RSS բաժանորդագրություն 

Загрузка...

Գլխավոր էջ » Ընտանեկան կյանք

Ամուր ընտանիքի 9 նախապայմանները  361

Загрузка...
 
 

Խորագիրը՝  Ընտանեկան կյանք,   


Ամուր ընտանիքի 9 նախապայմանները

  Հարցում

Դիտու՞մ եք հայկական սերիալներ


Կարդալ Top- հոդվածներ


 

Հոգեբանները պարզել են, որ ամուր ընտանիք ունենալու համար պետք է լուծել հոգեբանական մի քանի խնդիրներ: Բայց անհանգստանալու կարիք չկա, քանի որ  դրանք ընդամենը 9-ն են: Պարզապես ամուսնական ողջ կյանքի ընթացքում չի կարելի անտեսել դրանցից ոչ մեկը և մշտապես պետք է աշխատել այդ 9 ուղղություններով:
 
Ամուր ընտանիքի 9 նախապայմանները

Օրեր առաջ փողոցում հանդիպեցի մանկությանս ընկերուհուն: Նա իր փոքրիկի հետ էր: Պատմեց, որ բաժանվել է ամուսնուց: Դա ինձ շատ զարմացրեց, որովհետև հիշողությանս մեջ դեռ թարմ էր նրանց ռոմանտիկ սիրո պատմությունը: «Պարզվեց, ամուսնական կյանքն այնքան էլ հեշտ բան չէ,- դժգոհեց ընկերուհիս ու շարունակեց,- ես ամեն ինչ անում էի, որ և՛ ինքս գոհ լինեի, և՛ հաճելի պայմաններ ստեղծեի նրա համար: Բայց նա միայն դժգոհում էր: Չնայած մեր հետաքրքրությունները տարբեր էին, բայց ես, ասենք, համբերությամբ լսում էի, երբ նա մի քանի ժամ միայն տեխնիկայի նորություններից էր խոսում, իսկ նա ինձ ծաղրում էր, որ երբեմն առօրյա հոգսերից ցրվելու համար սերիալ էի նայում: Միակ մարդը, ով ինձ հասկանում է, մայրս է: Դրա համար էլ հաճախ էի ծնողներիս մոտ գնում, որ մի քիչ  ցրվեի: Հետո, մեր ֆինանսական վիճակն էլ այնպիսին չէր, որ ինքնուրույն կարողանայինք բոլոր հարցերը լուծել: Մե՞ծ բան էր, որ մեկ-մեկ էլ ծնողներիս տանը ճաշեինք: Բայց նա ամեն անգամ դրա համար իսկական պատերազմ էր սարքում: Էլ չեմ ասում ինտիմ կանքում ծագած դժվարությունների մասին: Դա ինձ համար արդեն ոչ թե հաճույք էր, այլ իսկական տառապանք: Մանավանդ երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ իրար խառնվեց: Ողջ օրվա մեջ գոնե մի սիրալիր խոսքի չէի արժանանում, իսկ գիշերը պարտավոր էի նաև ամուսնական պարտականությունս կատարել: Ա՜խ, ճիշտ ես ասում, սկզբում ամեն ինչ ուրիշ էր, ռոմանտիկ ու սիրուն: Երևի վարդագույն ակնոցով էի կյանքին նայում: Ես էլ չգիտեմ, թե ուր կորավ այդ սերը:,- ամփոփեց նա:  

Ահա այն դեղատոմսը, որը կօգնի ստեղծել կայուն  ընտանիք:

1. Հասունություն

Ամուսնական դաշինք կնքելիս պետք է հասկանալ, որ դուք արդեն հասուն մարդիկ եք և ստեղծում եք ձեր սեփական ընտանիքը, որը զգացմունքային առումով  պետք է կարողանաք անջատել ձեր մանկության ընտանիքից, այսինքն ազատվել մայրիկի և հայրիկի հովանավորությունից, ինքնուրույն ու հաստատուն կանգնել սեփական ոտքերի վրա, լիովին նվիրվել ձեր նորաստեղծ ընտանիքի կառուցման գործին, որն ունենալու է իր սեփակա՛ն օրենքներն ու կանոնները: Դա ամենևին չի նշանակում, թե դուք պետք է կտրվեք ձեր ծնողներից: Ընդհակառակը, նրանց հետ ամուր կապեր պահպանելով՝ միաժամանակ պետք է կարողանաք լինել միանգամայն ինքնուրույն: Այսինքն՝ պետք է տեղի ունենա հարաբերությունների վերաիմաստավորում:

2. Հավասարակշռություն

Երջանիկ ընտանիքներում գոյություն ունի դժվար ձեռք բերվող, բայց շատ կարևոր հավասարակշռություն ընդհանուրի և անձնականի միջև: Պետք է կարողանալ ընտանեկան նավի ղեկն այնպես պահել, որ այր և կին, լինելով մեկ մարմին,  միաժամանակ չկորցնեն իրենց անհատականությունը: Յուրաքանչյուրն իրեն ընտանիք կոչվող ամբողջական մարմնի մի մասնիկը պետք է զգա, սակայն դրա համար ստիպված չլինի ճնշվել կամ կաշկանդվել: Մի խոսքով, պետք է զուգահեռաբար շարժվել երկու ուղղությամբ՝ միավորվել, ստեղծել ընդհանուր դաշտ, միաժամանակ չանցնելով անձնականի սահմանները և պահպանելով յուրաքանչյուրի ինքնությունը:

3. Ներդաշնակություն ինտիմ կյանքում

Շատ կարևոր են ներդաշնակ սեռական հարաբերությունները, որոնք առանցքային են ամուսնական կյանքում և երջանիկ ընտանիքի կառուցման կարևոր հիմնաքարն են: Դրանց բացակայությունը ամուսնալուծությունների ամենահիմնական պատճառներից մեկն է:

4. Դիմացկունություն

Բեկումնային և հակասական պահ է երեխայի ծնունդը: Այդ ժամանակ երջանիկ ծնողների  ուրախությունը զուգակցվում է նաև սթրեսով, ինչն անխուսափելի է, քանի որ մեծ ջանքեր են պահանջվում կատարված փոփոխություններին վարժվելու համար, ծնողական հոգսերին զուգահեռ նաև չմոռանալով, որ դուք  ծնող լինելուց բացի նաև միմյանց սիրող ամուսիններ եք:

 
Ամուր ընտանիքի 9 նախապայմանները

5. Ճգնաժամերը հաղթահարելու ունակություն

Պետք է կարողանաք հաղթահարել կյանքի մատուցած ճգնաժամերը: Անբարենպաստ հանգամանքները հաղթահարվում են՝ հիմնվելով այն գաղափարի վրա, որ արդեն կա ամենագլխավոր նվաճումը՝ ընտանիքը:

6. Բացասական լիցքերից ազատվելու ունակություն

Վիճելիս կամ զայրանալիս փորձեք զգացմունքներն արտահայտել առանց հարաբերությունները փչացնելու: Բոլոր  ընտանիքներն էլ իրենց ճանապարհին միևնույն փորձությունների միջով են անցնում, պարզապես կան մարդիկ, ովքեր այդ փորձությունների պատճառով աստիճանաբար փչացնում են հարաբերությունները, իսկ կան այնպիսիք, ովքեր կարողանում են դրանք հաջողությամբ հաղթահարել: Առաջին նախադրյալն է, որ իրար հետ պայման կապեք՝ զայրույթն ու անհամաձայնությունը չեն կարող ձեր ընտանիքը քայքայել: Այնպես որ դուք պետք է միմյանցից չթաքցնեք սեփական կարծիքները,  վախենալով, որ այդ դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել: Վրդովմունքը մարդկային է, կարելի է նույնիսկ զայրույթից ազատվելու համար ափսե կոտրել ու լիցքաթափվել, բայց ոչ մի դեպքում չի կարելի ջարդուփշուր անել ձեր կողակցի արժանապատվությունը:  Նաև հին վիրավորանքները հիշելը նույնպես հակացուցված է:

7. Հումորի զգացում

Նույնիսկ կայուն ընտանիքներում մարդիկ զերծ չեն լինում վիճաբանութուններից, բայց ոչ մի դեպքում նաև չեն մոռանում ուրախության ու  հոգու խորքից բխող ծիծաղի մասին: Կատակներն ու հումորը հաջողակ ընտանիքների հավատարիմ ուղեկիցներն են, որոնք օգնում են հաղթահարել դժվարություններն ու ձանձրույթը:

8. Հոգատարություն

Հոգ տարեք միմյանց նկատմամբ, սակայն ո՛չ ձանձրացնելու աստիճան: Առաջնահերթ պայման է զուգընկերոջ համար հարմարավետություն ապահովելն ու նրա պահանջմունքները բավարարելը: Թե՛ կինը, թե՛ ամուսինը պետք է անկեղծորեն պատմեն իրենց խնդիրների մասին և դիմացինից ակնկալեն այն օգնությունը, որի կարիքը զգում են:

9. Իդեալականն ու իրականը զուգակցելու կարողություն

Պետք է կարողանալ  պահպանել հարաբերությունների սկզբնական փուլում ձևավորված իդեալական կերպարը, առաջին հանդիպման, առաջին համբույրի տպավորությունները: Հոգեբանների կարծիքով ամուսնական երկար տարիների ընթացքում հնարավոր է պահպանել նախնական վառ տպավորությունները, սակայն իդեալականացումը պետք է հավասարակշռվի իրականության հետ: Եթե  դուք ընդունում եք ձեր զուգընկերոջ բնավորության մեջ ծագած փոփոխությունները և միաժամանակ կարողանում եք ձեր հիշողության մեջ վառ պահել անցյալի կերպարը, դուք ժամանակի դեմ հզոր հակաթույն եք կիրառում:    

Եթե կարողանաք տիրապետել այս 9 հմտություններին, հավատացեք, ձեր ընտանիքում կհարատևեն սերն ու համերաշխությունը:           

 
Գայանե Ալավերդյան 
 

 

Օրվա նյութերը

  ՀԱՐՑՈՒՄ

Ինչպիսի՞ նյութեր եք կարդում համացանցում



Սիրելի՛ ընթերցողներ, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ առկա գովազդներին: 
Այսօրվա կոմերցիոն դարում ցանկացած աշխատանք պետք է փոխհատուցվի, այլապես, չի կարող շարունակվել:
 5-20 վայրկյանանոց գովազդները և առաջարկվող կայքերի հղումները, հուսով ենք, չեն շեղի բուն հոդվածից: Նշենք, որ գովազդները միայն ստուգված և վստահելի գործակալություններից են (վիրուսային կամ վնասարար հղումները բացառված են): Հաճելի ընթերցում :)

loading...
 

Այլ հոդվածներ Ամուր ընտանիքի 9 նախապայմանները  թեմայով կարդա ԱՅՍՏԵՂ:


  ՀԱՐՑՈՒՄ

Հավատու՞մ եք, որ նոր վարչապետի գալով ինչ-որ բան կփոխվի



Загрузка...


на русском  In English

Հավանաբար կհետաքրքրի նաև...


Կիսվիր հրապարակմամբ ընկերներիդ հետ...


Առաջարկում ենք նաև...


Ընտանեկան կյանք բաժնի ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ՝ այստեղ


Կատեգորիա: Ընտանեկան կյանք | Ավելացրեց: haykblbulyan (12.03.16) Դիտումներ: 361 | - Վարկանիշ -: 0.0/0