RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Ամուսինը մետաղյա ձողով ծեծել է կնոջը  251

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   ՀՀ քննչական կոմիտե


Ամուսինը մետաղյա ձողով ծեծել է կնոջը

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում հետախուզում է հայտարարվել ամուսնու նկատմամբ՝ կնոջը ծանր մարմնական վնաս պատճառելու համար:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. օգոստոսին ահազանգ է ստացվել, որ ամուսինը վիճաբանության ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել կնոջը, ով տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ամուսինները կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են տան բակում, որի ընթացքում ամուսինը ձեռքերով, ապա նաև մետաղյա ձողով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ գլխի և մարմնի տարբեր մասերին։ Վերջինիս պատճառված վնասվածքները փորձագետների կողմից գնահատվել են կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում որոշում է կայացվել ամուսնուն որպես մեղադրյալ ներգրավել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ հետախուզվողին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության 
հետ կապերի բաժին

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուսինը մետաղյա ձողով ծեծել է կնոջը  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (09.09.16) | Հեղինակ: ՀՀ քննչական կոմիտե W Դիտումներ: 251 | Տեգեր: ամուսինը, ծեծել, կնոջը, մետաղյա, ձողով | - Վարկանիշ -: 0.0/0