Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք
«Արդեն անհնար է ապրել սկեսրոջս հետ..»  430

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   

 
«Արդեն անհնար է ապրել սկեսրոջս հետ..»
 
- Չորս տարի է` ամուսնացած եմ և ունեմ երկու երեխա: Այս չորս տարիների ընթացքում ոչ մի օր չի անցել առանց վեճի: Մի չնչին բացթողում, և սկեսուրս վեճի թեմա ունի: Ուզում եմ առանձին ապրենք, սակայն ամուսինս կարծես թե չի ուզում լքել իր ծնողներին: Այսպես ապրել հնարավոր չէ: Ձեր խորհրդով, խնդրում եմ, օգնեք:
 
Անծանոթուհի
 
Պատասխանում է հոգեբան Կարինե Նալչաջյանը
 
-  
«Արդեն անհնար է ապրել սկեսրոջս հետ..»
  Փաստորեն նույն տանն ապրում են մարդիկ (այս դեպքում երկու կին` հարս և սկեսուր), ովքեր հոգեբանորեն անհամատեղելի են: Ապրում են նույն պատերի մեջ, միասին կենցաղ են վարում: Որքան երևում է նամակից, ամուսինը կնոջը հալածողների շարքին չի դասվում: Նա առանձին ապրել ասելով` պատկերացնում է ծնողներին լքելը:  Բայց կարելի է առանձին ապրել` առանց ծնողներին լքելու: Ի դեպ, մարզերում այս տրամադրությունն ավելի իշխող է, քան մայրաքաղաքում: Երիտասարդները միշտ էլ ցանկացել են առանձին ապրել, ծնողները` դիմադրել:
Հարկավոր է վերանայել հարաբերությունները. դերերի փոփոխությունը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել միմյանց հասկանալու համար: Եթե հարսը կարողանա իրեն կտրել իր անհատական զգացողություններից և իրեն դնի սկեսրոջ դերի մեջ, ապա նա աշխարհը կտեսնի բոլորովին այլ աչքերով: Կարող է պատկերացնել նաև իր մորը, որը նույնպես սկեսուր է:  Աշխարհին նայելով մոր կամ սկեսրոջ աչքերով` կարելի է շտկումներ մտցնել հարաբերություններում: Եթե ճիշտ բաշխվեն մարդկանց դերերն ու պարտականությունները, խնդիրները քիչ կլինեն: Երբեմն մայրերն իրենց տղայի կյանքում ուրիշ կին պատկերացնել չեն կարողանում, էլ ուր մնաց ընդունեն: Նման դեպքերում տղամարդիկ (ամուսինները) տառապողներն են լինում: Սառնություն է առաջանում, սկսում է ծնողների հետ հարաբերությունները վատթարանալ, նույնիսկ թողնում-հեռանում են: Եթե կա առանձին ապրելու հեռանկար, ինչու՞ լքել. պարզապես գնալ ու առանձին ապրել:
Չնայած նամակից չի երևում, բայց պետք չէ խեղճանալ: Մարդիկ շատ նրբազգաց են դառնում, երբ իրենց «ես»-ն է ճնշվում: Կոնֆլիկտներից խուսափելու լավագույն միջոց է քո «ես»-ը պահելը:

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...



Նոր հոլովակներ

 

Загрузка...

Առաջարկում ենք նաև...

loading...

Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ

Яндекс.Метрика
Erkusov.com կայքը նախատեսված է երիտասարդ զույգերի և ամուսինների համար: Թեմատիկան է՝ սեր, սիրահարություն, կիրք, սիրախաղ, ինտիմ մերձեցման նրբություններ, հարցեր սեքսոլոգներին, հոգեբանություն: Որոշ բաժինների նյութերը թույլատրվում է կարդալ միայն չափահաս ընթերցողներին:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումը արգելվում է:

Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: erkusov@yandex.com

Copyright Erkusov.com © 2017