RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Արդյոք հարսները չեն օգտագործի նոր օրենքը սկեսուրներից վրեժ լուծելու համար  2533

loading...
Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Արդյոք հարսները չեն օգտագործի նոր օրենքը սկեսուրներից վրեժ լուծելու համար

  Հարցում

Կարևո՞ր է Ձեզ համար 1-ին երեխայի սեռը (արական):


Կարդալ Top- հոդվածներ


Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանում 30 կին է սպանվել՝ նախկին կամ  ներկա զուգընկերոջ, կամ ընտանիքի անդամների կողմից: «Ընտանեկան բռնության եւ կանանց սպանության դեպքերը Հայաստանում» հետազոտության այս արդյունքները, լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց իրավաբան Դավիթ Վարդանյանը՝ նշելով, որ այս ցուցանիշը միայն բավարար է «Ընտանեկան բռնության մասին» օրինագծի ընդունման անհրաժեշտությունը ցույց տալու համար։

Դավիթ Վարդանյանի խոսքով՝ չնայած նախագծի ռիսկերին, այն իրեն արդարացնում է՝ լուծելով ավելի շատ խնդիրներ, քան կարող է առաջացնել։ Օրինագծով նախատեսվում է, որ եթե սոցաշխատողը ընտանիքում նկատում է բռնություն և ագրեսիա, ապա լիազորված է անչափահասին տեղափոխել ապաստարան։ Իրավաբանն ընդունեց, որ երեխային ընտանիքից հեռացնելը կարող է լարվածություն առաջացնել ծնող–երեխա հարաբերություններում, սակայն նկատեց, որ որոշ դեպքերում երեխային ընտանիքից չհեռացնելը կարող է երեխային ֆիզիկական վտանգի առջեւ կանգնեցնել. «Այստեղ պետք է մի կողմ թողնել հուզական կողմը և մտածել՝ արդյոք երեխայի կյանքն ընտանիքում վտանգված չէ։ Օրինակ՝ կինը ենթարկվում է բռնության հարբեցող ամուսնու կողմից և չի կարողանում պաշտպանել երեխային։ Այս դեպքում ավելի լավ չի՞ լինի երեխային հեռացնել այդպիսի ընտանիքից»։

Հոգեբան Տաթեւ Աբրահամյանի կարծիքով՝ ոչ միշտ է հնարավոր խնդիրը լուծել առանց երեխային ընտանիքից բաժանելու։

«Հոգեբանական աջակցությունը երեխային իր ընտանիքում և հնարավոր է, և ոչ։ Այդ խնդիրը շատ անհատական է յուրաքանչյուր դեպքի համար, և դա կախված է նրանից, թե երբ ենք մենք հայտնաբերում խնդիրը։ Եթե վաղ շրջանում հայտնաբերվի խնդիրը, ապա մեր աշխատանքը առանց վնասների կլինի կողմերի համար»,– ասաց նա։

Բանախոսները համաձայն չեն այն մտահոգությունների հետ, որ օրենքը կարող է գործիք դառնալ անձնական հարցերը լուծելու համար։ Լրագրողի հարցին՝ արդյոք երաշխիք կա, որ, օրինակ, հարսը սկեսուրից վրեժ լուծելու համար հանիրավի չի մեղադրի նրան, Դավիթ Վարդանյանը պատասխանեց, որ նման սցենարը քիչ հավանական է համարում։

«Ինձ թվում է՝ այդպիսի ահազանգեր կլինեն, սակայն շատ քիչ։ Հայկական մտածելակերպը, իմ կարծիքով, թույլ չի տա բարեկամների, ազգականների առաջ իրենց ընկալումով խայտառակվել»,– ասաց նա։

Նշենք, որ նախագծի համաձայն՝ ընտանեկան բռնություն է համարվում ոչ միայն ֆիզիկական վնաս հասցնելը, այլ նաև անձի ազատության սահմանափակումը (oրինակ՝ տանից դուրս չթողնելը), ինչպես նաև նրա առողջությանը այլ ձևով վնասելը (անհրաժեշտ դեղորայքից զրկումը և այլն)։ Ոչ միայն ամուսին-կին հարաբերություններում ագրեսիան կարող է դիտվել, որպես ընտանեկան բռնություն, այլ ընտանիքի անդամ համարվող անձինը, օրինակ՝ հարս-սկեսուր, քեռի-երեխա և այլն։

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է ընտանեկան բռնություն կատարողին վարչական պատասխանատվության ենթարկել, ինչպես նաեւ ներմուծվում է անմիջական արձագանքի մեխանիզմների գործոնը: Մասնավորապես, օրինագիծը անմիջական արձագանքման երեք մեխանիզմ է առաջարկում՝ պաշտոնեական նախազգուշացում, արտակարգ միջամտության որոշում եւ պաշտպանական որոշում: Առաջին երկուսի իրականացնողը ոստիկանությունն է, երրորդին՝ դատարանը: Ըստ օրինագծի՝ բռնություն կիրառած անձը անհրաժեշտության դեպքում, որպես ծայրահեղ միջոց, դատարանի որոշմամբ կարող է ժամանակավորապես տնից հեռացվել։


loading...
Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

Загрузка...

Այլ հոդվածներ Արդյոք հարսները չեն օգտագործի նոր օրենքը սկեսուրներից վրեժ լուծելու համար  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի





на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (06.12.16) Դիտումներ: 2533 | Տեգեր: օգտագործի, սկեսուրներից, չեն, Նոր, արդյոք, Օրենքը, լուծելու, ՀԱՄԱՐ, վրեժ, հարսները | - Վարկանիշ -: 0.0/0
loading...
Հաստատու՞մ եք, որ չափահաս եք

ԱՅՈ