամարդն արդեն դատարանի դահլիճում հայտարարել է, թե վրեժխնդիր է եղել, որովհետև նախկին կինն «իր հրեշությամբ իրեն հրեշ է դարձրել», զրկել արժանապատվությունից, իրավունքներից, բնակարանից, երեխաներից, թոռներից:

Իսկ առաջադրված մեղադրանքներում Լևոն Համբարձումյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն` հայտնելով, որ դեպքի վայրից հեռանալով՝ ինքը զանգահարել է ոստիկանություն, հայտնել կատարածի մասին, ասել է իր գտնվելու վայրը:

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Լ. Համբարձումյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման։


Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Արմավիրում տղամարդը հրկիզել էր նախկին կնոջն ու նրա ամուսնուն. հրեշավոր արարքի դրդապատճառը հայտնի է  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (25.08.16) Դիտումներ: 904 | Տեգեր: հրեշավոր, կնոջն, նախկին, հրկիզել, Ու, Տղամարդը, Արմավիրում, ամուսնուն., նրա, Էր | - Վարկանիշ -: 0.0/0